Արմեն Աղալյան
Արմեն Ֆրեյդունի Աղալյան (մարտի 20, 1930, Երևան - նոյեմբերի 16, 2015, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1987)։
Արմեն Աղալյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1930 |
Ծննդավայր | Երևան |
Մահացել է | նոյեմբերի 16, 2015 (85 տարեկան) |
Վախճանի վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | ՀԱՊՀ (1954) |
Աշխատավայր | Երևաննախագիծ և ՀԱՊՀ |
Պարգևներ |
Ճարտարապետ Ֆրեյդուն Աղալյանի որդին է։
Կենսագրություն
խմբագրել1954 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
1964-1969 թվականներին` Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալ, 1969-1973 թվականներին` Երևաննախագիծ ինստիտուտի արվեստանոցի ղեկավար, 1980-1990 թվականներին` ԵՊԻ ճարտարապետաշինարարական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր 1990 թվականից[1]։
Ստեղծագործական գործունեություն
խմբագրելԱղալյանի նախագծերով Երևանում կառուցվել են`
- Ճարտարագիտագեոդեզիական հետախուզումների և նկարահանումների հայկական պետական ինստիտուտը (1972-1978)
- Հայպետտրանսնախագիծ (1967)
- Հայպետջրնախագիծ (1969)
- Կապի նախագծային (1970, այժմ՝ ԱրմենՏել)
- Էլեկտրոնային արդյունաբերության նախագծային (1971) ինստիտուտները
- Միջքաղաքային ԱՀԿ (1971)
- ԵՊԻ մասնաշենքերից երկուսը (1981-1985)
- «Հյուսիսային» ավտոկայանը, (1986-1988)
Երևանի Արաբկիր համայնքում գտնվող «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանի ճարտարապետն է (համահեղինակ՝ Գրիգոր Գրիգորյան, քանդակագործ՝ Վահե Հարությունյան)։
Կերպափոխվող միջնորմի, հավաքովի միաձույլ կմախքով շենքի կառուցման Աղալյանի եղանակով Սպիտակի երկրաշարժից հետո, 1990 թվականին, նախագծվել է իննհարկանի սեյսմակայուն փորձարարական բնակելի շենք։
Մահ
խմբագրելՄահացել է 2015 թվականին Լոս Անջելեսում, թաղված է Երևանում[2]։
Պատկերասրահ
խմբագրել-
Հուշատախտակ Երևանում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Zarkfoundation - Արմեն Աղալյան». zarkfoundation.com.