ՊԵԳԻԴԱ, Հայրենասեր եվրոպացիներն ընդդեմ Արևմուտքի իսլամականացման (գերմ. Patriotische Europäer gegen die Islamisierung des Abendlandes, PEGIDA), Դրեզդենում ստեղծված քաղաքական շարժում։ 2014 թ.-ի հոկտեմբերից բողոքի ակցիաներ է կազմակերպում Եվրոպայի իսլամականացման դեմ։

ՊԵԳԻԴԱ
Patriotische Europäer gegen die Islamisierung des Abendlandes
Изображение логотипа
Տեսակքաղաքական շարժում
ԳաղափարախոսությունԻսլամաֆոբիա, opposition to immigration?, German nationalism? և Աջաթևյան պոպուլիզմ
ՀիմնադիրԼուտց Բախման
ՂեկավարLutz Bachmann?
Ղեկավար կենտրոնԴրեզդեն, Գերմանիա
Գործունեության տարածքԳերմանիա Գերմանիա
Ստեղծման տարեթիվ2014, հոկտեմբերի 20
ԳործողություններՀակաիսլամիստական ցույցեր
Կայքpegida.de
 PEGIDA Վիքիպահեստում

Գործունեությունը խմբագրել

Պեգիդա շարժումը հիմնադրվել է Դրեզդենում և 2014 թ. հոկտեմբերից բողոքի ցույցեր է կազմակերպում, որպեսզի դրանով ազդի Գերմանիայի կառավարության միգրացիոն քաղաքականության վրա։ Չնայած ՊԵԳԻԴԱ-ին մեղադրում են աջ ծայրահեղականության համար՝ կառույցի հիմնական մասը կազմված է միջին դասի ներկայացուցիչներից, հասարակ աշխատավորներից եւ գերմանացի բյուրգերներից։

Գաղափարախոսությունը խմբագրել

2014 թ.-ի դեկտեմբերին ՊԵԳԻԴԱ-ն հրապարակեց իր մանիֆեստը, որում շարժումն իր գործունեության հիմնական նպատակն էր համարում Գերմանիայի քրիստոնեական մշակույթի պաշտպանությունը. բացի այդ, կոչ էր արվում հանդուրժողականություն ցուցաբերել չափավոր մուսուլմանների նկատմամբ։ Հրապարակված մանիֆեստում իսլամիզմը որակվում է որպես կնատյաց և կոպիտ գաղափարախոսություն։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՊԵԳԻԴԱ» հոդվածին։