Aim and Ignite, ամերիկյան ինդի փոփ ժանրի fun խմբի դեբյուտային ստուդիական ալբոմը։ Ալբոմի թողարկումը կայացել է Nettwerk լեյբլում 2009 թվականի օգոստոսի 25-ին։ Այն իր մեջ ներառում է երկու ռեմիքս և երկու բոնուսային երգ, որոնք հանդիսանում են ձայնասկավառակի երգերի լրամշակված տարբերակները[2]։

Aim and Ignite
Թողարկվածօգոստոսի 25, 2009[1]
Ժանրբարոկո փոփ, ինդի ռոք և ինդի փոփ
Լեզուանգլերեն
ԼեյբլNettwerk
ՊրոդյուսերSteven Shane McDonald?

Ալբոմի վերնագիրը վերցված է «Light a Roman Candle with Me» երգի տողերից։ Ձայնագրվել է Appletree Studios-ում։

Նախապատրաստում խմբագրել

2008 թվականի փետրվարի 4-ին «The Format» ռոք խումբը հայտարարել է իր փլուզման մասին[3]։ Շուտով, դրանից հետո, խմբի հիմնադիր և վոկալիստ Նեյթ Րյուսսը կապվել է երկու երաժիշտների՝ «Steel Train» խմբի մասնակից Ջեք Անտոնոֆֆի և «Anathallo» խմիբի մասնակից Էնդրյու Դոսթի հետ[4]։ Նրանք միասին ստեղծել են «fun.» խումբն ու իրենց պրոդյուսեր Սթիվեն Շեյն Մաքդոնակդի հետ ուղևորվել դեպի ստուդիա։

Շարադրանք խմբագրել

Ալբոմը նկարագրվել է AbsolutePunk-ի կողմից «այնպես, ինչպես փոփ ալբոմը պետք է հնչի» և «2009 թվականի ամենանշանակալի ալբոմը»[5]։ Allmusic-ը համեմատել է նորաթուխ եռյակը այնպիսի խմբերի հետ, ինչպիսին են` «Queen»-ը և «Electric Light Orchestra»[6]։ Նաև ասվել է հետևյալը՝ «Այստեղ օգտագործվել են „The Format“ խմբի նախկին հնարքները, ինչպիսին են հստակ սուլոցներն ու բարդ համաստեղությունները»[7]

Արձագանք խմբագրել

Aim and Ignite-ը արժանացել է քննադատների հավանությանը։ AbsolutePunk.net-ի աշխատակից Դրյու Բերինջերը բարձր է գնահատել ալբոմը, այն անվանելով «2009 թվականի փոքր ինչ նշանակալի ալբոմ»[8]։ Allmusic պորտալն ալբոմն անվանել է «լավագույն դեպքում՝ առաջադեմ» և հիանում էր Ռյուսի տեքստերով՝ «կյանքի մեծ ճշմարտությունների ուսումնասիրում... սրամիտ մոտեցմամբ, որը փոթորկուն ուրախ երգերում դրական նոտա է պահպանում»։ Sputnikmusic-ից Դեյվ դե Սիլվիան հայտարարել է «Aim and Ignite-ը ամենահետևողական ալբոմը չէ», սակայն, ի վերջո, նա գնահատել է ալբոմը, որպես «հիանալի խառնված և կառուցված ալբոմ, որը ստեղծվել է երաժիշտների կողմից, ովքեր հստակ գիտակցում են փոփ երաժշտության շրջանակն ու ներուժը»[9]։

Pop Matters-ից էսթելլա Հանգը ավելի քիչ էր հիացած ալբոմով։ Նա բարձր է գնահատել «Be Calm» և «The Gambler» երգերը, բայց քննադատել է ալբոմի առաջին երգերի տեքստերն ու արտադրությունը։ Նա ամփոփել է, որ քանի դեռ Aim and Ignite-ը «մեղմ ասած, բավականին ինքնատիպ է», այն չի հասնում „The Format“-ի վերջին թողարկմանը»[10]։

Ալբոմը զբաղեցրել է Sputnikmusic.ru-ի կազմած 2009 թվականի լավագույն 50 ալբոմների ցանկի 26-րդ հորիզոնականը։

Կոմպոզիցիաների ցանկ խմբագրել

Բոլոր կոմպոզիցիաները գրված են Նեյթ Րյուսսի, Ջեք Անտոնոֆֆի, Էնդրյու Դոսթի և Սեմ Մինսոմի կողմից կողմից, բացառությամբ նշված դեպքերի։

կոմպոզիցիաների ցանկ
# Անվանում Տևողություն
1. «Be Calm»   4:10
2. «Benson Hedges»   4:00
3. «All the Pretty Girls»   3:23
4. «I Wanna Be The One»   3:37
5. «At Least I'm Not as Sad (As I Used to Be)»   4:07
6. «Light a Roman Candle With Me»   3:05
7. «Walking the Dog»   3:41
8. «Barlights»   4:18
9. «The Gambler»   4:12
10. «Take Your Time (Coming Home)»   7:52
բոնուսային երգեր iTunes
# Անվանում Տևողություն
1. «Stitch Me Up» (Рюсс, Антонофф, Дост) 4:05
2. «Walking the Dog II»   4:31
3. «Take Your Time (Acoustic)»   3:57
4. «Walking the Dog (RAC Mix)»   4:30
5. «All the Pretty Girls (RAC Mix)»   4:25
չհրապարակված երգեր
# Անվանում Տևողություն
1. «Jumping the Shark»    

Երաժիշտներ խմբագրել

fun. խմբագրել

Նստաշրջանի երաժիշտներ խմբագրել

  • Ջեյսոն Տոր՝ տրոմբոն (4, 6, 8)
  • Double G՝ սաքսաֆոն(5, 8)
  • Լարա Ուայքս՝ հոբոյ (4)
  • Ֆիլ Պարլապիանո՝ ակկորդեոն (1)
  • Մայք Ուիթսոն՝ ալտ (5, 6, 9)
  • Այնա Ութսոն՝ ջութակ (5, 6, 9)
  • Տիմոտի Լու՝ թավջութակ (5, 6, 9)
  • Վանեսսա Ֆրիբեյմ-Սմիթ՝ թավջութակ (1, 2, 4, 6)
  • Նիլ Համոնդ՝ ջութակ, ալտ (1-6, 9)
  • Ջոն ՕՌայլի՝ թմբուկ (1-6, 8, 10)
  • Սթիվեն Մաքդոնալդ՝ մեծ թմբուկ (1, 3-8, 10)
  • Ռոջեր Ջոզեֆ Մաննինգ-կրտսեր՝ կալլիոպա (1)
  • Քրիստոֆեր Բաուտիստա՝ շեփոր (1, 8)
  • Քոննի Քորն՝ վոկալ (2, 8, 10)
  • Կարեն Միլլս՝ վոկալ (2, 8, 10)
  • Այդա Ռելմ՝ վոկալ (2, 8, 10)
  • Աննա Ուեյրոնկեր՝ վոկալ (1, 5)
  • Ռեյչել Անտոնոֆ՝ վոկալ (1, 4, 5)
  • Սթիվեն Շեյն Մաքդոնալդ՝ վոկալ (4, 10)

Հորիզոնականը չարթերում խմբագրել

Չարթ (2009) Ամենաբարձր

հորիզոնական

US Billboard 200 71
US Alternative Albums (Billboard) 20
US Digital Albums (Billboard) 24
US Rock Albums (Billboard) 23
US Tastemaker Albums (Billboard) 3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «Aim and Ignite is out today! Listen to a special track now». 2009 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 23-ին.
  3. «Important». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  4. «Truth in Words, in Rhymes, in Notes: An Interview with Nate Ruess of Fun. – The Airspace». 2012 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  5. «chorus.fm».
  6. «Aim and Ignite – Fun. – Songs, Reviews, Credits – AllMusic».
  7. «fun.: Aim And Ignite».
  8. Beringer, Drew (2009 թ․ հուլիսի 25). «Fun. – Aim & Ignite – Album Review». AbsolutePunk.net. Արխիվացված օրիգինալից 28 November 2009-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 23-ին.
  9. de Sylvia, Dave (2009 թ․ օգոստոսի 18). «Fun. – Aim and Ignite Review». sputnikmusic. Արխիվացված օրիգինալից 6 January 2010-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 23-ին.
  10. Hung, Estella (2009 թ․ նոյեմբերի 18). «Fun.: Aim and Ignite < Reviews». PopMatters. Արխիվացված օրիգինալից 20 November 2009-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 23-ին.