Better World Books, 2002 թվականին բացված նոր և օգտագործված գրքերի առցանցգրախանութ[2]։ Կազմակերպությունը համարվում է առևտրային, բայց գրքերի և իր եկամտի մի մասը տրամադրում է ամբողջ աշխարհում անգրագիտության վերացմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացմանը[3]։ 2013 թվականին կազմակերպությունն այդ ծրագրերի համար տրամադրել է շուրջ 14 միլիոն դոլար[2]։ Վեբ կայքը իրական ժամանակի ռեժիմում արտացոլում է բարեգործությանն ուղղված, վնասված, ֆոնդերին տրամադրված և երկրորդական վերամշակման ուղղված գրքերի ու միջոցների քանակը[4][5]։

Better World Books
Տեսակբիզնես ձեռնարկություն, գրավաճառ և redistribution market?
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված2002
Գլխադասային գրասենյակMishawaka, Սենտ Ջոզեֆ շրջան, Ինդիանա, ԱՄՆ
Վերադաս կազմակերպությունBetter World Libraries?[1]
Կայքbetterworldbooks.com(անգլ.) և betterworldbooks.co.uk(անգլ.)

Օգտագործված գրքերը հայտնվում են «Better World Books»-ում ավելի քան 1800 քոլեջներից և համալսարաններից, ավելի քան 3000 գրադարանային համակարգերից[6]։ Կազմակերպությունը պահեստներ ունի Ինդիանա նահանգում և Շոտլանդիայում նահանգներում[2][7]։

Պատմություն խմբագրել

2001 թվականին՝ Նոտր-Դամի համալսարանն ավարտելուց հետո, շրջանավարտներ Քրիստափոր Ֆուկսը, Քսավյե Հելգեսենը և Ջեֆ Կուրցմանը վաճառել են իրենց դասագրքերը համացանցում։ Այնուհետև նրանք միտք հղացան վերավաճառել օգտագործված գրքերը, որն այնուհետև դարձավ բիզնես ծրագիր։ 2002 թվականին Ֆուկսին ու Հելգեսենին հաջողվել է Robinson Community Learning Center-ի օգնությամբ վաճառել 2000 գիրք՝ դրա դիմաց ստանալով 20 000 դոլար[8][9][10]։ Եկամտի կեսը տրամադրվել է համայնքային կենտրոնի կրթության խթանմանը[2]։

2003 թվականին երեք նախկին շրջանավարտները ներկայացրել են առցանց խանութի իրենց բիզնես ծրագիրը Նոթր Դամի համալսարանին կից բիզնես քոլեջի ձեռներեցական հետազոտությունների կենտրոնի կողմից կազմակերպված մրցույթում։ Հաղթելով մրցույթում՝ ստացել են 7000 դոլարի չափով դրամաշնորհ[10]։

2008 թվականի ապրիլին «Better World Books»-ում ներդրվել է 4,5 միլիոն դոլար ձեռնարկատիրական կապիտալ «Good Capital»-ի, «LLC»-ի և 18 մասնավոր ներդրողների կողմից[11]։ Նույն տարում ընկերությունը ներկայացչություն է բացել Շոտլանդիայում, իսկ կայքի բրիտանական տարբերակը գործարկվել է 2 տարի անց[12][13][14][15][16]։

Քննադատություն խմբագրել

Շատերը քննադատում են «Better World Books» ընկերությանը անձնազոհ նվիրաբերված գրքերից գումար վաստակելու համար։ Ի պատասխան՝ ընկերությունը նշում է, որ ինքն առևտրային է և օգտագործում է Սոցիալական ձեռնարկատիրության մոդել՝ դրանով իսկ ոչ մեկին չխաբելով[17]։ Անկախ գրախանութներից մեկը քննադատել է ընկերությանը «բուկինիստական հիմնաքարային գրագիտության» բացակայության համար, ինչպես նաև մատնանշել ղեկավարների աներևակայելի բարձր աշխատավարձերը[18]։

Գործընկերներ խմբագրել

«Better World Books» ընկերության վաճառած գրքերից ստացված միջոցների մի մասը կամ հենց որոշ գրքեր տրամադրվում են «Feed the Children» և «Books for Africa» ընկերություններին[19][20]։ «Better World Books»-ը այս կամ այն կերպ օգնություն է տրամադրում հետևյալ ոչ առևտրային կազմակերպություններին․

  • «Books for Africa» - կազմակերպություն, որը հավաքագրում է գրքեր և ուղարկում աֆրիկյան երեխաներին[2]։
  • «National Center for Family Literacy» - կազմակերպություն, որն օգնում է աղքատ ընտանիքների երեխաներին կրթություն ստանալ[2][21]։
  • «Room to Read» - կազմակերպություն, որը կառուցում է գրադարաններ և դպրոցներ, ինչպես նաև կրթաթոշակներ է տրամադրում աշխարհի աղքատ երկրներին, այդ թվում՝ Հարավարևելյան Ասիայում[2][22]։ Այն նաև հրատարակում է տարբեր լեզուներով մանկական գրքեր[22]։
  • «Worldfund» - կազմակերպություն, որի նպատակն է բարելավել անգլերենի իմացությունը Լատինական Ամերիկայում[2][23]։
  • «Prison Book Project» - ոչ առևտրային կազմակերպություն, որը գրքեր և իրավաբանական տեղեկատվություն է տրամադրում քրեակատարողական հիմնարկների բանտարկալներին[24][25]։
  • «Robinson Community Center» - Նոթր Դամի համալսարանի ներքո գործող համայնքային կենտրոն, որը կրթական ծառայություններ է մատուցում Ինդիանա նահանգի Սաութ Բենդ քաղաքին[26]։
  • «National Literacy Trust» - անգլիական անկախ բարեգործական կազմակերպություն, որը նպաստում է գրագիտության զարգացմանը[14][15][16]։
  • «READ International» - բարեգործական կազմակերպություն, որի նպատակն է Արևելյան Աֆրիկայում երեխաներին կրթության հասանելիություն տալ՝ այնտեղ ուղարկելով այնպիսի գրքեր, որոնց կարիքը Միացյալ Թագավորության միջնակարգ դպրոցների աշակերտներն այլևս չունեն[14][15][16]։
  • «The National Adult Literacy Agency» (NALA) - իռլանդական անկախ բարեգործական կազմակերպություն, որը պայքարում է զարգացման հապաղումներով մարդկանց իրավունքների և նրանց լիարժեք կրթական ծառայություններ մատուցելու համար[14][15][16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://blog.archive.org/2019/11/06/for-the-love-of-literacy-better-world-books-and-the-internet-archive-unite-to-preserve-millions-of-books/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Anne Field (4 мая 2013). «Secrets of a Successful Social Enterprise». Forbes. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  3. Kyle Westaway (2 декабря 2011). «New Legal Structures for 'Social Entrepreneurs'». Wall Street Journal. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  4. Ashley Booker (29 августа 2013). «Students help fight illiteracy through online book vendor». The University Daily Kansan. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
  5. Zak Stambor (30 ноября 2011). «A broader mission». Internet Retailer. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  6. Kristi York Wooten (16 августа 2011). «Can Buying a Book Help Kids and the Environment?». Huffington Post. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  7. Gene Stowe (26 мая 2013). «A decade's worth of doing good». SouthBend Tribune. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  8. Stephanie Elam (2 июля 2009). «Building better world a book at a time». CNN. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  9. Doug DeLoach (19 августа 2011). «Doing good, doing well». Atlanta Business Chronicle. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  10. 10,0 10,1 Elizabeth Station (2008). «Book Value». Notre Dame Business. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  11. Good Capital, LLC (7 апреля 2008). «Good-Capital-s-Social-Enterprise-Expansion-Fund-to-Invest-Up-to-2-5-Million-in-Better-World-Books». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  12. «'Responsible' book seller opens UK online shop». IT Pro Portal. 9 декабря 2010. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  13. Zak Stambor (8 декабря 2010). «Better World Books opens an e-commerce site in Britain». Internet Retailer. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 Ina Steiner (9 декабря 2010). «Better World Books Launches Site in UK». eCommerce Bytes. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 «Better World Books launches UK retail website». UK Fundraising. 8 декабря 2010. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 Charlotte Williams (12 сентября 2012). «Better World Books launches UK site». The Bookseller. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  17. Better World Books. «Frequently Asked Questions Արխիվացված 2017-12-13 Wayback Machine»
  18. Michael Lieberman (13 апреля 2008). «Book Patrol: A Haven for Book Culture». Seattlepi. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  19. David Markiewicz (24 августа 2011). «Better World Books tries to do good by doing business». Atlanta Journal-Constitution. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  20. Ariel Schwartz. «Better World Books Takes a Page From Toms Shoes' "One For One" Playbook». Fast Company. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  21. Michel Marriott (21 августа 1991). «When Parents and Children Go to School Together». New York Times. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  22. 22,0 22,1 Nicholas D. Kristof (5 ноября 2011). «His Libraries, 12,000 So Far, Change Lives». New York Times. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  23. Rebecca Bailey (21 июня 2007). «Dartmouth-based partnership aims to help English teaching in Latin America». Dartmouth News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  24. Dara Olmsted (5 ноября 2010). «The Great American Book Drive». Boston. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
  25. Emily Sweeney (10 июня 2012). «Helping inmates roam world of words». Boston. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  26. Amanda Gray (18 февраля 2011). «Robinson Center celebrates 10th anniversary». The Observer. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.