Ֆրանցիսկո Այալա (փիլիսոփա)

Ֆրանցիսկո Խոսե Այալա (իսպ.՝ Francisco José Ayala Pereda, մարտի 12, 1934(1934-03-12)[1][2], Մադրիդ, Իսպանիա[3] - մարտի 5, 2023(2023-03-05)[4], Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), իսպանական ծագմամբ ամերիկացի կենսաբան և փիլիսոփա։

Ֆրանցիսկո Այալա
իսպ.՝ Francisco José Ayala
Ծնվել էմարտի 12, 1934(1934-03-12)[1][2]
Մադրիդ, Իսպանիա[3]
Մահացել էմարտի 5, 2023(2023-03-05)[4] (88 տարեկան)
Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]
Բնակության վայր(եր)Իրվայն
Քաղաքացիություն Իսպանիա և  ԱՄՆ
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունկենսաբան, գենետիկ, փիլիսոփա, համալսարանի դասախոս և dipterologist
Հաստատություն(ներ)Իրվինի կալիֆոռնիական համալսարան[6], Providence College?, Ռոքֆելլերի համալսարան[3], Կալիֆոռնիայի համալսարան, Դևիս և Իրվինի կալիֆոռնիական համալսարան[3]
Գործունեության ոլորտպոպուլյացիոն գենետիկա և մոլեկուլային կենսաբանություն
ԱնդամակցությունԼինչեի ազգային ակադեմիա[7], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[8][9], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԿոլումբիայի համալսարան, Սալամանկայի համալսարան և Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինիսպաներեն[10] և անգլերեն[11][10]
Գիտական ղեկավարTheodosius Dobzhansky?
Եղել է գիտական ղեկավարJohn C. Avise?
Պարգևներ
 Francisco J. Ayala Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սալամանկայի համալսարանի շրջանավարտ Այալան նախկին Դոմինիկյան քահանա է[16], ձեռնադրվել է 1960 թվականին[17]։ Բայց հաջորդ մի քանի տարիների ընթացքում ծառայությունը թողել է։ 1961 թվականին Իսպանիայից տեղափոխվել է ԱՄՆ։ Այնտեղ Կոլումբիայի համալսարանում սովորել Է Թեոդոսիա Դոբժանսկու ղեկավարությամբ և 1964 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան[18]։

1995 թվականին նա գլխավորել է Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցիացիան։

Այժմ Ֆրանցիսկո Այալան աշխատում է Իրվայնի Կալիֆորնիայի համալսարանում՝ լինելով կենսաբանության, էկոլոգիայի և էվոլյուցիոն կենսաբանության (School of Biological Sciences), փիլիսոփայության պրոֆեսոր (School of Humanities), գիտության տրամաբանության և փիլիսոփայության պրոֆեսոր (School of Social Sciences)[19]։

Հետազոտական և հասարակական գործունեություն խմբագրել

Առաջին հերթին Այալան հայտնի է պոպուլյացիոն և էվոլյուցիոն գենետիկայի ոլորտներում իր աշխատանքներով։ Նա առաջիններից մեկն էր, ով կիրառել է մոլեկուլային կենսաբանության տեխնիկան՝ ուսումնասիրելու էվոլյուցիոն գործընթացները։ Նաև նրա «հետազոտությունները բացել են նոր մոտեցումներ այն հիվանդությունների բուժման համար, որոնք ազդում են ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց վրա», ներառյալ Շագասի հիվանդությունը[20]։

Այալան հրապարակավ քննադատում Է ԱՄՆ իշխանություններին սաղմնային ցողունային բջիջների հետազոտությունների դաշնային ֆինանսավորման սահմանափակման համար։ Նա «Սահմանադրության պաշտպանության արշավի» դիտորդական խորհրդի անդամ է (անգլ.՝ Campaign to Defend the Constitution), որը լոբբինգ է անում Կոնգրեսի համար՝ վերացնել այդ ուսումնասիրությունների ֆինանսավորման սահմանափակումները։ Այալան նաև գիտական կրեացիոնիզմի և խելամիտ մտահղացման հայեցակարգի հայտնի քննադատ է։ Նա կարծում է, որ դրանք ոչ միայն կեղծ գիտական են, այլև սխալ են աստվածաբանական տեսանկյունից։ Նա պնդում է, որ էվոլյուցիայի տեսությունը լուծում է չարի խնդիրը՝ այդպիսով լինելով մի տեսակ թեոդիցիա[21]։ Ֆրանցիսկո Այալան սովորաբար չի քննարկում իր սեփական կրոնական հայացքները[22]։

Մրցանակներ և գիտական ճանաչում խմբագրել

1977 թվականին ստացել է Գուգենհայմի կրթաթոշակ[23]։ 2001 թվականին Այալան պարգևատրվել է ԱՄՆ ազգային գիտական մեդալով[20]։ 2010 թվականին նա ստացել է Թեմփլթոնի մրցանակ[24][25]։ Ֆրանցիսկո Այալան նաև բազմաթիվ այլ գիտական մրցանակների դափնեկիր է։

Ֆրանցիսկո Այալան ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (1980) անդամ է[26], Ամերիկյան արվեստի և գիտությունների ակադեմիայի, Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ։ Բազմաթիվ գիտությունների ազգային ակադեմիաների, այդ թվում՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (1994 թվական), Դեի Լինչեի ազգային ակադեմիայի, Մեքսիկայի գիտությունների ակադեմիայի, Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի օտարերկրյա անդամ է։ Այալան ունի մի քանի խոշոր համալսարանների պատվավոր աստիճաններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Rafferty J. P. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Encyklopedie dějin města Brna (չեխերեն) — 2004.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Živa (չեխերեն)Academia, 1853. — Iss. 4/2022. — ISSN 0044-4812
  4. 4,0 4,1 4,2 https://www.publico.es/sociedad/muere-biologo-espanol-francisco-ayala-88-anos.html
  5. 5,0 5,1 5,2 https://www.abc.es/sociedad/muere-biologo-espanol-evolucion-francisco-ayala-20230305110631-nt.html
  6. https://www.sciencemag.org/news/2018/06/prominent-geneticist-out-uc-irvine-after-harassment-finding
  7. https://www.lincei.it/it/content/ayala-francisco-j
  8. https://www.sciencemag.org/news/2021/06/national-academy-sciences-ejects-biologist-francisco-ayala-wake-sexual-harassment
  9. http://www.nasonline.org/member-directory/members/58103.html
  10. 10,0 10,1 CONOR.Sl
  11. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  12. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  13. https://www.uvigo.gal/uvigo_es/organizacion/informacion/honoris_causa/doutores.html
  14. https://www.uv.es/uvweb/transparencia-uv/es/personas/reconocimientos/doctores-honoris-causa/doctores-honoris-causa-siglo-xxi/fecha-investidura/acto-investidura-doctor-honoris-causa-del-excm-sr-dr-francisco-jose-ayala-1285924692509/Honoris.html?id=1285878460548
  15. https://www.muni.cz/o-univerzite/vyznamenani/cestne-doktoraty-udelene-mu?page=3
  16. A CONVERSATION WITH: FRANCISCO J. AYALA; Ex-Priest Takes the Blasphemy Out of Evolution New York Times.
  17. Richardson, W.; Slack, Gordy. Faith in science: scientists search for truth. London: Routledge. 2001. p. 6. ISBN 0-415-25765-4
  18. Ayala, Francisco. «Theodosius Dobzhansky: The Man and the Scientist». Annual Review of Genetics 1976;10:1-6.
  19. «Francisco J. Ayala». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
  20. 20,0 20,1 Biologist Francisco J. Ayala Wins National Medal of Science Արխիվացված 2008-09-05 Wayback Machine
  21. Ayala, F.J. Darwin’s Gift to Science and Religion. Joseph Henry Press: Washington, DC 2007.
  22. Templeton prizewinner: We need science plus morality
  23. «Francisco J. Ayala». John Simon Guggenheim Foundation (անգլերեն). gf.org. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  24. Biologist Wins Templeton Prize
  25. Темплтоновскую премию получил бывший священник
  26. Francisco J. Ayala (անգլ.)
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանցիսկո Այալա (փիլիսոփա)» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանցիսկո Այալա (փիլիսոփա)» հոդվածին։