Քաղաքային զբոսայգի


Քաղաքային զբոսայգի (քաղաքային մունիցիպալ այգի Հյուսիսային Ամերիկայում), քաղաքում գտնվող այգի կամ սակավ դեպքերում՝ վարչական սուբյեկտ, որը ստեղծված է քաղաքացիների կամ զբոսաշրջիկների հանգստի և կանաչապատ տարածության համար: Եվրոպայում քաղաքային զբոսայգիների պատմությունը սկսվում է 16–րդ դարի կեսերից։

Քաղաքային զբոսայգի։ Կենսաբան Ե․ Վ․ Վարշավի կարծիքով՝ Շվեյցարիայի զբոսայգի, 2018 թվական

Ժամանակակից քաղաքային զբոսայգիներում սովորաբար կան խաղահրապարակներ, զբոսայգիներ, հեծանվային արահետներ, տարբեր մարզական խաղերի համար հրապարակներ, հանրային զուգարաններ և նավակների կառանման տեղ: Նման այգիներում խոտը միշտ կարճ է, ինչը խոչընդոտում է միջատների, վնասատուների բազմացումը և օգտագործվում մարզական միջոցառումներ կամ զբոսախնջույքներ կազմակերպելու համար: ԱՄՆ–ում գոյություն ունի 10-Minute Walk-ը, որի ամբողջական անունը «10-Minute Walk to a Park» է։ Այն թարգմանաբար նշանակում է «քայլել դեպի այգի 10 րոպեում»: Էկոլոգիական շարժման էությունն այն է, որ յուրաքանչյուր բնակիչ կարողանա այգի կամ կանաչ գոտի հասնել ոչ ավել, քան 10 րոպեում։ Միացյալ Նահանգների առաջին քաղաքը, որտեղ յուրաքանչյուր բնակիչ 10 րոպեում կարող է քայլել մինչև զբոսայգի, դարձել է Սան Ֆրանցիսկոն[1][2]։

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել