Շայա Բին Աբրահամ-Ջոզեֆ (անգլ.՝ Shayaa Bin Abraham-Joseph, հոկտեմբերի 22, 1992(1992-10-22)[2][3], Plaistow, Նյուհեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][4]), առավել հայտնի է 21 Savage (Թուենի-ուան Սևիջ) անվամբ, ամերիկացի ռեփեր, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր։

21 Savage
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ 21 Savage
Ի ծնե անունանգլ.՝ Shéyaa Bin Abraham-Joseph[1]
Նաև հայտնի է որպես21 Savage
Ծնվել էհոկտեմբերի 22, 1992(1992-10-22)[2][3] (31 տարեկան)
Plaistow, Նյուհեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][4]
Երկիր Միացյալ Թագավորություն[5][6] և Գրին քարտ[7]
Ժանրերհիփ հոփ, Թրեպ երաժշտություն, Գենգստա ռեփ և հորորքոր
Մասնագիտությունռեփեր, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, երաժիշտ և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
ԼեյբլEpic Records և Slaughter Gang
ԿրթությունՀարավային Գվինեթի ավագ դպրոց
Կայք21savage.com
shop.21savage.com
 21 Savage Վիքիպահեստում

Մանկություն և պատանեկություն խմբագրել

Ծնվել է 1992 թվականի հոկտեմբերի 22-ին Լոնդոնում[8][9]։ Նրան դաստիարակել իր մայր Հեդերը, ով դոմինիկուհի է, մեծացել է չորս եղբայրների և վեց քույրերի շրջապատում[10]։ Եղբայրներից մեկը մահացել է կրակոցների ժամանակ, որը թմրանյութային վաճառքի հետ էր կապված[11]։ Լինելով յոթերորրդ դասարանի աշակերտ, Շիան հեռացվել է DeKalb շրջանի բոլոր դպրոցներից, քանի որ իր մոտ ապօրինի հրազենային զենք էր պահում[12]։ Մեծանալով միանում է Bloods հանցավոր խմբին, որոնց հետ համատեղ կատարել է մի շարք հանցագործություններ[13]։ 2013 թվականին, իր 21-ամյակին, գողություն կատարելու ընթացքում նրա վրա կրակում են վեց անգամ, իսկ լավագույն ընկերոջը սպանում են[14]։ Միջադեպից հետո Շիան որոշում է ամբողջովին նվիրվել երաժշտությանը։

Կարիերա խմբագրել

2014-2015. Վաղ նախագծեր խմբագրել

2014 թվականի նոյեմբերին 21 Savage-ը հրապարակեց «Picky» դեբյուտային սինգլը, որի պրոդյուսերը DJ Plugg-ն է[15]։ Ավելի ուշ, 2015 թվականի գարնանը, հրապարակեց «The Slaughter Tape» անվամբ դեբյուտային միքսթեյփը[16]։ 2015 թվականի ամռանը 21 Savage-ը Sonny Digital երաժշտական պրոդյուսերի հետ համատեղ հրապարակեց «Free Guwop» անվամբ մինի ալբոմ, որը նվիրված է թրեպ կատարող Գուչի Մենին[17]։ Նույն թվականի ձմռանը արտիստը ներկայացրեց իր երկրորրդ միքսթեյփը «Slaughter King» անվամբ[18]։

2016-2017. Savage Mode և Issa Album խմբագրել

2016 թվականի հունիսին XXL ամսագիրը 21 Savage-ին ընդգրկել է ամենամյա «Freshman» ցանկում[19], իսկ ամռան կեսերին արտիստը, Metro Boomin երաժշտական պրոդյուսերի հետ համատեղ, թողարկել է «Savage Mode» մինի ալբոմը, որը հասել է միջազգային հաջողության և դեբյուտ է կատարել Billboard 200 չարթի 23-րդ հորիզոնականում, իսկ «X» երգը ստացել է պլատինե հավաստագիր[20][21]։ 2017 թվականի ձմռանը երաժիշտը հայտարարել է, որ միացել է Epic Records ձայնագրման լեյբլին[22]։ Արտիստի դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Issa Album»-ը թողարկվել է հուլիսի 7-ին և դեբյուտ է կատարել Billboard 200 չարթի երկրորրդ հորիզոնականում[23], իսկ «Bank Account» սինգլը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը Billboard Hot 100 չարթում[24]։

2018-ի վերջ-ներկա. I Am > I Was խմբագրել

Դեկտեմբերի 21-ին թողարկվել է նոր ալբոմ «I Am > I Was» անվամբ։ Ալբոմը ներառում է համատեղ երգեր ՝ Ջեյ Քոուլ-, Post Malone-ի, Gunna-ի, Lil Baby-ի, Project Pat-ի, Սքուլբոյ Քյուի, Դոնալդ Գլովերի և Օֆսեթի հետ։ Դեկտեմբերի 24-ին թողարկվել է Թրևիս Սքոթի հետ համատեղ «Out For The Night Pt 2» անվամբ բոնուսային երգը։

Երաժշտական ոճ խմբագրել

2017 թվականի ամռանը, 21 Savage-ը Complex ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ իրեն համարում է թրեպ կատարող։

  Միայն այն պատճառով, որ ինչ որ երգ հնչում է 808-ականների ոճով, այդ փաստը այդ երգին չի դարձնում թրեպ երգ... Եթե ես ստանամ Նյու-Յորքի բիթը և երգեմ ռոքի մասին, դա կլինի՞ հիփ հոփ։ Եթե ռոք աստղը ներկայանա Ջեյ Զիի բիթով և երգի ռոք երգ, դա կլինի՞ հիփ հոփ։ Միայն այն պատճառով, որ ինչ որ մեկը կարդա 808-ականների ոճով, այդ երգը թրեպ չի դառնա։ Այդ մարդիկ ոչինչ չգիտեն թրեպ ժանրի մասին։ Թրեպը, դա Ատլանտայի երաժշտությունն է... իմ, Յանգ Թագի, Migos-ի, Future-ի և Թու Չեյնսի։ Որպեսզի կատարես թրեպ ժանրի երգ, դու պետք է Ատլանտան ներկայացնես։ Բիթը կարևոր չէ, կարևորը այն է, թե ինչ ես դու քարոզում։
- 21 Savage
 

Բացի այդ, նա T.I.-ին, Յանգ Ջիզիին և Գուչի Մենին համարում է թրեպ ժանրի պիոներներներ[25]։

Անձնական կյանք խմբագրել

21 Savage-ը Ifá-ի հետևորդ է, որը հիմնականում հանդիպում է Նիգերիայի ժողովրդի շրջանում[10][26][27]։ Աբրահամի աչքերի միջև դաշույնի տեսքով դաջվածք կա, որը նվիրված է իր մահացած եղբոր հիշատակին, որը նմանատիպ դաջվածք ուներ[10]։

2017 թվականի ամռանը սիրավեպ է սկսել մոդել Էմբեր Ռոուզի հետ։ Զույգը բաժանվել է 2018 թվականի մարտին[28]։

Նաև հայտնի է, որ ռեփերը երեք երեխա ունի[29]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • Issa Album (2017)
  • I Am > I Was (2018)

Մրցանակներ խմբագրել

Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Առաջադրված աշխատանք
2018 Billboard Music Award[30] Լավագույն ռեփ երգ «Rockstar» (Post Malone–ի հետ համատեղ)
MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն[31] Տարվա երգ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.dailymail.co.uk/news/article-6663565/Rapper-21-Savage-federal-immigration-custody-Georgia.html
  2. 2,0 2,1 http://georgia.arrests.org/Arrests/Shayaa_Joseph_7097616/
  3. 3,0 3,1 Dutch Top 40
  4. 4,0 4,1 4,2 https://www.standard.co.uk/showbiz/celebrity-news/atlanta-rapper-21-savage-arrested-after-it-emerges-he-is-british-and-never-left-america-a4056406.html?amp
  5. https://www.nme.com/news/music/21-savage-legal-battle-over-immigration-status-delayed-due-to-pending-criminal-case-3201433
  6. https://www.revolt.tv/article/2022-04-07/161621/21-savage-immigration-case-on-hold/
  7. https://www.complex.com/music/a/backwoodsaltar/drake-says-21-savage-got-his-green-card
  8. «Shayaa Joseph Mugshot | 11/12/11 Georgia Arrest». georgia.arrests.org. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  9. «21 Savage». SXSW Schedule 2016. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին. {{cite web}}: Text "SXSW 2016 Event Schedule" ignored (օգնություն)
  10. 10,0 10,1 10,2 «Savage World». The FADER (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  11. «The Brutal Story Behind 21 Savage's Dagger Face Tattoo». DJBooth (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  12. Hip Hops Revival (2015 թ․ նոյեմբերի 1), 21 Savage (Says He Was Kicked Out Of School For Bringing A Gun), Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին
  13. djvlad (2016 թ․ հուլիսի 13), 21 Savage on Turning "Savage" After Getting Shot in the Neck & Losing Friend, Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին
  14. «Meet 21 Savage, Atlanta's Most Respected New Rapper». The FADER (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  15. 21 Savage (2014 թ․ նոյեմբերի 12), Interview w/ 21Savage his Debut Single "Picky", Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին{{citation}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  16. «21 Savage - The Slaughter Tape - Hoodrich Keem». LiveMixtapes. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  17. «21 Savage - Free Guwop EP - NoDJ». LiveMixtapes. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  18. «Slaughter King». HotNewHipHop. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  19. «2016 XXL Freshman Class Cover - XXL». XXL Mag (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  20. «21 Savage - Chart history | Billboard». www.billboard.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  21. «21 Savage & Future's "X" Is Now Platinum». HotNewHipHop. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  22. http://hiphopdx.com, HipHopDX -. «21 Savage Inks Record Deal With Epic Records». HipHopDX (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին. {{cite news}}: External link in |last= (օգնություն)
  23. «21 Savage & Haim Debut in Top 10 on Billboard 200 Albums Chart». Billboard. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  24. «Hot 100: Niall Horan's "Slow Hands" Enters Top 15, 21 Savage's "Bank Account" Top 20». Headline Planet (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  25. «21 Savage Says Only Atlanta Rappers Can Make True Trap Music». Genius (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  26. «No Joke, You Should Definitely Watch 21 Savage's Entire 'Breakfast Club' Interview». Noisey (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  27. Tayo, Ayomide O. «21 Savage, the hottest rapper in America worships Ifa» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  28. «Amber Rose and 21 Savage Split After Nearly 2 Years of Dating». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  29. «Does 21 Savage have any kids?». Capital XTRA (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  30. «Billboard Music Awards 2018 Nominations: See the Full List». www.billboard.com. 4/17/2018.
  31. «MTV VMAs 2018 Complete Winners List». Billboard. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «21 Savage» հոդվածին։