Անտոնի Տոմիշկո

ռուս ճարտարապետ (1851-1900)

Անտոնի Տոմիշկո (ռուս.՝ Антоний Осипович, Իոսիֆովիչ ռուս.՝ Иосифович[4]) Տոմիշկո (ծննդյան պահին՝ Անտոնին Տոմիշկո, չեխ․՝ Antonín Tomíška, ապրիլի 6, 1851(1851-04-06)[1][2], Heřmanův Městec[3] - հոկտեմբերի 8 (21), 1900 կամ հոկտեմբերի 8, 1900(1900-10-08)[2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), չեխական ծագմամբ ռուս ճարտարապետ,  Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1893 թվականից)։ Ռուսաստանում և Բուլղարիայում մի շարք կառույցների նախագծերի հեղինակ է, այդ թվում` Սանկտ Պետերբուրգում գտնվող «Կրեստի» բանտային համալիրի ճարտարապետն է։

Անտոնի Տոմիշկո
չեխ․՝ Antonín Tomíška
Ծնվել էապրիլի 6, 1851(1851-04-06)[1][2]
ԾննդավայրHeřmanův Městec[3]
Մահացել էհոկտեմբերի 8 (21), 1900 (49 տարեկան) կամ հոկտեմբերի 8, 1900(1900-10-08)[2][3] (49 տարեկան)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1875)
ԱշխատավայրԳեղարվեստի բարձրագույն դպրոց
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան
 Antony Tomischko Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Անտոնի Տոմիշկոն ծնվել է Չեխիայի Գերմանուվ Մեստեց գյուղաքաղաքում։ Անտոնիի հայրը եղել է քանդակագործ, և տղան մանուկ հասակից սկսել է նկարել[5]։

1870-1874 թվականներին Տոմիշկոն սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ 1872 թվականին արժանացել է 2 արծաթե մեդալի, 1873 թվականին՝ 1 արծաթե և 2 ոսկե մեդալների իրականացրած ծրագրի համար։ 1875 թվականին ստացել է դասական նկարչի կոչում և, որպես գեղարվեստի ակադեմիայի կրթաթոշակառու, 4 տարի ժամկետով ուղարկվել արտասահման։ 1879 թվականին «3000 հոգու համար նախատեսված ուղղափառ տաճարի» նախագծի և այլ աշխատանքների համար արժանացել է ակադեմիկոսի կոչման[6]։ 1879 թվականից դասավանդել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, 1888 թվականին դարձել է պրոֆեսոր։ 1894-1900 թվականներին ղեկավարել է ակադեմիայի գեղարվեստի բարձրագույն դպրոցի արվեստանոցը, 1897-1898 թվականներին եղել է բարձրագույն դպրոցի ռեկտոր[7]։

Անտոնի Օսիպովիչ Տոմիշկոն մահացել է 1900 թվականին Սանկտ Պետերբուրգում։ Թաղված է Նիկոլսկու գերեզմանատան Ալեքսանդրո-Նևսկի դափնիների ծառուղում։ Գերեզմանը չի պահպանվել[7]։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Տոմիշկոն հայտնի է իր նախագծած բազմաթիվ հասարակական շենքերով, որոնք հիմնականում իրականացրել է ռուսական ոճով[8]։ Սանկ Պետերբուրգում նրա իրականացրած նախագծերից են՝ Սանկտ Պետերբուրգի անկելանոց (Վոլկովկա գետի առափնյա 3)[9], ֆելդշերների ուսումնարան (Սանկտ Պետերբուրգի Սուվորովսկի պողոտա 4), Կույրերի Ալեքսանդրո-Մարինիսկոե ուսումնարան (Պրոֆեսոր Պոպովի փողոց 37)։ Ճարտարապետին մեծ ճանաչում բերեց բանտային շենքերի շարքի նախագծումը, որը ներառում է «Կրեստի» շենքերի համալիրը և Պետերբուրգի առաքվող կալանավորների բանտը (Մոնտասիրկա գետի առափնյա 13-15)[7]։

Բացի այդ Տոմիշկոն մասնակցել է Պետրոպավլովյան ամրոցի մեծ իշխանի գերեզմանատան կառուցմանը[4][7], ինչպես նաև Պետերգոֆի Ալեքսանդրիա պալատական համալիրում Նիկոլայ II-ի համար Ամառային բնակավայր, որը միակ պալատն է իր ճարտարապետական պրակտիկայի ընթացքում։

 
«Կրեստի»՝ Տոմիշկոյի ամենահայտնի կառույցը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://en.isabart.org/person/54443
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 Великокняжеская усыпальница на сайте энциклопедии Санкт-Петербурга
  5. «Архитекторы Петербурга: Антон Томишко | сайт компании НРФ «МИР». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  6. «АртРу.инфо — Персоны — Томишко Антоний Осипович — АртРу.инфо». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Архитектор и его творение
  8. (Антоний Осипович Томишко)(չաշխատող հղում) Антик. История, культура, архитектура
  9. ВОЛКОВСКАЯ АЛЕКСАНДРОВСКАЯ БОГАДЕЛЬНЯ (ВОЛКОВО-ГОРОДСКАЯ БОГАДЕЛЬНЯ) на сайте энциклопедии Санкт-Петербурга

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնի Տոմիշկո» հոդվածին։