Ֆրաուկե Պետրի (գերմ.՝ Frauke Petry, ծննդյամբ՝ Մաքվարդթ (Marquardt); հունիսի 1, 1975(1975-06-01)[1][2][3][…], Դրեզդեն, Արևելյան Գերմանիա[4]), գերմանացի քաղաքական գործիչ, ձեռնարկատեր։

Ֆրաուկե Պետրի
գերմ.՝ Frauke Petry
 
Կրթություն՝ Գյոթինգենի համալսարան (2000)[1] և Ռիդինգի համալսարան (1998)[1]
Գիտական աստիճան՝ գիտության բակալավր (1998), Diplom? (2000) և դոկտորի աստիճան (2004)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, քիմիկոս, ձեռնարկատեր, երգեհոնահար և խմբավար
Դավանանք Evangelical-Lutheran Church of Saxony?
Ծննդյան օր հունիսի 1, 1975(1975-06-01)[1][2][3][…] (49 տարեկան)
Ծննդավայր Դրեզդեն, Արևելյան Գերմանիա[4]
Քաղաքացիություն  Գերմանիա և  Արևելյան Գերմանիա
Ի ծնե անուն գերմ.՝ Frauke Marquardt
Ամուսին Marcus Pretzell?
 
Կայք՝ fraukepetry.net
 
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1975 թվականին Դրեզդենում։ Մինչև 1989 թվականը ընտանիքը ապրել է Շվարցհայդեում։ Նրա մայրը եղել է քիմիկոս, իսկ հայրը՝ արտադրագետ։ Նա երեք անգամ փորձել է փախչել Գերմանիա, և 1989 թվականին նրան դա հաջողվել է։ 1992 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Բերգկամեն։

1998 թվականին ստացել է Ռեդինգի համալսարանում (Անգլիա) քիմիայի բակալավրի աստիճան։ 2004 թվականին Գյոթինգենի համալսարանում ստացել է Գիտությունների դոկտորի աստիճան։

2007 թվականին Լայպցիգում հիմնել է PURinvent քիմիական կազմակերպությունը։ 2014 թվականին կազմակերպությունը սնանկացել է։

2013 թվականին դարձել է «Երկընտրանք Գերմանիայի համար» կուսակցության երեք ներկայացուցիչներից մեկը և Սաքսոնիայում այս կուսակցության նախագահը։ 2014 թվականից դարձել է Սաքսոնիայի լանդթագի պատգամավոր։ 2015 թվականին մի քանի ամիս իշխանության համար ներկուսակցական պայքարից հետո կուսակցության առաջնորդ է դարձել՝ «Երկընտրանք Գերմանիայի համար» հիմնադիր, տնտեսագետ Բերնդ Լուկկեի փոխարեն, որը կուսակցությունը գլխավորել է 2013-ի ապրիլից մինչև 2015-ի հուլիսը։

Պետրին հանդես է գալիս հարկերի կրճատման, ԵՄ-ի բարեփոխման, եվրոգոտուց Գերմանիայի դուրս գալու, միգրանտների կողմից Գերմանիայի օրենքների պահպանման օգտին[6][7]։ Քննադատները նրան մեղադրում են պոպուլիզմի և ռասիզմի մեջ[8]։

2017 թվականի խորհրդարանական ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար»-ի (12,6 տոկոս) և Բունդեսթագում կուսակցության պատմության մեջ առաջին անդամակցության հաջողությունից հետո Պետրին հայտարարել է, որ չի մասնակցելու կուսակցության խորհրդարանական խմբակցությանը, այլ պատրաստվում է լինել անկախ պատգամավոր։ Դիտորդների գնահատմամբ՝ այդ քայլը պայմանավորված է եղել կուսակցության ներքին հակամարտություններով։ Պետրին հանդես է գալիս կուսակցությունը ծայրահեղ ազգայնական տարրերից մաքրելու և այլ կուսակցությունների հետ համագործակցելու ունակության մշակման օգտին։ Նրա կարծիքով հենց դա է անհրաժեշտ ընտրողների աչքում «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը լուրջ ուժի վերածելու համար, որին հնարավոր է վստահել իշխանությունը։ Պետրիի հակառակորդները կուսակցության ներսում այդ քայլը գնահատել են որպես դավաճանություն և կոչ են արել հեռանալ կուսակցությունից։

2017 թվականի սեպտեմբերի 26-ին դուրս է եկել «Այլընտրանք Գերմանիայի համար»-ի կազմից՝ հիմնելով սեփական՝ «Կապույտ կուսակցությունը» (գաղափարախոսությամբ մոտ էր քրիստոնեական-դեմոկրատական միությանը)[9]։

Մեջբերումներ

խմբագրել

«Այլընտրանք Գերմանիայի համար»-ի և «ՊԵԳԻԴԱ»-ի միջև չկա ոչ մի կազմակերպչական միահյուսում»[7]։

«Մենք պահանջում ենք փարանջայի արգելքի և փաթաթման, մինարեթների արգելքի, մուեզինների աղաղակների, քանի որ դրանք իսլամի գերիշխանության հավակնության խորհրդանիշներն են»։

«Կա դաժան կարծրատիպ արևելյան գերմանացիների մասին՝ ժամանելով արևմուտք ամեն ինչի պատրաստ են։ Ես այս կարծրատիպին համամիտ եմ»։

Ընտանիք

խմբագրել

Առաջին ամուսինը եղել է Սվեն Պետրին։ Ֆրաուկեն նրանից ունեցել է չորս երեխա։ 2015 թվականին նրանք բաժանվել են։ Այժմ Պետրիի քաղաքացիական ամուսինը՝ Մարկուս Պրետցելը, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդներից մեկն է։ Ապրում են Ֆրոբուրգ քաղաքում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://frauke-petry.net/vita/
  2. 2,0 2,1 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.lvz-online.de/region/geithain/gruenderinnenpreis-sachsens-geht-an-tautenhainerin/r-geithain-a-74199.html
  5. https://www.bundespraesident.de/SharedDocs/Berichte/Bekanntgabe-Ordensverleihung/1211-bekanntgabe-der-verleihungen.html
  6. Deutsche Welle (www.dw.com). «6 важнейших "альтернатив" для Германии от партии АдГ | Важнейшие политические события в Германии: оценки, прогнозы, комментарии | DW.COM | 02.05.2016». DW.COM. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  7. 7,0 7,1 «Мастерская — Фрауке Петри в беседе с Die Welt. Перевод с немецкого Леонида Комиссаренко». club.berkovich-zametki.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  8. «Впервые после Гитлера. Екатерина Коростиченко». News Front - новостной Фронт (ռուսերեն). 2017 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  9. Thomas Wieder (2017 թ․ սեպտեմբերի 26). «Allemagne : marginalisée par les plus radicaux, Frauke Petry quitte l'AfD, le parti d'extrême droite» (ֆրանսերեն). Le Monde. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրաուկե Պետրի» հոդվածին։