Ֆոմա Հարտման
Ֆոմա Ալեքսանդրովիչ Հարտման (Գարտման, ռուս.՝ Фома Александрович Гартман, գերմ.՝ Thomas De Hartmann, սեպտեմբերի 21, 1885[1][2], Խորուժևկա, Ռոմնիի գավառ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 28, 1956[2][1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ռուսաստանցի կոմպոզիտոր, դիրիժոր։ Ծագումով՝ գերմանացի։
Ֆոմա Հարտման | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1885[1][2] Խորուժևկա, Ռոմնիի գավառ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ուկրաինական ԽՍՀ |
Մահացել է | մարտի 28, 1956[2][1] (70 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և վիզուալ արտիստ |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Thomas de Hartmann Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում (1900-1902), աշակերտել Ս. Տանեևին և Ա. Արենսկուն։ 1919-1921 թվականներին ապրել է Թիֆլիսում, կազմակերպել «Կոմիտաս» երաժշտական ընկերությունը (1919), զբաղվել Կոմիտասի ստեղծագործական ժառանգության ուսումնասիրությամբ և տարածմամբ, տպագրել կոմպոզիտորի երկերի վերլուծական հոդվածների շարք («Զակավկազսկոյե սլովո» («Закавказское слово»), 1919, № 89-101, Թիֆլիս)։ Եղել է Հովհաննես Թումանյանի բարեկամներից։ 1921 թվականից ապրել և ստեղծագործել է արտասահմանում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոմա Հարտման» հոդվածին։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |