Ֆրանց Ադամ (գերմ.՝ Franz Adam, մայիսի 4, 1815(1815-05-04)[1][2][3][…], Միլան, Լոմբարդիա - սեպտեմբերի 30, 1886(1886-09-30)[1][2], Մյունխեն, Գերմանական կայսրություն[4]), գերմանացի գեղանկարիչ Մյունխենից:

Ֆրանց Ադամ
գերմ.՝ Franz Adam
Franz Adam - Pferdemaler.jpg
Ծնվել էմայիսի 4, 1815(1815-05-04)[1][2][3][…]
ԾննդավայրՄիլան, Լոմբարդիա
Վախճանվել էսեպտեմբերի 30, 1886(1886-09-30)[1][2] (71 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Գերմանական կայսրություն[4]
ՔաղաքացիությունFlag of Germany (1867–1918).svg Գերմանիա և Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտություննկարիչ և վիմագրող
ԱշակերտներՄիխայ Մունկաչի
ՀայրAlbrecht Adam?
Commons-logo.svg Franz Adam Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ֆրանց Ադամը ծնվել է 1815 թվականի մայիսի 14-ին իտալական Միլան քաղաքում: Գերմանացի հայտնի գեղանկարիչ Ալբրեխտ Ադամի որդին է: Առաջին դասերը նկարչությունից վերցրել է հորից: Ֆրանցը ճանաչում է ձեռք բերել՝ նկարելով հատկապես զինվորական կենցաղային տեսարաններ, մարտի տեսարաններ և ձիեր: Հորից տարբերվել է նկարներում տեսանելի մեծ ռեալիզմով: Վարպետորեն վրձնել է նաև հունգարների կյանքի դրվագները: Հունգարներին նկարելով մեծ ճանաչում է գտել նաև Ավստրիայում: Նկարիչի մոտ բացի մարդկանցից, հիանալի են ստացվել նաև ձիերի դիմանկարները:

Ֆրանց Ադամն իր մահկանացուն կնքել է 1886 թվականի սեպտեմբերի 30-ին Մյունխենում՝ յոթանասունմեկ տարեկան հասակում:

Ընտիր ստեղծագործություններԽմբագրել

  • «Ճանապարհ Սոլֆերինոյի և Վալեջոյի միջև 1859 թվականի հուլիսի 24-ին» (1867 թվական)
  • «նահանջ Ռուսաստանից 1812 թվականին»
  • «Ֆրանսիացիների ճակատամարտը Ֆլոանում՝ Սեդանի տակ» (1879 թվական)
  • «Առաջին բանակային կորպուսը Օռլեանը գրավելիս 1870 թվականի հոկտեմբորի 10-ին» (1879 թվական)
  • «Սեդանի ճակատամարտի գերիները»
  • «Կրոտայան գիշերակաց Մեստրե վիլլայում»

Նկարիչի ստեղծագործություններից շատերն այսօր պահպանվում և ցուցադրվում են Վիեննայի ռազմապատմական թանգարանում[5]:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Franz Adam
  3. 3,0 3,1 Frantz Adam — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #11600648X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. Manfried Rauchensteiner, Manfred Litscher: Das Heeresgeschichtliche Museum in Wien, Verlag Styria, Wien 2000, ISBN 3-222-12834-0, S. 49.

ԳրականությունԽմբագրել

  • Andrzej Dulewicz, Encyklopedia sztuki niemieckiej, Warszawa: WAiF ; Wydaw. Nauk. PWN, 2002, 83-01-13637-5
  • Sztuka świata, t. 12, Leksykon A-K, Warszawa: Arkady, 2009, 83-213-4088-1
  • Allgemeines Künstlerlexikon Band 2, 1992.

Արտաքին հղումներԽմբագրել