Սաութ Բենդ (Ինդիանա)
Սաութ Բենդ, ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Սենթ Ժոզեֆ շրջանի քաղաք, շրջանի կենտրոնը։ Սաութ Բենդը տեղակայված է Սենտ Ժոզեֆ գետի ափին։ Այն Ինդիանա նահանգի մեծությամբ չորրորդ քաղաքն է։ Հայտնի է իր «Միչիանա» շրջանով և Նոտր Դամ համալսարանով։
Բնակավայր | |||
---|---|---|---|
անգլ.՝ South Bend | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | 1865 թ. | ||
Մակերես | 108,3 կմ², 108,455972 կմ² | ||
ԲԾՄ | 211±1 մետր | ||
Բնակչություն | ▲103 453 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||
Ժամային գոտի | EDT?, UTC-5 և UTC−4 | ||
Հեռախոսային կոդ | 574 | ||
Փոստային ինդեքսներ | 46601, 46604, 46612–46617, 46619, 46620, 46624, 46626, 46628, 46629, 46634, 46635, 46637, 46660, 46680, 46699, 46612, 46613, 46616 և 46615 | ||
Պաշտոնական կայք | southbendin.gov(անգլ.) | ||
| |||
Սաութ Բենդը հիմնադրել են մորթեղենի առևտրականները 18-րդ դարում, 1865 թվականին այն դարձել է քաղաք։ 20-րդ դարի կեսին գետը մեծապես նպաստել է քաղաքի զարգացմանը։ Քաղաքում հիմնվել են բազմաթիվ ընկերություններ, այդ թվում՝ «Studebaker Corporation», «Oliver Farm Equipment Company» և այլն։
1960 թվականին բնակչության թվաքանակը հասել է իր գագաթնակետին՝ 132 445 մարդ, ինչից հետո այն զգալիորեն նվազել է։ Դրան մեծապես նպաստել է ծանր արդյունաբերական որոշ ընկերությունների փակումը։ Սակայն 2000 թվականի մարդահամարի արդյունքներով՝ 10 տարվա ընթացքում բնակչությունն աճել է 2,2 տոկոսով, ինչը տեղի է ունեցել 1960 թվականից ի վեր առաջին անգամ։ Այսօր քաղաքում առավել զարգացած են առողջապահությունը, կրթությունը և փոքր բիզնեսը։ Մեծ է նաև տնտեսության զբոսաշրջային ոլորտը։
ԱշխարհագրությունԽմբագրել
ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի տվյալներով՝ Սաութ Բենդի մակերեսը կազմում է 101,3 կմ2, այդ թվում՝ 100,2 կմ2 ցամաք է և 1,1 կմ² (1,10%) ջրային մակերես։
Սաութ բենդը գտնվում է Միչիգան նահանգի սահմանից 8 կմ հեռավորության վրա և մոտավորապես հավասար հեռավորության վրա է Օհայոյից և Իլինոյսից, իսկ Չիկագոյից հեռավորությունը կազմում է 150 կմ։ Միչիգան լճի մոտակա ափից հեռավորությունը 32 կմ է։
ԿլիմաԽմբագրել
Սաութ Բենդը գտնվում է մայրցամաքային խոնավ կլիմայի գոտում։ Ըստ Կեպլենի դասակարգման՝ Միչիգանի լիճը մեծ ազդեցություն ունի տարածաշրջանի կլիմայի վրա, այդ թվում «լճի ձյունային էֆեկտը» և տարեկան ազդեցությունը ջերմաստիճանի վրա։ Տաք ամիսներն են հունիսից օգոստոս։ Տարվա 42 օրը ամպրոպային է։ Ամենաձնառատ ամիսը հունվարն է, բայց ձյունը գալիս է հոկտեմբերից մինչև ապրիլ[2]։ Տարեկան այստեղ տեղում է 208 սմ ձյուն[3]։ Գարունը և աշունը մեղմ և մռայլ են, իսկ 293 օրերն ամպամած և մռայլ են[4]։
ՏնտեսությունԽմբագրել
Քաղաքի՝ գետի ափին գտնվելու հանգամանքը 1800-ականների վերջին և 1900-ականների սկզբին բերել է արդյունաբերական տնտեսության զարգացման։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին քաղաքի տնտեսությունը սկսել է նվազել[5]. 1963 թվականին փակվել է քաղաքի խոշորագույն ֆաբրիկան՝ «Studebaker»-ը Մինչ օրս կարելի է հանդիպել հին տնտեսության մնացորդներ լքված գործարանների տեսքով, որոնց մեծ մասը դեռ չի ավերվել[6]։ Տնտեսական արտադրության ծավալի նվազումից հետո առաջին պլան են մղվում առողջապահությունը, կրթությունը և փոքր բիզնեսները, սակայն մինչ այժմ քաղաքը չի հասել 1950 թվականի զարգացման մակարդակին։ Նոթր Դամի համալսարանը քաղաքի խոշորագույն գործատուն է, որն ունի 4758 աշխատատեղ[7]։
Հայտնի տեղացիներ և բնակիչներԽմբագրել
- Բոբ Չապպուիս (անգլ.՝ Bob Chappuis) (1923-2012), ամերիկացի ֆուտբոլիստ, ամերիկյան ֆուտբոլի «աստղ» 1946-1948 թվականներին, արժանացել է սպորտային բազմաթիվ մրցանակների, ընդգրկվել է Միչիգանի նահանգի Սպորտային Փառքի սրահում, երկար տարիներ Ինդիանա նահանգում զբաղվել է բիզնեսով։
- Յովանկա Ռադակովիչը (1912-1941), Բելգրադի համալսարանի գրականության պրոֆեսոր, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հարավսլավական կոմունիստական դիմադրության մասնակից, մահապատժի է ենթարկվել Բելգրադի օկուպացիոն ոստիկանության կողմից։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 2020 United States Census / United States Census Bureau
- ↑ World Climate «South Bend, IN, Indiana, USA: Climate and Daylight Chart Archived 2013-01-10 at Archive.is.» Retrieved on 2008-01-27.
- ↑ National Weather Service Weather Forecast Office «South Bend Indiana Climate.» Retrieved on 2008-01-27.
- ↑ ClimateZone.com. «South Bend». Retrieved on 2008-01-27.
- ↑ Historic South Bend"South Bend’s Historical Heritage Archived 2006-08-23 at the Wayback Machine.." Retrieved on 2006-08-31.
- ↑ Aerial shot of the Studebaker complex "Studebaker Plans 1 & 2 Aerial Photo Archived 2011-07-16 at the Wayback Machine.. Retrieved on 2009-04-22.
- ↑ Bay Area Economics. «Notre Dame and The Local Economy:2002 Archived 2008-10-29 at the Wayback Machine..» Retrieved on 2006-08-31.