1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմում զոհված բժիշկների հուշարձան

1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմում զոհված բժիշկների հուշարձան (Հուշարձան բժիշկներին, բուլղար․՝ Докторска градина), 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Բուլղարիայի տարածքում զոհված բժիշկներին, դեղագործներին, բուժակներին, գթության քույրերին և հիվանդապահներին նվիրված հուշարձան Սոֆիայում։

1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմում զոհված բժիշկների հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքաղաքային զբոսայգի
Ստեղծում1891
Երկիր Բուլղարիա
ՔաղաքՍոֆիա
ԲնակավայրՕսոբրիշտե
Գտնվելու վայրDoctors monument, Sofia?
 Doktorska gradina Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Կառուցվել է 1882-1884 թվականներին ճարտարապետ Անտոնի Տոմիշկոյի նախագծով, իտալացի Լուիջի Ֆարաբոսկոյի կողմից[1]։ Հուշարձանը կառուցվել է Դաշքեսան գյուղից բերված ավազաքարով ու գրանիտով։ Հուշարձանը սպիտակ քարից պատրաստված քառանիստ բուրգ է, որի վրա փորագրված են 531 ռուս բժիշկների անունները։ Բուրգի հիմքում քառանիստ հրապարակ է, որի եզրերը զարդարված են բրոնզե ծաղկեպսակներով։ Հուշարձանի չորս կողմերում գրված են այն վայրերի անունները, որտեղ զոհվել են ավելի մեծ թվով բժիշկներ՝ Մեչկա, Պլևեն, Շիպկա և Պլովդիվ։ Առջևի մասում գրված է.

  1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմում զոհված բժիշկներին։  

Հուշարձանը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում՝ Օբորիշչե և Շիպկա փողոցների միջև, «Սուրբ Կիրիլի և Մեֆոդիայի» Ժողովրդական գրադարանի մոտ։ Նրա մոտ գտնվող այգին կոչվում է «Բժիշկների այգի» ի պատիվ զոհված բժիշկների և «Բժիշկների հուշարձանի»։

Ամեն տարի փետրվարի վերջին, մարտի 3-ի նախօրեին, երբ կնքվել է Սան Ստեֆանոյի հաշտության համաձայնագիրը, Բուլղարական Կարմիր խաչի ընկերությունը հուշարձանի տարածքում կազմակերպում է հանդիսավոր արարողություն՝ ի պատիվ զոհված բժիշկների։ Տրվում է զինվորական պատիվներ, հարգանքի և մեծարանքի տուրք, ռուսական եկեղեցու վանականները կատարում են զոհվածների հոգեհանգստյան արարողություն։ Արարողությանը ներկա են գտնվում Բուլղարիայի պետական պաշտոնատար անձինք, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Ֆինլանդիայի և Ռումինիայի դեսպանները, բուժաշխատողներ և երախտապարտ բուլղարացի քաղաքացիներ։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Бюлетин на Българския червен кръст, 25 февруари — 3 март 2009 г.

Արտաքին հղումներ

խմբագրել