Տոմա Սոլիվերես

ֆրանսիացի դերասան

Տոմա Սոլիվերես, (հուլիսի 11, 1990(1990-07-11), Ֆրանսիա) ֆրանսիացի կինոյի և թատրոնի դերասան։

Տոմա Սոլիվերես
Ծնվել էհուլիսի 11, 1990(1990-07-11) (33 տարեկան)
ԾննդավայրՖրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասան

Կենսագրություն խմբագրել

Սոլիվերես ծնվել է Փարիզում, և վաղ հասակից սկսել է խաղալ թատրոնում։ Թատերական կարիերան սկսել է 1866 թվականին հիմնադրված fr:Théâtre Antoine-Simone-Berriau-ում, որտեղ, մասնավորապես, խաղացել է «Հարոլդ և Մոդ» պիեսում՝ դերասանուհի Լին Ռենոյի հետ (Ռուսաստանում հայտնի է ամերիկյան էկրանավորման շնորհիվ)։ 2016 թվականին խաղացել է fr:Théâtre des Béliers parisiens թատրոնում։

Կինոկարիերա Սոլիվերեսան մեկնարկել է համեմատաբար ուշ, բայց բացառապես հաջող։ 2011 թվականին նա նկարահանվել է «1+1» ֆիլմում՝ երկրորդ պլանի դերով, որը նրան մեծ ժողովրդականություն է բերել ամբողջ աշխարհի հանդիսատեսի մոտ։ Դրանից հետո Տոմա Սոլիվերեսին սկսել են սիրով հրավիրել կինոյի և հեռուստատեսության տարբեր նախագծերի։ 2017 թվականին սկզբին դերասանը նկարահանվել է 12 նախագծերում։ Դրանց թվում են «Ավարտական քննություն», «Հորեղբայր Շառլ», «Ուսանողուհին և մսյե Անրին», «Անժը և Գաբրիելը»։ 2017 թվականին լուս է տեսել ևս երեք ֆիլմ դերասանի մասնակցությամբ։

Տոմա Սոլիվերեսը պարբերաբար հարցազրույցներ է տվել ֆրանսիական մամուլին, ներառյալ le Figaro[1] և Théâtral Magazine պարբերականները[2], ինչպես նաև այլ հրատարակություններ[3][4]։

Անձնական կյանք խմբագրել

Հարցազրույցում Սոլիվերեսը պատմում է իր մասին, որ Փարիզում իր սիրելի վայրը Սեն Մարտեն ալիքն է, իսկ սիրելի կերակրատեսակների թվում են չեդերի և ֆրիի դասական բուրգերները։ Ինչ վերաբերում է գրականության մեջ նկրտումներին, ապա, նրա խոսքով, պատանեկության տարիներին իրեն շատ է տպավորել և վշտացրել Վիկտոր Հյուգոյի «Մահվան դատապարտվածի վերջին օրը» գիրքը, իսկ ավելի ուշ հետաքրքրել են Ժան Անույի և Մոլիերի պիեսները, որոնցում նա խաղացել է[1][4]։

Ֆիլմագրություն խմբագրել

Մրցանակներ և անվանակարգեր
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2009 Ընտանեկան տեսարան Scènes de ménages Էրիկ Սերիալ
2011 1+1 Intouchables Բաստիեն
2012 Սիրո ժամանակ Climats -
2012 Հորեղբայր Շառլ L'oncle Charles Կեվին
2013 Կրուիզ La croisière Մարիուս Սերիալ
2014 Ամուրին մեկուսացման մեջ Les gamins Օգյուստին, նա Աբդելկադել է
2014 Ես շնչում եմ Respire Գաստին
2014 Ավարտական քննություն À toute épreuve Գրեգ
2015 Գորիլաներ

Les gorilles

Գաստոն
2015 Մրցաշար Le tournoi Մեթյու
2015 Ուսանողուհին և մսյե Անրին L'étudiante et Monsieur Henri Մեթյու
2015 Անժը և ԳԱբրիելը Ange et Gabrielle Սիմոն
2016 Ուրբաթ երեկոյան Friday Night Անտուան Կարճամետրաժ ֆիլմ
2017 Իմ ճուտիկ Mon poussin Վինսենթ Պելյետե
2017 - Sales gosses Ալեքս
2017 Անդունդ Plonger Երիտասարդ նկարիչ
2018 - Les aventures de Spirou et Fantasio Սփիրու
2019 Սիրանո. Հասցնել մինչև պրեմիերան Edmond Էդմոն Ռոստան

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոմա Սոլիվերես» հոդվածին։