Ֆրանչեսկո դի Սիմոնե դա Սանտակրոչե

Ֆրանչեսկո դի Սիմոնե դա Սանտակրոչե (իտալ.՝ Francesco di Simone da Santacroce), ծնվել է Սանտա Կրոնե բնակավայրում (այժմ` Սան Պելեգրինո Տերմեի մերձակայք), ենթադրաբար` 1470 և 1475 թվականների միջակայքում, Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի գեղանկարիչ:

Ֆրանչեսկո դի Սիմոնե դա Սանտակրոչե
Ծնվել էմոտ. 1440[1][2][3][…]
ԾննդավայրՍան Պելեգրինո Տերմե, Բերգամո, Լոմբարդիա
Վախճանվել էհոկտեմբերի 28, 1508(1508-10-28)[1]
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][1]
ՔաղաքացիությունFlag of Republic of Venice (1659-1675).svg Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ և արվեստների գործիչ
Ժանրհոգևոր արվեստ[1]
ՈւսուցիչՋովանի Բելլինի[1]
ԱշակերտներFrancesco Rizzo da Santacroce?[1] և Յակոպո Պալմա Ավագ[1]
Francesco di Simone da Santacroce Վիքիպահեստում
Ավետում(չաշխատող հղում): 188,5х164,5 սմ, 1504 թվական, Կարրարա ակադեմիա, Բերգամո
Վհուկների(չաշխատող հղում) երկրպագություն, 64.7 х 109 սմ, 1500-1508 թթ., Սոթբիս աճուրդ

Կենսագրություն և ստեղծագործական կյանքԽմբագրել

Նկարչի մասին պահպանված տեղեկությունները շատ աղքատիկ են: Ըստ էության, պահպանվել է երկու փաստաթուղթ. դրանք են ամուսնական վկայականն ու կտակը (երկուսն էլ գրանցված են եղել Վենետիկում): Ամուսնական պայմանագիրը թվագրվում է 1492 թվականի հունիսի 31, երբ Ֆրանչեսկոն ամուսնացել է Լյուչիա Տրևիզանի` «Ալվիզեի դստեր և ջուլհակ Վիտտորե Տրեվիզանի քրոջ» հետ: Պայմանագիրը կազմվել է ոմն Ստեֆանո Բոնակոսսիի տանը, Ֆրանչեսկոյի հոր` Սիմոնեի ներկայությամբ (սա ապացույց է համարվում առ այն, որ Ֆրանչեսկո դի Սիմոնեն այդ ժամանակ բավականին երիտասարդ էր):

Ստեղծագործական ուղին սկսելու մասին որևէ վկայություն չկա. ենթադրվում է, որ դրա սկիզբը կապված էր Ջովաննի Բելլինիի արվեստանոցի հետ, քանի որ հենց այդ նկարչին է Ֆրանչեսկոն նվիրել «Մադոննան սրբերի հետ» նկարի մակագրությունը, որը նկարել էր Մուրանոյի Սանտա Մարիա դելյի Անջելի եկեղեցու համար:

Ենթադրվում է, որ նա աշխատել է հիմնականում Վենետիկում, որտեղ տեղափոխվել է Սանտա Կրոչեից իր ընտանիքի հետ, չնայած որոշ հետազոտողներ համարում են, որ որոշ ժամանակ նա կարող էր աշխատել Պադուեում: Ենթադրվում է նաև, որ մինչև Վենետիկ տեղափոխվելը Ֆրանչեսկոն եղել է Վալ Բրեմբանայում: Բացի այդ, իր ողջ կարիերայի ընթացքում նա կապ է պահել իր հայրենիքի հետ, ինչի մասին կարող են վկայել նրա երկու նկարները, որոնք նա արել է Սպինոյում և Լեպրենոյում: Այդ մասին են վկայում նաև երկու ակր հողի մասին հիշատակումը, որոնք նա, ըստ կտակի, փոխանցել է Սանտա Կրոչեի Բարեսրտության Կոնգրեգացիային:

Տեղեկությունների աղքատիկ լինելու պատճառով հնարավորություն չկա պատկերացում կազմել նկարչի ողջ ստեղծագործական ուղու վերաբերյալ: Ստորագրված ստեղծագործությունները թույլ են տալիս եզրակացնել 1504 թվականին նրա ծավալած գործունեության վերաբերյալ, երբ նա ստորագրել է Սպինոյի եկեղեցու համար ստեղծված «Ավետում» նկարը (այժմ` Կարրարա ակադեմիա, Բերգամո) և 1507 թվականի ստեղծագործությունների մասին, երբ Մուրանոյի Սանտա Մարիա դելյի Անջելի եկեղեցու համար պատկերել է «Մադոննան սրբերի հետ» խորանային նկարը: Այս տարիների ընթացքում նկարիչը պատկերել է, այսպես կոչված, «Վերածննդի տրիպտիխը» և «Աստվածամոր թագադրումը», որը, հնարավոր է, պատկանել է նույն տրիպտիխին: Երկու աշխատանքն էլ ստորագրված են, թվագրվում են 1506 թվականով և գտնվում են Բերգամոյի Կարրարա ակադեմիայում: Աշխատանքների նույն խմբին է պատկանում նաև «Աստվածային հայտնությունը», որն ավելի վաղ պահվում էր Բեռլինում, սակայն ոչնչացվել է 1945 թվականի ռմբակոծության հետևանքով:

1508 թվականի հոկտեմբերի 28-ին Ֆրանչեսկոն կտակ է կազմել, և նույն թվականի նոյեմբերի 4-ին այն հայտարարվել է (այսինքն, նկարչի մահը վրա է հասել այս երկու ամսաթվերի միջև): Կտակից հետևում է, որ այդ ժամանակ նա ապրելիս է եղել իր կնոջ` Լուչիայի հետ, Վենետիկում, իսկ նրա կտակի տնօրինողը նրա զարմիկ Ալբերտոն էր: Ֆրանչեսկո դի Սիմոնեն ունեցել է դուստր և որդի` Ուրսուլան և Բալդասսարեն: Հոր մահվան ժամանակ նրանք, ենթադրվում է, որ փոքր են եղել, քանի որ Ուրսուլային հայրն ընդամենը 30 ոսկե դուկատ է կտակել, որը պետք է նրա ապագա օժիտի հիմքը դառնար: Երեխաների այսքան մանկահասակ լինելը ևս մեկ փաստարկ է, որ նկարիչը մահացել է երիտասարդ տարիքում, ուժերի ծաղկման շրջանում: Իր կտակում Ֆրանչեսկոն հոգ է տարել, որպեսզի արվեստանոցի նյութերը փոխանցվեն իր աշակերտին և ընկերոջը` Ֆրանչեսկո Ռիցցոյին:

Ֆրանչեսկո դի Սիմոնեին երկար ժամանակ շփոթել են իր աշակերտի` Ֆրանչեսկո Ռիցցոյի հետ: Այն բանից հետո, երբ Գ. Լյուդվիգը 1903 թվականի աշխատության մեջ կարողացել է բաժանել երկու «Ֆրանչեսկո նկարիչների» անունները, բաժանվել է նաև նրանց միացյալ ստեղծագործական ժառանգությունը: Ստեղծագործությունների տարանջատումը բարդանում էր այն առումով, որ ուսուցիչն ու աշակերտը հաճախ միասին են աշխատել: Կատարված հետաքննության արդյուքնում պարզ է դարձել, որ Ֆրանչեսկո դի Սիմոնեն դարձել է մինչև 1620-ական թվականները Սանտա Կրոչեից Վենետիիկ տեղափոխված ու աշխատած նկարիչների գաղութի հիմնադիր: Նա բավականին ծաղկուն արվեստանոց է հիմնել, իսկ նրա աշակերտները եղել են այնպիսի հայտնի վարպետներ, ինչպիսիք են Յակոպո Պալման, Անդրեա Պրևիտալին և Ֆրանչեսկո Ռիցցոն: Իր աշխատանքներում նկարիչը փորձում էր հետևել Ջովաննի Բելլինիի և Ֆրանչեսկո Բիսսոլոյի ոճերին: Նրա ամենահայտնի` «Ավետում» աշխատանքում հետազոտողները կապ են տեսնում Չիմա դա Կոնելյանոյի ստեղծագործության հետ:

ՄատենագրությունԽմբագրել

  • P. Molmenti,Arte retrospettiva: i pittori bergamaschi a Venezia, in Emporium, XVII (1903), 102, pp. 420 s.;
  • G. Ludwig, Archivalische Beiträge zur Geschichte der venezianischen Malerei, in Jahrbuch der Königlich Preussischen Kunstsammlungen, XXIV (1903), App., pp. 2-4;
  • L. Angelini, Arte bergamasca. Di una tavola e di un pittore di Santa Croce, in Rassegna d’arte, X (1909), 11, pp. 191 s.;
  • G. Fogolari, Le portelle d’organo di S. Maria dei Miracoli di Venezia, in Boll. d’arte, II (1908), p. 133;
  • H. Posse, Die Gemäldegalerie des Kaiser-Friedrich-Museum, Berlin 1909, I, pp. 129 s.;
  • G. Bernardini, Di alcuni dipinti di secondaria importanza a Lucca, Firenze, Venezia e Rovigo, in Boll. d’arte, VI (1912), p. 302 n. 1;
  • F. Fiocco, I pittori da Santacroce, in L’Arte, XIX (1916), pp. 180—183;
  • Il Museo Correr di Venezia. Dipinti dal XIV al XVI secolo, a cura di G. Mariacher, Venezia 1957, pp. 174 s. n. 671;
  • G.P. Coletti, Cima da Conegliano, Venezia 1959, p. 98;
  • F. Heinemann, G. Bellini e i belliniani, Venezia 1962, I, pp. 150—152;
  • S. Moschini Marconi, Gallerie dell’Accademia di Venezia, Roma 1962, p. 182;
  • G. Siffredi, La raccolta Piccinelli a Seriate, in Bergomum, LXVI (1972), 1, p. 98;
  • B. Della Chiesa, I pittori da Santa Croce, in I pittori bergamaschi. Il Cinquecento, I, Bergamo 1975, pp. 490 s., 495-498;
  • F. Rossi, Pittura anonima, ibid, III, Bergamo 1979, ad Indicem;
  • F. Rossi Pittura a Bergamo intorno al 1500. Ricostituzione di un patrimonio disperso, Bergamo 1979, pp. 78 s.;
  • F. Rossi., Accademia Carrara di belle arti, Bergamo 1986, pp. 24, 58;
  • S. Milesi, Moroni e il primo Cinquecento bergamasco, Bergamo 1991, p. 182;
  • P. Rylands, Palma Vecchio, Cambridge-New York-New Rochelle-Melbourne-Sidney 1992;
  • La pittura in Italia. Il Cinquecento, a cura di G. Briganti, Milano 1992, I, p. 106 tav. 131;

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 RKDartists
  2. Artnet — 1998.
  3. https://data.cerl.org/thesaurus/cnp00571491
  4. Union List of Artist Names