Ջեսսիկա Սիմփսոն
Ջեսսիկա Էն Սիմփսոն (անգլ.՝ Jessica Ann Simpson, հուլիսի 10, 1980[1][2][3][…], Աբիլին), ամերիկյան երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի և դիզայներ։ Նրա մեծ հաջողությունները սկսվել են 1999 թվականին։ Ջեսսիկան թողարկել է յոթ ստուդիական ալբոմ, նկարահանվել է բազմաթիվ հեռուստաշոուներում, ֆիլմերում, գովազդներում, ստեղծել է իր անձնական կոսմետիկայի, կոշիկների և պայուսակների ցանցը կանանց համար։ Նա ակտիվորեն ներգրավված է բարեգործական աշխատանքի մեջ։ 2005 թվականին նա հրապարակեց իր անձնական նորաձևության հավաքածուն՝ The Jessica Simpson Collection:
Ջեսսիկա Սիմփսոն | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Jessica Simpson |
Ի ծնե անուն | Ջեսսիկա Էն Սիմփսոն |
Ծնվել է | հուլիսի 30, 1980 Աբիլին, Տեխաս |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ, դենս փոփ, քանթրի, R&B, պարային երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1999 - այժմ |
Լեյբլ | Columbia (1999-2004) Sony BMG (2004) Epic (2006-2010) Primary Wave, EMI (2010) |
Կրթություն | J. J. Pearce High School? |
Ամուսին | Eric Johnson? |
Կայք | jessicasimpson.com |
![]() |
Սիմփսոնի յոթ հիթեր հայտնվել են Billboard Top 40-ում, երեք ոսկե և երկու մուլտիպլատինե ստուդիական ալբմներ, որոնցից 4-ը ամերիկյան Billboard 200 լավագույն տասնյակում են հայտնվել։ Ամբողջ աշխարհում վաճառվել են Ջեսսիկայի ալբմների ավելի քան 20 միլիոն պատճեն։ Սիմփսոնը իր ամուսնու՝ Նիկ Լաշի հետ նկարահանվել է «Երիտասարդներ։ Նիկ և Ջեսսիկա» ռեալիթի շոուում, MTV ալիքում։ 2008 թվականին նա թողարկել է Do You Know ալբոմը, որը դարձել է իր կարիերայի առաջին ալբոմը քանթրի ոճում։
2005 թվականից Սիմփսոնը սկսել է նկարահանվել լիամետրաժ ֆիլմերում։
2010 թվականի առաջին կեսին նա հրապարակել է իր երկրորդ ռեալիթի շոուն «Ջեսսիկա Սիմփսոնի գեղեցիկ աշխարհ» անվանումով։ 2010 թվականի հոկտեմբերին նա ձայնագրել է իր առաջին և վերջին հավաքածուն Epic Records լեյբլի հետ, Playlist: The Very Best of Jessica Simpson անվանումով։
Մանկությունը Խմբագրել
Ջեսսիկա Սիմփսոնը ծնվել և մեծացել է Աբիլինում, Տեխասում։ Նրա մայրը՝ Թինան, եղել է տնային տնտեսուհի, իսկ հայրը՝ հոգեբան։ Ունի փոքր քույր՝ երգչուհի Էշլի Սիմփսոնը։
Նա վաղ տարիներին հաճախել է եկեղեցական երգչախումբ։ 12 տարեկանում Սիմփսոնը մասնակցել է «Միկի Մաուսի Ակումբ»-ի լսումներին, սակայն չի անցել։ Նա 13 տարեկանում ճամբարում Դոլի Պարտոնի հետ կատարել է «I Will Always Love You» երգը, որտեղ նրան նկատել է ոչ այնքան փոքր ձայնագրման ստուդիայի տնօրենը և հիանալով նրա ձայնով նրա հետ պայմանագիր է ստորագրել։ Ջեսսիկան ձայնագրել է իր առաջին դեբյուտային ալբոմը, սակայն ստուդիան փակվել է, այդ պատճառով սկավառակը այդպես էլ չի թողարկվել։
Միայն, երբ նա 16 տարեկան էր նրա ձայնագրությունը լսել է Թոմի Մոտոլի «Columbia Records» ընկերությունը և նորից նրա հետ պայմանագիր է ստորագրել։
Երաժշտական կարիերան Խմբագրել
1999-2001: Sweet Kisses и Irresistible Խմբագրել
1999 թվականին թողարկվել է Ջեսսիկա Սիմփսոնի «I Wanna Love You Forever» սինգլը։ Երգը հաջողության է հասել և գրավել է 3-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում։ Անմիջապես դրանից հետո թողարկել է Sweet Kisses դեբյուտային ալբոմը։ Ալբոմի թողարկումից հետո նա մեկնել է շրջագայության 98 Degrees բոյ բենդի հետ։ Ջեսսիկան այդ խմբի հետ նկարահանվել է «My Everything» երգի տեսահոլովակում։ Ավելի ուշ Սիմփսոնը թողարկել է ևս երկու սինգլներ՝ «Where You Are» և «I Think I’m in Love with You», որոնց շնորհիվ նրա դեբյուտային ալբոմը երկու անգամ պլատինե է դարձել։ Չնայած նրան, որ ալբոմը մեծ վաճառք է ունեցել, այն համարվել է անհաջողակ, քանի որ այդ ժամանակ հաջողության էին հասնաում Քրիստինա Ագիլերայի և Բրիթնի Սփիրսի դեբյուտային ալբոմները։ Ձայնագրման ընկերությունն այդ պատճառով որոշում ընդունեց, որ հաջորդ ալբոմների հաջողությունների համար պետք է փոխել երգերի ոճը և ձայնի որակը։
2001 թվականի կեսերին Irresistible ալբոմը գրավել է 6-րդ հորիզոնականը Billboard 200-ում։ «Irresistible» երգը դարձել է Ջեսսիկայի կարիերայի ամենահաջողակ հիթերից մեկը։ Այն գրավել է 15-րդ հորիզոնականը Hot 100-ում և չարթում մնացել է 20 շաբաթ։ Ալբոմը 2001 թվականի հունիսին գրավել է 6-րդ հորիզոնական Billboard 200-ում, ի շնորհիվ 127 000 պատճենների վաճառքի (մեկ շաբաթում)։ Ավելի ուշ ալբոմը դառնում է ոսկե ըստ Ամերիկայի ձայնագրման ասոցիացիայի (վաճառվել է 500 000 և ավելի պատճեն)։ ԱՄՆ-ում վաճառվել է 850 000 պատճեն։ Ալբոմի շնորհիվ Սիմփսոնը մեկնել է իր առաջին շրջագայությանը՝ DreamChaser Tour:
2002-2005: In This Skin Խմբագրել
Սիմփսոնի երրորդ ալբոմը՝ In This Skin, թողարկվել է 2003 թվականի օգոստոսին։ In This Skin գրավել է 10-րդ հորիզոնականը Billboard 200-ում, մեկ շաբաթում վաճառվել է 64 000 պատճեն։ 2004 թվականի դեկտեմբերին ալբոմը եռակի պլատինե է դարձել, ԱՄՆ-ում վաճառվել է 4 000 000 պատճեն։
2004 թվականի վերջին Սիմփսոնը թողարկել է իր չորրորդ ալբոմը ReJoyce: The Christmas Album անվանումով, որը գրավել է 14-րդ հորիզոնականը Billboard 200-ում, իսկ ավելի ուշ հայտնվել է ոսկե կարգավիճակում։
2006-2007: A Public Affair Խմբագրել
2006 թվականին Սիմփսոնը վերադառնում է ձայնագրման ստուդիա և Epic Records-ի հետ համագործակցություն է սկսում։ 2006 թվականի օգոստոսի 29-ին նա թողարկել է իր հինգերորդ ստուդիական ալբոմը՝ A Public Affair: Ալբոմը գրավել է 5-րդ հորիզոնականը Billboard 200-ում, մեկ շաբաթում վաճառվել է ալբոմի 101 000 պատճեն։ ԱՄՆ-ում վաճառվել է ալբոմի 300 000 օրինակ։ Ալբոմի առաջին սինգլը՝ «A Public Affair» գրավել ՝ 14-րդ հորիզոնականը Hot 100-ում։ Ալբոմը նաև հայտնվել է Կանադայի և Իռլանդիայի լավագույն տասնյակներում։
2008-2009: Do You Know Խմբագրել
Do You Know ալբոմը թողարկվել է 2008 թվականի սեպտեմբերի 9-ին։ Այն գրավել է առաջին հորիզոնականը Billboard Top-ում, ինչպես նաև Կանադայում։ Այն Սիմփսոնի առաջին ալբոմն է, որ առաջին հորիզոնականն է զբաղեցրել։
2010 - մեր օրեր Խմբագրել
Սիմփսոնը որոշել է թողարկել նոր ստուդիական ալբոմ, որը վերջինն է լինելու Epic Recprds լեյբլի հետ համագործակցության ընթացքում։ Այդուհանդերձ լավագույն հիթերի հավաքածուն՝ Playlist: The Very Best of Jessica Simpson Եպից լեյբլի կողմից թողարկվեց հոկտեմբերի վերջին, իսկ երկրորդ սուրբ ծննդյան ալբոմը՝ Happy Christmas, eleveneleven և Primary Wave լեյբլների հետ համագործակցության ընթացքում թողարկվել է 2010 թվականի նոյեմբերին։
Անձնական կյանքը Խմբագրել
2002 թվականից 2006 թվականը Ջեսսիկան ամուսնացած է եղել երաժիշտ Նիկ Լաշի հետ[4]։
2014 թվականի հուլիսի 5-ին Ջեսսիկան ամուսնացել է Էրիկ Ջոնսոնի հետ, ում հետ նա ամուսնությունից առաջ 4 տարի հանդիպել է[5][6][7]։ Նրանք ունեն երկու երեխա՝ դուստր՝ Մաքսվել Դրյու Ջոնսոնը և որդի՝ Էիս Կնուտե Ջոնսոնը[8][9]։
Սկավառակագրություն Խմբագրել
Ստուդիական ալբոմներ Խմբագրել
- Sweet Kisses (1999)
- Irresistible (2001)
- In This Skin (2003)
- ReJoyce: The Christmas Album (2004)
- A Public Affair (2006)
- Do You Know (2008)
- Happy Christmas (2010)
Հավաքածուներ Խմբագրել
- This Is the Remix (2002)
- A Special Christmas Collection (2004)
- Playlist: The Very Best of Jessica Simpson (2010)
Բոկս-սեթներ Խմբագրել
- Triple Feature (2009)
Շրջագայությունները Խմբագրել
- DreamChaser Tour (2001)
- Reality Tour (2004)
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Discogs — 2000.
- ↑ Czech National Authority Database
- ↑ GeneaStar
- ↑ «Nick & Jessica’s Divorce Is Final»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-15-ին։ Վերցված է 2015-08-05
- ↑ Jessica Simpson & Eric Johnson 'Overwhelmed with Complete Happiness' at Their Wedding
- ↑ «Jessica Simpson: Dating Eric Johnson»։ Արխիվացված է օրիգինալից 2010-07-08-ին։ Վերցված է 2015-08-05
- ↑ Jessica Simpson Engaged to Eric Johnson
- ↑ Джессика Симпсон родила дочь
- ↑ «Jessica Simpson Welcomes Son Ace Knute»։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-13-ին։ Վերցված է 2015-08-05