Ֆրեյդուն Աղալյան
հայ ճարտարապետ
Ֆրեյդուն Հակոբի Աղալյան (նոյեմբերի 20, 1876, Շուշի - փետրվարի 1, 1944, Երևան), հայ ճարտարապետ, ճարտարապետ Արմեն Աղալյանի հայրը։
Ֆրեյդուն Աղալյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 20, 1876 |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 1, 1944 (67 տարեկանում) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Շուշիի ռեալական ուսումնարան և Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարան |
Բովանդակություն
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Շուշիում։ Ավարտել է Շուշիի ռեալական ուսումնարանը և քաղաքացիական ինժեներների Կայսերական ինստիտուտի ճարտարապետական բաժանմունքը Սանկտ-Պետերբուրգում[1] (1903)։ 1903-1921 թվականներին աշխատել է Բաքվում և այլ քաղաքներում, 1921 թվականից՝ Երևանում։ 1930-37-ին Քանաքեռշինի ճարտարապետական բաժնի վարիչ։ Դասավանդել է Բաքվի (1917-1921) և Երևանի (1922-1937) ուսումնական հաստատություններում[2]:
ՍտեղծագործություններԽմբագրել
Ֆրեյդուն Աղալյանի նախագծերով կառուցվել են
- Բաքվում բնակելի թաղամաս, երկաթուղային ուղեկամուրջներ, գանձատունն ու հարկային պալատը, Բանվորական տունը
- Գրոզնիում՝ բնակելի տներ, երկաթբետոնե կամուրջ Սունժա գետի վրա
- Արմավիրում՝ հայկական եկեղեցի
- Կիսլովոդսկում՝ ամառանոցներ
- Ղզլարում՝ հիվանդանոց և ամբուլատորիա
- Երևանում՝ Քանաքեռի ՋԷԿ-ի վարչական և բնակելի շենքեր, Հայջրտնտեսության նախարարության բնակելի շենքը, Քեթրանի (այժմ՝ գյուղ Գետամեջ՝ ՀՀ Կոտայքի մարզում) ջրանցույցը
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ֆրեյդուն Աղալյանի մասին «Շուշի վերածնունդ» հիմնադրամի կայքէջում
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանարագիտարան, հատոր 1, Ե., 2005, էջ 66-67