BetConstruct, առցանց և իրական խաղային ոլորտում ծրագրային լուծումներ մշակող և մատակարարող ընկերություն։ BetCosntruct-ը մատակարարում է առցանց կազինո, պոկեր, սպորտային խաղադրույքների հարթակ, վիրտուալ իրականությամբ խաղեր[1], վիրտուալ սպորտաձևեր և այլն։

Տեսակ՝ բիզնես ձեռնարկություն Հիմնադրված է՝ 2003 Վայր՝ Լոնդոն Կայք՝ Betconstruct.com Հիմնադիր՝Վիգեն Բադալյան

Պատմություն խմբագրել

BetConstruct-ը հիմնադրվել է 2011 թվականին։ Գլխամասը գտնվում է Լոնդոնում՝ Միացյալ Թագավորությունում, իսկ ծրագրավորման գլխավոր գրասենյակը՝ Երևանում, Հայաստան։ BetConstruct-ը տարածաշրջանային գրասենյակներ ունի Պերույում, Ուրուգվայում, Հարավային Աֆրիկայում, Մալթայում, Հայաստանում, Ուկրաինայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Թայվանում, Լատվիայում, Մեքսիկայում, Ֆրանսիայում, Ավստրիայում և Բրազիլիայում։ Ընկերությունը միջազգային գործընկերներ ունի Եվրոպայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում և Աֆրիկայում։

2011 թվականինին ընկերությունն առաջին անգամ ներկայացվել է հանրությանը Միլանում խաղային էքսպոյի ժամանակ։

2014 թվականին ընկերության Sportsbook-ը ապահովում եր ամսական 30 հազար խաղ[2]։

2015 թվականին BetConsruct-ը ներկայացրել է Spring հարթակը և ավելացրել է ընկերության արտադրած ծրագրերի ցանկը։

2016 թվականին BetConstruct-ը ուներ ավելի քան տասը գրասենյակ ամբողջ աշխարհում։

2017 թվականին ընկերության գրասենյակների թիվը հասավ 14-ի[3]։ Ընկերությունը ներկայացրել է նորարարական Spring BME բիզնես կառավարման համակարգը[4]։

Արտոնագրեր և մրցանակներ խմբագրել

BetConstruct ընկերությումը ստացել է մի շարք արտոնագրեր և մրցանակներ[5]։

Արտոնագրեր

  • Controlled Skill Games լիցենզիա Մալթայի լիազորված մարմնի կողմից
  • Casino and Pool Betting լիցենզիա Միացյալ Թագավորության խաղային հանձնաժողովի կողմից
  • Class II software provider's լիցենզիա Ռումինիայի ազգային խաղային վարչության կողմից
  • Gambling software operating լիցենզիա Միացյալ Թագավորության խաղային հանձնաժողովի կողմից
  • Combined Remote Operation լիցենզիա Միացյալ Թագավորության խաղային հանձնաժողովի կողմից
  • BetConstruct-ի խաղերն օգտագործում են լիցենզավորված RNG
  • Class 4 Remote Gaming լիցենզիա Մալթայի լիազորված մարմնի կողմից
  • BetConstruct-ը ստացել ISO/IEC 27001:2013 սերտիֆիկատը ISMS տեղեկատվական անվտանգությանը վերահսկող համակարգի համար

Մրցանակներ

  • iGaming ծրագրերի լավագույն մատակարար International Gaming Awards 2017[6]
  • Հաճախորդների լավագույն սպասարկում մրցանակը, EGR B2B Awards 2017
  • Հաճախորդների լավագույն սպասարկում մրցանակը, EGR B2B Awards 2016
  • Տեխնոլոգիաների մատակարար / ապահովող International Gaming Awards 2016
  • Հաճախորդների լավագույն սպասարկում մրցանակը, EGR B2B Awards 2015
  • Տարվա նորարար մրցանակը International Gaming Awards 2015

Արտաքին հղումներ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  3. https://president.am/hy/press-release/item/2017/06/17/President-Serzh-Sargsyan-attended-IT-companies-in-Yerevan/
  4. https://sbcnews.co.uk/europe/2017/07/14/full-flexibility-betconstruct-launches-spring-bme-igaming-super-show/
  5. https://www.betconstruct.com/about-us#/%7C Պաշտոնական կայք
  6. https://www.vbet.group