Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը

«Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը» (պարս.՝ جدایی نادر از سیمین,), իրանական դրամա ֆիլմ՝ նկարահանված 2011 թվականին։

Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը
պարս.՝ جدایی نادر از سیمین և պարս.՝ Jodāyi-e Nāder az Simin
Երկիր Իրան
Ժանրդրամա[1][2][3]
Թեմաամուսնալուծություն[4], ընտանիքի փլուզում[4], Քույրական գործ[4], society of Iran?[4], Մեղք[4] և Պատիվ[4]
Թվականփետրվարի 15, 2011[5], հուլիսի 14, 2011[6], փետրվարի 1, 2011[5], մարտի 16, 2011[5], դեկտեմբերի 30, 2011[5] և հունվարի 20, 2012[5]
Լեզուպարսկերեն
ՌեժիսորԱսղար Ֆարհադի[1][2][7][…]
ՊրոդյուսերԱսղար Ֆարհադի
Սցենարի հեղինակԱսղար Ֆարհադի
ԴերակատարներSareh Bayat?[1][3][7][…], Լեյլա Հաթամի[1][3][7][…], Փեյման Մոադի[1][3][8][…], Շահաբ Հոսեյնի[1][8][9][…], Սարինա Ֆարհադի[1][8][9], Մերիլա Զարեյ[8][9], Shirin Yazdanbakhsh?[1][8], Բաբաք Քարիմի[1][8], Ali-Asghar Shahbazi?[1][7][8] և Kimia Hosseini?[1][8]
ՕպերատորՄահմուդ Քալարի
ԵրաժշտությունSattar Oraki?
ՄոնտաժՀայդե Սաֆիյարի
Պատմվածքի վայրԹեհրան
Նկարահանման վայրԹեհրան
Տևողություն123 րոպե
Բյուջե800 000 $[10]
Շահույթ24 426 169 $[10] և 7 098 492 $[10]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Սիմինն ուզում է հեռանալ Իրանից ամուսնու՝ Նադերի և դստեր՝ Թերմեի հետ։ Նադերը, սակայն, երկմտանքի մեջ է։ Ալցհայմերի հիվանդությունից տառապող հորը մենակ թողնելու միտքը հանգիստ չի տալիս նրան։ Դրա համար էլ որոշում է հետաձգել համատեղ ուղևորությունը։ Նադերի որոշմանն ի պատասխան Սիմինը վճռում է ապահարզան պահանջել դատարանում։ Երբ Սիմինի հայցը մերժվում է, նա հրաժարվում է ապրել Նադերի հետ՝ տեղափոխվելով ծնողների տուն։ Թերմեն որոշում է մնալ հոր հետ՝ հուսալով, որ մայրը շուտով կվերադառնա։ Նադերը դժվարությամբ է հաշտվում նոր իրադրության հետ։ Նա հորը խնամելու համար Ռազիե անունով մի երիտասարդ կին է վարձում։ Այս կինը հղի է և աշխատանքի է անցել առանց ամուսնու գիտության։ Մի օր Նադերը տուն է գալիս ու տեսնում, որ հորը ոչ միայն մենակ են թողել, այլև՝ սեղանին կապել։ Երբ Ռազիեն վերադառնում է, մեծ աղմուկ է բարձրանում, որի ողբերգական հետևանքներն ավերում են ոչ միայն Նադերի կյանքը, այլև դստեր պատկերացումները հոր մասին։

Դերասաններ և նկարահանող անձնակազմ խմբագրել

Նկարահանող անձնակազմ խմբագրել

Դերասանական անձնակազմ խմբագրել

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել