Ֆրա Բարտոլոմեո[5] (իտալ.՝ Fra-Bartollommeo, լրիվ անունը՝ Ֆրա Բարտոլոմեո դի Սան Մարկո (իտալ.՝ Fra-Bartollommeo di San-Marco), ծնյալ Բաչչո դելլա Պորտա (իտալ.՝ Baccio della Porta[6]). մարտի 28, 1472[1], Պրատո, Տոսկանա, Իտալիա[2] - հոկտեմբերի 31, 1517(1517-10-31)[1][3][4][…], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[2]), կերպարվեստի ֆլորենտական դպրոցի ականավոր ներկայացուցիչ։

Ֆրա Բարտոլոմեո
իտալ.՝ Fra-Bartolommeo
Ծնվել էմարտի 28, 1472[1]
ԾննդավայրՊրատո, Տոսկանա, Իտալիա[2]
Վախճանվել էհոկտեմբերի 31, 1517(1517-10-31)[1][3][4][…] (45 տարեկան)
Մահվան վայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[2]
Քաղաքացիություն Ֆլորենցիայի Հանրապետություն
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
ՈճՎերածնունդ
Ժանրկրոնական նկարչություն
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներVision of St Bernard with Sts Benedict and John the Evangelist?, Lamentation?, God the Father with Sts Catherine of Siena and Mary Magdalen?, The Holy Family with the Infant John the Baptist?, Madonna and Child with the Infant Saint John?, Madonna and Saints?, Madonna of Mercy? և Madonna with Saints?
ՈւսուցիչՊիերո դի Կոզիմո և Կոզիմո Ռոսսելլի
ԱշակերտներՌինդոլֆո Գիրլանդայո
 Fra Bartolomeo Վիքիպահեստում
Սուրբ Բեռնարդի տեսիլքը

Կենսագրություն

խմբագրել

Ֆրա Բարտոլոմեոյի առաջին ուսուցիչը նկարիչ Կոզիմո Ռոսսելին էր, ում սկսել է աշակերտել 1484 թվականին։ Մասնագիտական իր հետագա աճի համար նա պարտական է Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունների խորաթափանց ուսումնասիրությանը։

1490 թվականին Մարիոտո Ալբերտինելլիի հետ բացել է սեփական արվեստանոցը (ի դեպ՝ այստեղ նրան աշակերտել են հետագայում ճանաչված նկարիչներ դարձած Ջուլիանո Բուջարդինին, Ռինդոլֆո Գիրլանդայոն և ուրիշներ)։

1496 թվականին Սավոնարոլայի քարոզների ազդեցության տակ Բարտոլոմեոն այրել է աշխարհիկ թեմաներով իր ստեղծած նկարները։ 1500 թվականին դարձել է Ֆլորենցիայում գտնվող դոմինիկյան Սուրբ Մարկոս վանքի կրոնավոր, հրաժարվել արվեստից մի քանի տարի շարունակ։ Սակայն 1504 թվականին վանահայրը կարողացել է նրան համոզել, որ վերադառնա ստեղծագործական իր աշխատանքին[7]։

Ֆրա Բարտոլոմեոյի վրա դրական ներգործություն է ունեցել երիտասարդ Ռաֆայելը, ով 1504 թվականին այցելել էր Ֆլորենցիա։ Վերջինս էլ իր հերթին ծանոթացել է առավել հասուն Բարտոլոմեոյի կուտակած ստեղծագործական փորձին՝ հատկապես երփնագրի (կոլորիտի) բնագավառում։ Այս երկու վարպետները մինչև մահ շարունակել են պահպանել բարեկամական սերտ կապը միմյանց հետ։

Ֆրա Բարտոլոմեոն վախճանվել է 1517 թվականին, Ֆլորենցիայում։ Այդ քաղաքում մինչ օրս պահպանվել են նրա լավագույն ստեղծագործություններից շատերը, այդ թվում՝ Մարկոս Ավետարանչի սրբապատկերը և «Սուրբ հարություն»-ը, որոնք նրա մի ամբողջ շարք այլ աշխատանքների հետ տեղ են գտել Պիտտի պատկերասրահում։ Նշյալ երկու ստեղծագործությունն էլ աչքի են ընկնում մտահղացման վեհությամբ և կատարման նրբագեղությամբ։

Ֆլորենցիայի ակադեմիայում պահպանվել են վարպետի որմնանկարները, Լուկկայում՝ նրա «Madonna della Misericordia»-ն, Բզանսոնում՝ կատարման վարպետության տեսակետից ոչ պակաս նշանավոր մեկ այլ «Տիրամայր» («Մադոննա»)։ Վիեննայի Բելվեդեր պատկերասրահում է գտնվում Ֆրա Բարտոլոմեոյի լավագույն աշխատանքներից ևս մեկը՝ «Տիրոջ մուտքը տաճար» մեծարժեք կտավը։

Ընդհանրացնելով՝ կարելի է ասել, որ իտալացի այս նշանավոր նկարչի ստեղծագործություններին բնորոշ է զգացմունքների անկեղծությունը, մտահղացումների վեհությունը, կատարման նրբագեղությունը, որոնք միաձուլվելով մանկական միամտության աստիճանի հասնող անմիջականության հետ՝ առինքնում են դիտող արվեստասերներին։

Գրականություն

խմբագրել
  • «Бартоломео». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Baccio della Porta |volume=3 |page=194
  • Hartt, Frederick (1987), History of Italian Renaissance Art (2nd ed.), Thames & Hudson, ISBN 0500235104
  • Vaughan, William (2000), Encyclopedia of Artists, Oxford University Press, Inc., ISBN 0-19-521572-9.
  • Giorgio Vasari, Le vite de' più eccellenti pittori, scultori e architettori, Giunti, Firenze 1568.
  • Giulio Carlo Argan, Storia dell'arte italiana, Sansoni, Firenze 1968
  • M. Ciatti e S. Padovani (a cura di), Fra Bartolomeo la Pietà di Pitti restaurata, Firenze 1988
  • André Chastel, La crisi della pala mariana italiana agli inizi del Cinquecento: la pala Carondelet di fra Bartolomeo, Roma 1989
  • S. Padovani (a cura di), Fra' Bartolomeo e la scuola di San Marco, Marsilio, Venezia 1996
  • Pierluigi De Vecchi ed Elda Cerchiari, I tempi dell'arte, volume 2, Bompiani, Milano 1999. ISBN 88-451-7212-0
  • Stefano Zuffi, Il Cinquecento, Electa, Milano 2005. ISBN 8837034687

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #118968580 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Bartolommeo (Fra) (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Fra BartolommeoOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. Бартоломмео / М. Н. Соколов // «Банкетная кампания» 1904 — Большой Иргиз. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 76. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 3). — ISBN 5-85270-331-1.
  6. «Баччио делла Порта». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Шедевры западноевропейской живописи XIV-XVIII вв. из собрания Тиссен-Борнемиса / перевод c немецкого Санер-Гуриева З.К.. — Collection Thyssen-Bornemisza Lugano and Electa, S.p.a., Milano, 1987.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրա Բարտոլոմեո» հոդվածին։