Նայա Մարի Ռիվերա (անգլ.՝ Naya Marie Rivera, հունվարի 12, 1987(1987-01-12)[1][2][3], Վալենսիա, Սանտա Կլարիտա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հուլիսի 8, 2020(2020-07-08)[4], Lake Piru, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, ֆոտոմոդել, հաղորդավարուհի, գրող: Առավել հայտնի է դարձել Սանտանա Լոպեսի դերի համար «Երգչախումբ» (2009-2015) սերիալում, որի համար նա ստացել է բազմաթիվ պարգևներ և տիտղոսներ տարբեր մրցանակաբաշխություններում:

Նայա Ռիվերա
անգլ.՝ Naya Rivera
Naya Rivera at 2012 ALMA Awards (cropped).jpg
Ծնվել էհունվարի 12, 1987(1987-01-12)[1][2][3]
ԾննդավայրՎալենսիա, Սանտա Կլարիտա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 8, 2020(2020-07-08)[4] (33 տարեկան)
Մահվան վայրLake Piru, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԱզգությունԼատինա, աֆրոամերիկացի և Black Puerto Rican?
Մասնագիտություներգչուհի, մանկական դերասան, դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ժանրերփոփ երաժշտություն
ԸնտրանիGlee, Step Up: High Water? և The Royal Family?
Ամուսին(ներ)Ryan Dorsey?
Համատեղ ապրող(ներ)Բիգ Շոն
nayarivera.com

Վաղ տարիներԽմբագրել

Նայա Ռիվարան ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Սանտա-Կլարիտե քաղաքում` Իոլանդա Պրեվիտիրի (ի ծնե Ուայթ) և Ջորջ Ռիվերի ընտանիքում: Ռիվերան երեք երեխաներից ավագն էր. նրա փոքր եղբայրը՝ Մայքլ Ռիվերան (ծնված 1990 թվականին), Ֆուտբոլի ազգային լիգայի նախկին խաղացող է եղել, իսկ փոքր քույրը՝ Նիկելա Ռիվերան, մոդել է (ծնված 1994 թվականին): Նայան ուներ պուերտոռիկյան, աֆրիկյան և գերմանական արմատներ[5]։ Ութ ամսականում նա մոր հետ տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ դարձել է երեխա-մոդել[6]։

ԿարիերաԽմբագրել

 
Ռիվերան San Diego Comic-Con International 2010 փառատոնում

Որպես երեխա-մոդել՝ նա հայտնվել է շատ գովազդային հոլովակներում, որոնցից մի քանիսը «Kmart» խանութի համար: Չորս տարեկանում նա ստացել է իր դերասանական առաջին դերը՝ խաղալով «Արքայական ընտանիք» կատակերգական սերիալում գլխավոր դերերից մեկը: Ֆիլմի ցուցադրությունը սկսվել է բավականին լավ, սակայն սերիալի գլխավոր դերասաններից մեկի՝ Ռեդդ Ֆոքսի մահից հետո, ֆիլմի վարկանիշը սկսել է արագ իջնել և արդյունքում հեռուստալիքը փակել է ցուցադրության մեկ եթերաշրջանից հետո[6]։ Սերիալի այդ դերի համար նա արժանացել է մրցանակի՝ «Երիտասարդ դերասան» անվանակարգում:

1992-2002 թվականներին նա հիմնականում կատարել է դրվագային դերեր այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Արքայազնը Բևեռլի-Հիլզից», «Ընտանեկան գործեր», «Live Shot», «Մալիբուի փրկարարները», «Smart Guy», «The Jersey», «House Blend», «Even Stevens» և «Վերափոխման վարպետ»:

2002 թվականին նա մասնակցել է B2K խմբի «Why I Love You» երգի երաժշտական տեսահոլովակին: Նույն տարում նա խաղացել է «The Bernie Mac Show» սիթքոմում: Հաջորդ տարիներին նա խաղացել է «8 հասարակ կանոն իմ դեռահաս աղջկա ընկերոջ համար» և «C.S.I.: Հանցագործության վայրը՝ Մայամի»:

2009 Ռիվերան մարմնավորել է չիրլիդինգ Սանտա Լոպեսի դերը «Երգչախումբ» երաժշտական սերիալում: Նրա դերը երկրորդական պլանով առաջին եթերաշրջանում լավ է ընդունվել քննադատների ու հանդիսատեսի կողմից և սկսած երկրորդ եթերաշրջանից նա դարձել է գլխավոր հերոսներից մեկը:[7]: Երկորդ եթերաշրջանում Ռիվերան սերիալում մենակատարի համարներ է ստացել, որոնցից առաջինը երկրորդ եթերաշրջանի հինգերորդ մասում էր «The Rocky Horror Glee Show» անվանումով: Հաջորդ էպիզոդներում նրա սյուժետային դերն ավելի հաճախ էր հայտնվում էկրանին: Երկորդ եթերաշրջանում հայտարարվեց, որ Սանտանան լեսբուհի է և զգացմունքներ է տածում իր ընկերուհու՝ Բրիտանիի նկատմամբ: Նա քննադատների կողմից ստանում էր դրական արձագանքներ իր կատարած դերի համար[8][9]: Նա հեռացել է ցուցադրությունից հինգերորդ եթերաշրջանում, սակայն ոչ երկար ժամանակով և վերադարձել է եթեր վեցերորդի ժամանակ:

2010 թվականին Ռիվերան զբաղեցրել է 61-րդ տեղը «100 ամենասեքսուալ կանայք» ցուցակում՝ ըստ «Maxim» ամսագրի վարկանիշի[10], իսկ մեկ տարի անց բարձրացել է մինչև 43-րդ տեղը[11]: 2011 թվականին AfterEllen.com կայքը նրան դասել է 1-ին տեղը «100 ամենասեքսուալ կանայք» ցուցակում[12]: Ռիվերան առաջինն էր, որին հաջողվել է կրկնել այդ արդյունքը նաև 2012 թվականին[13]:

2014 թվականին Ռիվերան իր առաջնախաղն է ունեցել մեծ էկրանին՝ մարմնավորելով չարագործի դերը «Տուն» թրիլլերում:

2015 թվականին «Երգչախումբ» սերիալից հեռանալուց հետո Ռիվերան միացել Lifetime «Ստոր աղախիններ» պղպջակային կատակերգության դերասանական կազմին նոր աղախնի դերով՝ միաժամանակ դառնալով ABC "The View" -ի պարբերական հաղորդավարուհի[14]:

Անձնական կյանքԽմբագրել

2000-2004 թվականներին հանդիպել է դերասան Ադժեմ Մաուրիի հետ:

2009-2011 թվականներին Ռիվերան հանդիպել է դերասան Մարկ Սալինգի հետ, որը նրա կոլեգան էր «Երգչախումբ» սերիալից: Դրա հաստատումը Նայայի կողմից եղել իր «Sorry Not Sorry: Dreams, Mistakes, and Growing Up» գրքում։

2013 թվականին ապրիլին հայտնի է դարձել, որ Նայան հանդիպում է ռեփեր Բիգ Շոնի հետ: Նրանք նույն տարվա հոկտեմբերին հայտարարել են իրենց նշանադրության մասին, սակայն 2014 թվականի հոկետմբերին բաժանվել են:

Բի Շոնի հետ բաժանումից հետո նա սկսել է հանդիպել դերասան Ռայան Դորսի հետ: Նրանք ամուսանացել են 2014 թվականի հուլիսի 19-ին Մեքսիկայում՝ Կաբո Սան Լուկասում[15]: 2015 թվականի փետրվարի 24-ին Նայան հայտարարել է, որ Ռայանի հետ երեխայի են սպասում: Նրանց որդին՝ Ժոզի Հոլլիս Դորսին ծնվել է 2015 թվականի սեպտեմբերի 17-ին: Իր հիշողություններում՝ «Sorry Not Sorry: Dreams, Mistakes, and Growing Up» գրքում Ռիվերան խոստովանել է, որ ընդհատել էր իր հղիությունը Դորսիից 2010 թվականին, որի հետ նա այն ժամանակ հանդիպում է, սակայն լքել է նրան «Երգչախումբ» սերիալում իր կարիերայի համար: 2016 թվականի նոյեմբերն երկու տարվա ամուսնությունից հետո Նայան ամուսնալուծվել է Ռայանից: 2017 հոկտեմբերին Նայան հետ էր վերցրել ամուսնալուծության փատաթղթերը[16]: 2017 թվականի նոյեմբերի վերջին Ռիվերան ձերբակալվել է և մեղադրվել Դարսիի դեմ ընտանեկան բռնություն գործադրելու համար այն բանից հետո, երբ նա, իբր, որդու հետ զբոսնելիս հարվածել է գլխին[17]: 2017 թվականի դեկտեմբերին Ռիվերան նորից դիմել է ամուսնալուծության: Ավելի ուշ նույն ամսին Ռիվերան և Դարսին պայմանավորվել են ժամանակավոր կիսել իրենց ընդհանուր որդու խնամակալությունը:[18]: 2018 թվականի հունվարին Դարսիի խնդրանքով Ռիվերայի նկատմամբ ընտանեկան բռնության մեղադրանքները հանվել են:

2018 թվականի հունիսի 14-ին նրանց ամուսնալուծությունը պաշտոնապես ձևակերպվեց[19]:

2017 թվականի մարտից մինչև օգոստոս նա հանդիպել է դերասան Դեյվիդ Սփեյդի հետ:

Անհետացում և մահԽմբագրել

2020 թվականի հուլիսի 8-ին հայտարարվել է Ռիվերայի մասին անհայտ կորելու լուրը, այն բանից հետո, երբ նրա 4-ամյա որդուն հայտաբերեցին միայնակ վարձակալած նավակի մեջ Պիրու լճում՝ արհեստական ջրապահպանման խցիկում, Կալիֆորռնիայի նահանգի Վենտուրա շրջանի Ազգային անտառում: Ըստ Գրինվիչի ժամանակացույցի Ռիվերայի և նրա որդու ժոզի որոնումները սկսվել են կեսօրվա ժամը 4-ին՝ այն բանից հետո, երբ նրանք լքել էին նավահանգիստը և նրանց նավակի վարձակալման ժամանակը լրանալուց հետո չէին վերադարձել: Մեկ ուրիշ նավավար Ժոզիին հայտնաբերել էր նավակում միայնակ փրկարարկան հագուստի մեջ քնած, իսկ նավակը գնտվում էր լճի հյուսիսի նեղ հատվածում, որը կարող էր բավականին խոր ու քամոտ լիներ: Նավակում հայտնաբերվել է մեծահասակների համար նախատեսված փրկարարական բաճկոն, ինչպես նաև Ռիվերայի անձը հաստատող փաստաթուղթ: Ժոզին քննիչներին պատմել է, որ նրանք լողացել են, մայրն օգնել է իրեն հետ բարձրանալ նավակ, իսկ ինքը չի կարողացել բարձանալ և անհետացել է ջրի մեջ: Պերու լիճը հայտնի է իր ուժեղ անկանախատեսելի հոսանքներով ու շրջապտույտներով: Ռիվերայի մեքենան՝ սև Mercedes G-Wagen հայտնաբերվել է կայանատեղիում: Նույն օրը երեկոյան Վենտուրա շրջանի ոստիկանապետը դադարեցրել է որոնողական-փրկարարական աշխատանքերը՝ որոնման համար անբարենպաստ պայմանների պատճառով: Լիճը փակվել է այցելությունների համար, իսկ որոնողական աշխատանքներին մասնակցել են ջրասուզակների խումբը ամբողջ շրջանից: Հուլիսի 9-ին ոստիկանապետը հաստատել է NBC (անգլ.՝ Ազգային հեռարձակող ընկերություն) հեռուստաընկերությանը, որ Ռիվերան ենթադրաբար մահացած է: Որոնման առաջին իսկ օրվանից հաշվի են առնվել բացահայտման փորձերը , թե արդյոք Ռիվերային հաջողվել էր հասնել ափ, ապացույցների բացակայությունը և Ժոզիի վկայությունները, որ պատմել է ոստիկաններին, որ նա տեսել է, թե ինչպես է մայրը սուզվել ջրի մեջ, նրանց ստիպեցին փրկարարական աշխատանքները փոխել վերականգնողականի: Նրանք հեռուստատեսությանը տրամադրել են տեսանյութ, թե ինչպես են Ռիվերան և նրա որդին գալիս կայանատեղի և լքում նավահանգիստը վարձակալած նավակով: Հուլիսի 10-ին ջրասուզակների թիվը 100-ից կրճատվեց 40-ի: Բաժանմունքի շերիֆը հայտարարել է, որ լճի տեսանելիությունն այնքան վատ է, որ հավանաբար Ռիվերային կգտնեն հիդրոլոկացիոն սարքավորւմների միջոցով: Ջրասույզ ջոկատի ու հիդրոլոկատորների հետ լճի տարածքում որոնումներին մասնակցեցին նաև շուն-որոնողները:

2020 թվականի հուլիս 13-ին 5-օրյա որոնումներից հետո տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես ժամը 9:30 Պիրու լճում հայտնաբերվել է Ռիվերայի մարմինը [20]: Վենտուր նահանգի շերիֆը ենթադրել է, որ Ռիվերան և իր որդին հավանաբար լողալուց ընկել են շրջուն հոսանքի տակ, որը սովորական երևույթ է այդ լճում, հատկապես օրվա երկրորդ կեսին: Նա նաև ենթադրել է, որ հնարավոր է նավակը սկսել է տատանվել քամու և ուժեղ հոսանքի հետևանքով, և Ռիվերան իր որդու հետ ջանացել է վերադառնալ նավակ: Վենտուրա շրջանի շերիֆը եկել է այն եզրահանգման, որ նա հավանաբար «հավաքել է բավականին էներգիա, որ փրկի իր որդուն, սակայն ոչ բավարար, որ իրեն էլ փրկեր»՝ նշելով, որ Ժոզին պատմել էր, թե ինչպես է իրեն մայրը հրել հետ դեպի նավակ: Հուլիսի 14-ին Վենտուրա շրջանի դատաբժիշկը հայտարարեԼ է բացահայտման մասին տեղեկագիրը, որում ասվում է, որ Ռիվերայի մահը վրա է հասել խեղդվելու արդյունքում և չկա ոչ մի վնասվածք, թմրանյութի ու ալկոհոլի նշաններ արյան մեջ[21]: Վենտուրա շրջանի ոստիկանության բաժանմունքի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ լրագրողներին հայտարարվել է, որ մարմինը հայտնաբերվել է Դիաբլո մասից դեպի հյուսիս:

2020 թվականի հուլիսի 24-ին Նայա Ռիվերան հուղարկավորվել է Հոլլիվուդ-Հիլզ գերեզմանատանը[22]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 http://www.usmagazine.com/celebrities/naya-rivera
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.bbc.com/news/entertainment-arts-53397318
  5. «MEET CORY MONTEITH & NAYA RIVERA OF GLEE»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-06-ին։ Վերցված է 2011-12-11 
  6. 6,0 6,1 «EXCLUSIVE: We Chat with GLEE’s Naya Rivera»։ Nice Girls TV։ 2009-03-12։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-06-ին։ Վերցված է 2010-01-08 
  7. Hibberd James (2010-04-27)։ «'Glee' exclusive: Brittany and Santana poised for major promotions | Inside TV | EW.com»։ Ausiellofiles.ew.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-06-ին։ Վերցված է 2011-11-09 
  8. by Todd VanDerWerff April 27, 2011 (2011-04-27)։ «"Born This Way" | Glee | TV Club | TV»։ The A.V. Club։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-29-ին։ Վերցված է 2011-11-09 
  9. Tucker Ken։ «Glee recap: Let's Talk About Sex | Season 2 Episode 15 | EW.com»։ Tvrecaps.ew.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-06-ին։ Վերցված է 2011-11-09 
  10. «My First Time: Naya Rivera Pictures – 1 of 3 – Maxim Girls Photo Gallery»։ Maxim Online։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-06-ին։ Վերցված է 2010-07-09 
  11. «2011 Maxim Hot 100»։ Maxim.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-06-ին։ Վերցված է 2011-11-09 
  12. «The 2011 AfterEllen.com Hot 100»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-06-ին։ Վերցված է 2011-12-11 
  13. «The AfterEllen.com Hot 100 - Part 2 (50-1)»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-06-ին։ Վերցված է 2012-07-27 
  14. Nellie Andreeva (2015-02-03)։ «Naya Rivera To Join ‘Devious Maids’, Return To ‘The View’ As Guest Co-Host»։ Deadline.com։ Վերցված է 2015-02-05 
  15. «Naya Rivera Marries Ryan Dorsey»։ PEOPLE.com (անգլերեն)։ Վերցված է 2020-08-02 
  16. «Naya Rivera Calls Off Her Divorce From Ryan Dorsey»։ Us Weekly (անգլերեն)։ 2017-10-03։ Վերցված է 2020-08-02 
  17. «Glee star Naya Rivera charged with domestic violence against her husband»։ BBC Newsbeat (անգլերեն)։ 2017-11-26։ Վերցված է 2020-08-02 
  18. «Naya Rivera and Ryan Dorsey to Share Joint Custody of 2-Year-Old Son Josey»։ PEOPLE.com (անգլերեն)։ Վերցված է 2020-08-02 
  19. «Glee's Naya Rivera Finalizes Divorce from Ryan Dorsey 6 Months After She Allegedly Assaulted Him»։ PEOPLE.com (անգլերեն)։ Վերցված է 2020-08-02 
  20. «Body identified as missing Glee star Naya Rivera»։ BBC News։ 2020-07-13։ Վերցված է 2020-08-03 
  21. «Glee star Naya Rivera died of accidental drowning»։ BBC News։ 2020-07-15։ Վերցված է 2020-08-03 
  22. Joseph Wilkinson։ «‘Glee’ star Naya Rivera buried at private funeral in Los Angeles»։ nydailynews.com։ Վերցված է 2020-08-03 

Արտաքին հղումներԽմբագրել