Ալբա Գայա Բելուջի (ֆր.՝ Alba Gaïa Bellugi; մարտի 5, 1995(1995-03-05), Փարիզ[1]), ֆրանսիացի դերասանուհի։

Ալբա Բելուջի
Ծնվել էմարտի 5, 1995(1995-03-05) (29 տարեկան)
ԾննդավայրՓարիզ[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Ալբա Գայա Կրագեդե Բելուջին ծնվել է 1995 թվականի մարտի 5-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Նրա հայրը՝ դերասան Բելուջի Վաննուչչինին, իտալական ծագում ունի, իսկ մայրը՝ սկանդինավյան։ Ալբան ունի կրտսեր քույր՝ Գալատեյան (ծնվ. 1997)։

Ալբան խաղացել է դյու Սոլեյ թատրոնում «Արիանա Մնուշկինա» երկու բեմադրություններում[2]։ 2014 թվականի խաղացել է «Ազուրիտ» բեմադրությունում։

Նա նորամուտը կինոյում նշել է 2005 թվականին «Հրաժեշտի ժամանակն է» ֆիլմում՝ երեխայի դերով։ 2006 թվականին խաղացել է գլխավոր դեր «Իմ անունը Էլիզաբեթ է» ֆիլմում[3], 2009 թվականին՝ «Երեկոյան զգեստ» ֆիլմում[4][5]։ Հայտնի է դարձել «1+1» ֆիլմում գլխավոր հերոսի դուստր Էլիզայի դերի շնորհիվ[6][7]։ 2014 թվականին նկարահանվել է «Երեք անգամ Մանոն» սերիալում, խաղացել է գլխավոր դերերից մեկը[8]։

2015-2018 թվականներին խաղացել է «Բյուրո լեգենդ» սերիալում։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 ֆ Հրաժեշտի ժամանակն է Le temps qui reste Սոֆիի երեխան
2006 ֆ Իմ անունը Էլիզաբեթ է Je m'appelle Elisabeth Բեթթի/Էլիզաբեթ
2009 ֆ Երեկոյան զգեստ La robe du soir Ջուլիետա
2011 ֆ 1+1 Intouchables Էլիզա
2012 ֆ Թերեզա Դեսքեյռուքս Thérèse Desqueyroux Թերեզա Լարոկը 15 տարեկանում
2013 կֆ Ափսոսանք նախորդ գիշերվա համար Désolée pour hier soir Լեոնորա
2014 ֆ Սիրել, խմել և երգել Aimer, boire et chanter Թիլլի
2014 ս Երեք անգամ Մանոն Trois fois Manon Մանոն Վիդալ
2015-2018 ս Բյուրո լեգենդ Le Bureau des Légendes Պրյուն Դեբալի
2015 կֆ Ազուրիտ Azurite Սալոմ
2016 ֆ Երազանքի հյուսվածք La stoffa dei sogni Միրանդա
2017 կֆ Պերու Peru Ադել
2017 ս Մանոնը 20 տարեկանում Manon 20 ans Մանոն Վիդալ
2017 կֆ Pas vu pas pris Էլիս

Категория:Фильмография к доработке

2019-2020 ս Une île Սաբինա

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակաբաշխություն Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2014 Միջազգային կինոփառատոն Սան Պաուլոյում Լավագույն դերասանուհի Երեք անգամ Մանոն Հաղթանակ
2015 Ռադիոյի և հեռուստատեսության դափնիները Լավագույն դերասանուհի[9] Երեք անգամ Մանոն Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1049857127 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Troupe’s Communal Vision Includes Lunch
  3. Review: ‘Call Me Elizabeth’
  4. The Evening Dress
  5. Review: ‘The Evening Dress’
  6. Alba Gaia Bellugi
  7. Interviews & reportages cinema
  8. «3 fois Manon: la mini-série coup de poing sur la violence adolescente». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
  9. Alba Gaïa Kraghede Bellugi — La 20ème cérémonie des Lauriers de la Radio et de la Télévision à l’Hôtel de ville de Paris, le 16 février 2015

Արտաքին հղումներ խմբագրել