«Black Widow», ավստրալիացի ռեփեր Իգի Ազալիայի երգն է, համագործակցությամբ բրիտանացի երգչուհի Ռիտա Օրայի հետ։ Երգը թողարկվել է 2014 թվականի հուլիսի 8-ին որպես Իգի Ազալիայի «The New Classic» (2014) կոչվող դեբյուտային ստուդիական ալբոմի հինգերորդ սինգլ։ Երգը գրվել է Իգի Ազալիայի, Քեյթի Փերրիի, Սարա Հադսոնի, Բենի Բլանկոյի և Stargate դուետի անդամների կողմից, վերջիններս նաև երգի պրոդյուսերներն են։

«Black Widow»
«Black Widow» սինգլի շապիկը (Իգի Ազալիայի և Ռիտա Օրայ, )
Իգի Ազալիայի և Ռիտա Օրայի սինգլը
«The New Classic» ալբոմից
ԹողարկվածՀուլիսի 8, 2014 (2014-07-08)
Ֆորմատերաժշտական սթրիմինգ
ՁայնագրվածՆոյեմբեր 2013 - Հունվար 2014
ԺանրՍնեպ, թրեպ
ԵրգահանSarah Hudson?
Տևողություն3:23
ԼեյբլDef Jam Recordings
ՊրոդյուսերStargate
Իգի Ազալիայի սինգլների ժամանակագրություն
«No Mediocre»
(2014)
«Black Widow»
(2014)
«Booty»
(2014)
Ռիտա Օրայի սինգլների ժամանակագրություն
«I Will Never Let You Down»
(2014)
«Black Widow»
(2014)
«Grateful»
(2014)

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորներն են Director X-ը և Իգի Ազալիան, թողարկվել է 2014 թվականի օգոստոսի 13-ին։ Տեսահոլովակը առաջադրված է եղել «Լավագույն տեսահոլովակ» մրցանակին MTV Europe Music Awards 2014 մրցանակաբաշխությունում, սակայն չի հաղթել։

Նախապատմություն և ձայնագրում խմբագրել

«Ես գիտեմ Իգիին շատ տարիներ։ Նա ինձ աջակցել է իմ առաջին շրջագայության ժամանակ։ Դա ընդամենը ութ շոուից բաղկացած շրջագայություն էր Ամերիկայում։ Այդ ժամանակ նա միայն «Pussy» երգը ուներ թողարկած։ Ես միշտ սիրել եմ նրա տրամադրությունը և էներգիան։ Ես գիտեի, որ [նրա ալբոմը] շոկ է լինելու և դա լավ շոկ էր, և ես իսկապես ուրախ եմ նրա համար։ Ինչ մենք իրար հետ արել ենք իսկապես այնքան լավն է և «Black Widow» երգը ունի ապշեցուցիչ հաղորդագրություն։ Մենք միշտ ցանկացել ենք աշխատել իրար հետ և գտանք հրաշալի երգ։»
- Ռիտա Օրան Իգի Ազալիայի հետ համագործակցության մասին[1]

2013-ի սկզբին Իգի Ազալիան և ամերիկացի երգչուհի Քեյթի Փերրին դառնում են ընկերուհիներ։ Նրանք ծանոթանում են Իգիի Island Records լեյբլում աշխատող Քրիս Էնակուտի միջոցով, ով նախկինում նաև աշխատել էր Քեյթիի Capitol Records լեյբլում։ Նա Իգիին հայտնում է, որ Քեյթին իր երաժշտության երկրպագու է։ Երբ Իգին MTV Video Music Awards 2013 մրցանակաբաշխությունում առաջադրվում է «Դիտելու արտիստ» մրցանակին, Քրիս Էնակուտը դիմում է Քեյթիին որպեսզի սոցիալական ցանցերի իր էջերի միջոցով աջակցի Իգինն որպեսզի նա հաղթի այդ անվանակարգում։ Այնուհետև Քեյթին իր Թվիթթերի էջում գրում է այդ մասին, իսկ ավելի ուշ Իգին Քրիս Էնակուտի հետ քննարկում է իր և Քեյթի Փերրիի հետագա համագործակցության մասին։ Որոշ ժամանակ անց Իգին տեղեկանում է, որ Քեյթին ձայնագրել է իր «Black Widow» երգը, սակայն նա պատրաստվում է տալ այդ երգը ուրիշ կատարողի[2]։

 
Երգի սկզբնական տարբերակը գրվել է Քեյթի Փերրիի կողմից

2013 թվականի հունիսի 4-ին, Իգին հայտարարում է, որ իր դեբյուտային ստուդիական ալբոմում լինելու է զուգերգ բրիտանացի երգչուհի Ռիտա Օրայի հետ։ Այդ մասին նա նշում է․ «Ես մի երգ ունեի իմ մտքում, և ինձ պետք էր մի մեծ ձայնով կին կրկներգը երգելու համար, քանի որ ես չեմ կարող անել դա»[3]։ Այնուհետև Իգին դիմում է Քեյթիին թե արդյոք նա կարող է «Black Widow» երգը ձայնագրել իր ալբոմի համար, իսկ Քեյթին համաձայնվում է[4]։ Երգի ձայնագրությունը Իգին դեռ չէր ստացել երբ 2013 թվականի օգոստոսի 1-ին նա հայտարարեց, որ Ռիտա Օրայի հետ զուգերգ չի լինելու իր ալբոմում։ Նույն տարվա սեպտեմբերի վերջին, Իգին և Քեյթին առաջին անգամ հանդիպում են iTunes Festival փառատոնի ժամանակ, որտեղ Քեյթին մոտեցել է նրան և առաջարկել է ձայնագրել «Black Widow» երգը։ Փառատոնի ավարտից հետո Քեյթին նրան հրավիրում է իր կազմակերպված երեկույթին, որտեղ նրանք փոխանակվում են իրենց հեռախոսահամարներով, իսկ այնուհետև Քեյթին ուղարկում է երգի ձայնագրությունը։ Երբ Իգին ստացել է երգի ձայնագրությունը, այն միայն կազմված է եղել կրկներգից և բիթից։ Սկզբում նա ուզում էր որ Քեյթին երգի կրկներգը, սակայն ժամանակի սղության պատճառով Քեյթին չի կարողանում։ Ի վերջո որոշվում է, որ երգի կրկներգը երգելու է Ռիտա Օրան, իսկ ձայնագրման աշխատանքները սկսվում են 2013 թվականի նոյեմբերին և ավարտվում են հաջորդ տարվա հունվարին[2]։

Երգի վերջնական տարբերակը գրվել է Քեյթի Փերրիի, Իգի Ազալիայի, Սարա Հադսոնի, Բենի Բլանկոյի և Stargate դուետի անդամների կողմից, վերջիններս նաև երգի պրոդյուսերներն են։ Իգին և Ռիտան երգի իրենց վոկալը ձայնագրել են Լոս Անջելեսի Record Plant և Westlake ձայնագրման ստուդիաներում, իսկ մի մասը Նյու Յորքի Jungle City ստուդիայում։

Տեսահոլովակ խմբագրել

Նախապատմություն խմբագրել

 
«Սպանել Բիլլին» ֆիլմի դերասան Մայքլ Մեդսենը տեսահոլովակում նկարահանվել է որպես Ռիտա Օրայի սիրեցյալ

2014 թվականի հունիսի 3-ին Իգի Ազալիան հայտարարում է որ երգի համար լինելու տեսահոլովակ․ «Մենք ունենալու ենք մի շատ խենթ տեսահոլովակ, բազմաթիվ այլ մարդկանցով, ովքեր խաղում են տարբեր կերպարներ և որոնց դուք կարող է իմանաք։ Ես իսկապես ոգևորված եմ դրա համար»։ Ռիտան Օրան հարցազրույցներից մեկում խոսելով տեսահոլովակի մասին նշում է․ «Այն լինելու է զարմանահրաշ։ Ես նույնիսկ չեմ կարող ասել թե ինչ է լինելու քանի որ երդվել եմ գաղտնիության համար»[5]։ Տեսահոլովակը, որի ռեժիսորն են Director X-ը և Իգի Ազալիան, նկարահանվել է հուլիս ամսավ կեսերին Լոս Անջելեսում[6]։ Օգոստոսի 11-ին Իգին իր VEVO էջում տեղադրում է տեսահոլովակի 16 վայրկյան տևողությամբ թրեյլերը։ Երկու օր անց՝ օգոստոսի 13-ին, Իգիի VEVO էջում կայանում է տեսահոլովակի պրեմիերան։ Տեսահոլովակում նաև նկարահանվել են ամերիկացի դերասաններ Մայքլ Մեդսենը, Փոլ Սորվինոն և ռեփեր T.I.[7]։ Տեսահոլովակի նկարահանման և նախապատրաստական աշխատանքների կադրերը ցուցադրվել են MTV-ի House of Style ծրագրի ընթացքում օգոստոսի 14-ին, 2014[8]։ Նույն ծրագրի ընթացքում Իգին պարզաբանել է, որ տեսահոլովակի սյուժեն ոգեշնչված է 1970-ականների կունգ ֆու և դերասան Քվենտին Տարանտինոյի ֆիլմերից։

Սյուժե խմբագրել

Տեսահոլովակը սկսվում է նրանով, որ Ռիտա Օրան և իր սիրեցյալը (որին մարմնավորում է Մայքլ Մեդսենը) մտնում են մի ճաշարան, որտեղ Իգի Ազալիան աշխատում է որպես մատուցողուհի։ Երբ նրանք նստում են սեղանի շուրջ, Իգին մոտենում է նրանց և տալիս է ճաշացանկը։ Ռիտայի սիրեցյալը պատվիրում է «շատ պանրով» սենդվիչ, և երբ Ռիտան ցանկանում է հայտնել իր պատվերը, նա ընդհատում է Ռիտային և ասում է, որ Ռիտայի համար նույնպես սենդվիչ բերի։ Երբ Իգին բերում է նրանց պատվերը, այդ մարդը սկսում է բողոքել սենդվիչից և չի ցանկանում ուտել այն։ Այնուհետև ճաշարանի սեփականատերը մոտենում է նրանց հարցնելու թե որն է խնդիրը։ Այդ մարդու բողոքը լսելուց հետո, նա Իգիին կարգադրում է որպեսզի նոր սենդվիչ պատրաստի։

Երգը սկսվում է այն ժամանակ, երբ Իգին գնում և սկսում է կտրտել կաղամբը։ Այնուհետև սկսվում է նրա երազը, որտեղ նա և Ռիտան նույնատիպ հագուստով կանգնած են մի ձյունապատ վայրում։ Հաջորդ կադրում Իգին կատարում է սամուրայ վարժություններ մի ծեր ճապոնացու հետ, որի ընթացքում ստանում է մի թուղթ, որի վրա պատկերված է իր թիրախի նկարը (թղթի վրա Ռիտայի սիրեցյալ Մայքլ Մեդսենի նկարն է)։ Այս ընթացքում երբ Իգին կատարում էր վարժություններ, Ռիտա Օրան մտնում է մի սենյակ, որտեղ թղթախաղում հաղթելուց հետո ստանում է իր թիրախի նկարը, որի վրա կրկին պատկերված է նրա սիրեցյալ Մայքլ Մեդսենի նկարը։ Այնուհետև հաջորդ կադրում նա և Իգին երևում են մոտոցիկլետ վարելիս, որպեսզի արագ հասնեն իրենց թիրախի՝ Մայքլ Մեդսենի ակումբ։ Իգին առաջինն է հասնում ակումբ, որտեղ իր սուրը հանելուց հետո, ակումբի բոլոր հաճախորդները սկսում են փախչել։ Այնուհետև Իգիի վրա հարձակվում են ակումբի պահակախմբի աշխատակիցները և սկսում են սրերով կռվել նրա հետ։ Երբ Ռիտա Օրան հասնում է ակումբ, նա հանում է իր սուրը և Իգիի հետ միասին սկսում են կռվել պահակախմբի աշխատակիցների հետ։ Այս ընթացքում Մայքլ Մեդսենը նստած է ակումբի բազկաթոռներից մեկին և դիտում է նրանց կռիվը, սակայն երբ Իգին և Ռիտան հաղթում են պայքարում, նա դուրս է փախչում ակումբից։ Իգին և Ռիտան վազում են նրա ետևից, իսկ Մայքլ Մեդսենը հանում է իր ատրճանակը և պատրաստվում է կրակել։ Այդ ժամանակ նրա ձեռքի վրա բարձրանում է մի սարդ և թունավորում է նրան, մինչ նա կկրակեր Իգիի և Ռիտայի վրա։

Տեսահոլովակի հաջորդը կադրը վերադառնում է իրականություն՝ բացահայտելով, որ նախորդ դեպքերը երազ էին, և իրականում Իգիի դեռ շարունակում է կտրտել սենդվիչի կաղամբը, իսկ ճաշարանի սեփականատերը գոռում է նրա վրա։

Կենդանի կատարումներ խմբագրել

Իգի Ազալիան և Ռիտա Օրան առաջին անգամ երգը կենդանի կատարել են 2014 թվականի հուլիսի 4-ին Լոնդոնում անցկացված Wireless Festival փառատոնի ժամանակ[9]։ Երգը նաև ընդգրկված է եղել Իգիի The New Classic Tour շրջագայության երգացանկում։ 2014 թվականի օգոստոսի 24-ին նրանք երկուսով այն կատարել են 31-րդ MTV Video Music Awards մրցանակաբաշխությունում[10], իսկ մի քանի օր անց՝ օգոստոսի 30-ին, նաև Լոս Անջելեսում անցկացված Budweiser Made in America Festival փառատոնի ժամանակ[11]։ Այնուհետև նրանք երգը նաև կատարել են ամերիկացի հումորիս և հեռուստահաղորդավարուհի Էլեն Դեջեներեսի շոուի 12-րդ եթերաշրջանի պրեմիերայի ժամանակ սեպտեմբերի 9-ին, 2014[12]։ Երկու շաբաթ հետո՝ սեպտեմբերի 21-ին, Իգի Ազալիան առանց Ռիտա Օրայի երգը կատարել iHeartRadio փառատոնի ժամանակ[13]։ Նա միայնակ երգը կատարել է նաև VEVO-ի կողմից կազմակերպված Vevo Certified SuperFanFest փառատոնի ժամանակ հոկտեմբերի 8-ին, 2014[14]։ Հոկտեմբերի 25-ին նրանք միասին կատարել են երգը NBC հեռուստաընկերության Saturday Night Live երեկոյան ծրագրի ընթացքում[15]։

Երգացանկ խմբագրել

Ռեմիքսների մինի ալբոմ (ԱՄՆ)[16]

  1. «Black Widow» [Vice Remix] - 3:39
  2. «Black Widow» [Justin Prime Remix] - 5:41
  3. «Black Widow» [Justin Prime Radio Edit] - 3:24
  4. «Black Widow» [Justin Prime Instrumental] - 5:41
  5. «Black Widow» [Oliver Twizt Remix] - 5:07
  6. «Black Widow» [Oliver Twizt Remix Radio Edit] - 3:22
  7. «Black Widow» [Dank Remix] - 4:24
  8. «Black Widow» [Dem Slackers Remix] - 5:31
  9. «Black Widow» [Dem Slackers Remix Radio Edit] - 3:17
  10. «Black Widow» [Bordertown Remix] - 4:35

Ռեմիքսների մինի ալբոմ (Մեծ Բրիտանիա)[17]

  1. «Black Widow» [Tiga Remix] - 5:12
  2. «Black Widow» [Darq E Freaker Remix] - 3:31
  3. «Black Widow» [Mtrnica & Malachi Remix] - 3:31
  4. «Black Widow» [DJ Turkish Remix] - 3:07
  5. «Black Widow» [86 Remix] - 4:29

Հիթ-շքերթներ խմբագրել

Շաբաթական հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2014–15) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա (ARIA)[18] 15
Australian Urban (ARIA)[19] 2
  Ö3 Austria Top 75[20] 25
  Ultratop Flanders[21] 12
  Ultratop Wallonia[22] 20
  Urban Ultratop Flanders[23] 1
Բրազիլիա (ABPD)[24] 4
Բուլղարիա (IFPI)[25] 1
  Canadian Hot 100[26] 6
  Canada CHR/Top 40 (Billboard)[27] 2
  Canada Hot AC (Billboard)[28] 28
  IFPI[29] 19
  Singles Digitál Top 100[30] 26
  Tracklisten[31] 19
Euro Digital Songs (Billboard)[32] 7
  Suomen virallinen lista[33] 5
  SNEP[34] 9
  Media Control AG[35] 39
Գերմանիա (Deutsche Black Charts)[36] 12
Greece Digital Songs (Billboard)[37] 9
  IRMA[38] 9
Իտալիա (FIMI)[39] 43
Լիբանան (Lebanese Top 20)[40] 2
Mexico Airplay (Billboard)[41] 45
Mexico Inglés Airplay (Billboard)[42] 5
  Dutch Top 40[43] 13
  Mega Single Top 100[44] 13
  RIANZ[45] 11
  VG-lista[46] 17
  Polish Airplay Top 20[47] 6
  Dance Top 50[48] 25
Լեհաստան (Video Chart)[49] 2
Ռումինիա (Airplay 100)[50] 1
  Scottish Singles Top 40[51] 9
  IFPI[52] 43
  Singles Digitál Top 100[53] 19
  PROMUSICAE[54] 32
  Sverigetopplistan[55] 23
  Schweizer Hitparade[56] 28
  UK Singles Chart[57] 4
  UK R&B Chart[58] 1
  Billboard Hot 100[59] 3
  Adult Pop Songs (Billboard)[60] 32
  Hot Dance Club Songs (Billboard)[61] 1
  Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[62] 1
  Rap Songs (Billboard)[63] 1
  Latin Airplay (Billboard)[64] 30
  Pop Songs (Billboard)[65] 1
  Rhythmic (Billboard)[66] 1

Տարեվերջյան հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2014) Հորիզոնական
Ավստրալիա (ARIA)[67] 70
Australian Urban (ARIA)[68] 11
Բելգիա (Ultratop 50 Flanders)[69] 84
Belgium Urban (Ultratop Flanders)[70] 15
Կանադա (Canadian Hot 100)[71] 39
Գերմանիա (Deutsche Black Charts)[72] 121
Նիդերլանդներ (Dutch Top 40)[73] 58
Նիդերլանդներ (Single Top 100)[74] 55
Russia Airplay (Tophit)[75] 186
UK Singles (Official Charts Company)[76] 47
US Billboard Hot 100[77] 26
US Dance Club Songs (Billboard)[78] 21
US Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[79] 6
US Mainstream Top 40 (Billboard)[80] 17
US Rhythmic Songs (Billboard)[81] 13
Հիթ-շքերթ (2015) Հորիզոնական
Australian Urban (ARIA)[82] 39
Belgium Urban (Ultratop Flanders)[83] 36
US Hot Rap Songs (Billboard)[84] 49
US R&B/Hip-Hop Digital Songs (Billboard)[85] 42

Հավատսագրումներ խմբագրել

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[86] Platinum 70 000^
Կանադա (Music Canada)[87] 2× Platinum 160 000^
Դանիա (IFPI Denmark)[88] Platinum 60 000^
Գերմանիա (BVMI)[89] Gold 200 000^
Իտալիա (FIMI)[90] Platinum 50 000*
Նոր Զելանդիա (RIANZ)[91] Gold 7500*
Նորվեգիա (IFPI Norway)[92] 2× Platinum 120 000*
Իսպանիա (PROMUSICAE)[93] Gold 20 000^
Շվեդիա (GLF)[94] 2× Platinum 80 000x
Մեծ Բրիտանիա (BPI)[95] Platinum 600 000^
ԱՄՆ (RIAA)[96] 4× Platinum 4 000 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն խմբագրել

Երկիր Ամսաթիվ Ֆորմատ Լեյբլ
  ԱՄՆ Հուլիսի 8, 2014 Mainstream radio[97] Def Jam Recordings
  Միացյալ Թագավորություն Օգոստոսի 14, 2014 Contemporary hit radio[98] Virgin EMI Records
Սեպտեմբերի 14, 2014 Թվային ներբեռնում[99]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cosme, Shanté (2014 թ․ մայիսի 21). «Rita Ora Interview Cannes Film Festival 2014». Complex. Complex Media Inc. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
  2. 2,0 2,1 Anderson, Kyle (2014 թ․ ապրիլի 11). «Iggy Azalea on chicken franchising, Australian rap, and learning from Beyonce: An EW Q&A». Entertainment Weekly. Time Inc. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
  3. Rigby, Sam (2013 թ․ հունիսի 4). «Iggy Azalea confirms Rita Ora collaboration: 'I needed a big voice'». Digital Spy. Hearst Magazines UK. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
  4. Lee, Christina (2014 թ․ մայիսի 23). «Iggy Azalea's 'Black Widow' Was Originally A Katy Perry Song». Idolator. Spin Media. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
  5. McCabe, Katy (2014 թ․ հունիսի 11). «British pop star Rita Ora talks up her ex, reveals she is working with Prince and loves our Iggy Azalea». Herald Sun. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  6. «Iggy Azalea and Rita Ora Slay On Set of 'Black Widow' Video». Rap-Up.com. 2014 թ․ հուլիսի 22.
  7. «Watch Iggy Azalea and Rita Ora Channel 'Kill Bill' in 'Black Widow' Video». Billbard.
  8. «Iggy Azalea And Rita Ora Take 'House Of Style' On The Set Of 'Black Widow'». MTV.
  9. «Iggy Azalea & Rita Ora Perform "Black Widow" At Wireless Festival». Rap-Up.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  10. «Iggy Azalea And Rita Ora Perform 'Black Widow' In Cut-Out Spandex Bodysuits». MTV. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 25-ին.
  11. «Made In America Festival Day 1». Rap-Up.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  12. «Iggy Azalea And Rita Ora Perform 'Black Widow' On 'Ellen'». Rap-Up.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  13. «Iggy Azalea's Sexy Performance Of 'Black Widow' At iHeartRadio - Watch». Hollywood Life. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
  14. «IGGY AZALEA PERFORMS AT VEVO SUPERFANFEST CONCERT». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
  15. «IGGY AZALEA PERFORMS AT VEVO SUPERFANFEST CONCERT». HotNewHipHop. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
  16. «iTunes - Music - Black Widow (Remixes) [feat. Rita Ora] - Single by Iggy Azalea». Itunes.apple.com. 2014 թ․ օգոստոսի 5.
  17. «iTunes - Music - Black Widow (Remixes) [feat. Rita Ora] - EP by Iggy Azalea». itunes.apple.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.
  18. «ARIA Australian Top 50 Singles». ARIA Top 50 Singles. MMC Media. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
  19. «ARIA Australian Top 40 Urban Singles». ARIA Top 40 Urban Singles. MMC Media. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.
  20. Iggy Azalea feat. Rita Ora — Black Widow Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  21. Ultratop.be — Iggy Azalea feat. Rita Ora — Black Widow (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  22. Ultratop.be — Iggy Azalea feat. Rita Ora — Black Widow (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  23. Ultratop.be – Iggy Azalea feat. Rita Ora – Black Widow (նիդեր.). Ultratop Urban.
  24. «Brazil» (PDF). ABPD. 2001 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
  25. «Bulgarian Airplay Top 5». Bulgarian Association of Music Producers. 2014 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
  26. Iggy Azalea Album & Song Chart History Canadian Hot 100 for Iggy Azalea.
  27. Iggy Azalea Album & Song Chart History Billboard Canada CHR/Top 40 for Iggy Azalea.
  28. Iggy Azalea Album & Song Chart History Billboard Canada Hot AC for Iggy Azalea.
  29. ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201442.
  30. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 201438 into search.
  31. Danishcharts.com — Iggy Azalea feat. Rita Ora — Black Widow. Tracklisten. Hung Medien.
  32. «Rita Ora – Chart history (Euro Digital Songs)». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  33. Finnishcharts.com — Iggy Azalea — Black Widow (Feat. Rita Ora). Finland’s Official List
  34. Lescharts.com — Iggy Azalea feat. Rita Ora — Black Widow (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
  35. Musicline.de — Chartverfolgung — Iggy Azalea feat. Rita Ora — Black Widow (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
  36. «Deutsche Black Charts». Trendcharts. Media Control. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  37. «Greece Digital Songs: Dec 20, 2014». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.(subscription required)
  38. "Chart Track: Week 36, 2014". Irish Singles Chart.
  39. «FIMI - Iggy Azalea: Black Widow (feat. Rita Ora)». FIMI. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
  40. «The Official Lebanese Top 20 - Iggy Azalea». The Official Lebanese Top 20. 2014 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  41. «Mexico Airplay: Oct 25, 2014». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.(subscription required)
  42. «Mexico Ingles Airplay: Oct 18, 2014». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.(subscription required)
  43. Nederlandse Top 40 - Iggy Azalea feat. Rita Ora search results (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
  44. Dutchcharts.nl — Iggy Azalea feat. Rita Ora — Black Widow (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  45. Charts.org.nz — Iggy Azalea feat. Rita Ora — Black Widow. Top 40 Singles. Hung Medien.
  46. Norwegiancharts.com — Iggy Azalea feat. Rita Ora — Black Widow. VG-lista. Hung Medien.
  47. Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Airplay Top 20. ZPAV.
  48. Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Dance Top 50. ZPAV.
  49. «Top 5 Airplay TV». Polish Video Chart. ZPAV. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  50. «Airplay 100 – Cristi Nitzu | Kiss FM – 1 February 2015». Kiss FM. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին. Note: User may scroll down the 'Podcasturi' menu to play or download the respective podcast.
  51. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company.
  52. SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201446.
  53. SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201438 into search.
  54. Spanishcharts.com — Iggy Azalea feat. Rita Ora — Black Widow Canciones Top 50. Hung Medien.
  55. Swedishcharts.com — Iggy Azalea feat. Rita Ora — Black Widow. Singles Top 60. Hung Medien.
  56. Iggy Azalea feat. Rita Ora — Black Widow swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  57. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  58. Archive Chart UK R&B Chart. The Official Charts Company.
  59. Iggy Azalea Album & Song Chart History Billboard Hot 100 for Iggy Azalea.
  60. Iggy Azalea Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Iggy Azalea.
  61. Iggy Azalea Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Iggy Azalea.
  62. Iggy Azalea Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for Iggy Azalea.
  63. Iggy Azalea Album & Song Chart History Billboard Rap Songs for Iggy Azalea.
  64. "Iggy Azalea – Chart history" Billboard Latin Airplay for Iggy Azalea.
  65. Iggy Azalea Album & Song Chart History Billboard Pop Songs for Iggy Azalea.
  66. Iggy Azalea Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for Iggy Azalea.
  67. «ARIA Top 100 Singles 2014». ARIA Charts. Australian Recording Industry Association. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  68. «ARIA Top 50 Urban Singles 2014». ARIA Charts. Australian Recording Industry Association. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  69. «JAAROVERZICHTEN 2014: Singles» (հոլանդերեն). Ultratop. Hung Medien. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  70. «JAAROVERZICHTEN 2014: Urban» (հոլանդերեն). Ultratop. Hung Medien. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  71. «2014 Year End Charts – Canadian Hot 100». Billboard. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  72. «Deutsche Black Charts». Trendcharts. Media Control. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 27-ին.
  73. «Top 100-Jaaroverzicht van 2014». Dutch Top 40. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  74. «JAAROVERZICHTEN – SINGLE 2014» (հոլանդերեն). dutchcharts.nl. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  75. «Russian Top Year-End Radio Hits (2014)». Tophit. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  76. «The Official Top 100 Biggest Songs of 2014 revealed». Official Charts Company. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 31-ին.
  77. «2014 Year End Charts – Hot 100 Songs». Billboard. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  78. «2014 Year End Charts – Dance Club Songs». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  79. «2014 Year End Charts – Hot R&B/Hip-Hop Songs». Billboard. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  80. «2014 Year End Charts – Rhythmic Songs». Billboard. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  81. «2014 Year End Charts – Rhythmic Songs». Billboard. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  82. «ARIA Top 50 Urban Singles 2015». ARIA Charts. Australian Recording Industry Association. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  83. «JAAROVERZICHTEN 2015: Urban» (հոլանդերեն). Ultratop. Hung Medien. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
  84. «2015 Year End Charts – Hot Rap Songs». Billboard. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  85. «2015 Year End Charts – R&B/Hip-Hop Digital Songs». Billboard. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  86. «ARIA Charts – Accreditations – 2014 Singles». Australian Recording Industry Association.
  87. «Canadian single certifications – Iggy Azalea – Black Widow (Ft. Rita Ora)». Music Canada.
  88. «Danish single certifications – Iggy Azalea Feat. Rita Ora – Black Widow». IFPI Danmark.
  89. «Gold-/Platin-Datenbank (Iggy Azalea feat. Rita Ora; 'Black Widow' (German). Bundesverband Musikindustrie.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  90. «Italian single certifications – Iggy Azalea – Black Widow» (Italian). Federazione Industria Musicale Italiana.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2019" in the "Anno" drop-down menu. Select "Black Widow" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione".
  91. «New Zealand single certifications – Iggy Azalea feat. Rita Ora – Black Widow». Recorded Music NZ.
  92. «Norwegian single certifications – Iggy Azalea, Rita Ora – Black Widow» (Norwegian). IFPI Norway.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  93. «Spanish single certifications – Iggy Azalea feat Rita Ora – Black Widow». El portal de Música. Productores de Música de España.
  94. «Sverige Topplistan». Sverigetopplistan. 2016 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  95. «British single certifications – Iggy Azalea Ft Rita Ora – Black Widow». British Phonographic Industry.
  96. «American single certifications – Iggy Azalea – Black Widow». Recording Industry Association of America.
  97. «FMQB: Available for Airplay». fmqb.com. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
  98. «BBC – Radio 1». BBC Radio 1. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  99. «Iggy Azalea teams up with Rita Ora for new single, Black Widow». Official Charts Company. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել