Ֆրանչեսկո Մենզոկի (իտալ.՝ Francesco Menzocchi; 1502[1][2][3][…], Ֆորլի, Էմիլիա Ռոմանիա - 1574[2][3][4], Ֆորլի, Էմիլիա Ռոմանիա), իտալացի նկարիչ։ Բարձր Վերածննդի և վաղ շրջանի մաներիզմի նկարիչներից է։ Ծնվել է Ֆորլիում, սովորել Ֆորլիի գեղանկարչության դպրոցում, հիմնականում աշխատել է Ֆորլիում և Պեզարոյում։

Ֆրանչեսկո Մենզոկի
Francesco menzocchi, deposizione, 1562, da s.m. del carmine a forlì.jpg
Ծնվել է1502[1][2][3][…]
ԾննդավայրՖորլի, Էմիլիա Ռոմանիա
Վախճանվել է1574[2][3][4]
Մահվան վայրՖորլի, Էմիլիա Ռոմանիա
ՔաղաքացիությունԻտալիա[5]
Մասնագիտություննկարիչ
Francesco Menzocchi Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ֆրանչեսկո Մենզոկիին երբեմն անվանում են նաև Իլ Վեկկիո դի Սան Բերնարդո։ Գեղանկարչության առաջին հիմունքները ստացել է նկարիչ Մարկո Պալմեգանոյից, ապա սովորել է Ջիրոլամո Ջենգայի մոտ։

Ջենգայի հրավերով աշխատել է Պեզարոյում գտնվող Վիլա Իմպերիալի որմնանկարի վրա, որտեղ մեծ ազդեցություն է ունեցել Ռաֆայել Կոլեի գեղարվեստական ոճի վրա։ Վերջինս նույնպես մասնակցում էր գեղանկարի աշխատանքներին:

Մենզոկին ստեղծել է Լորետոյի բազիլիկի Սան Ֆրանչեսկո դի Պաուլ մատուռի «Մելխիսեդեկի զոհաբերությունը» և «Մանայի երկնային հրաշքը» որմնանկարները։ Ֆորլիում նկարել է Սանտա Մարիա դելլա Գրատա եկեղեցու «Երրորդություն» որմնանկարը։

Վենետիկի Պալացցո Գրիմանի պալատի (1539-1540) Պսիքեին նվիրված սենյակի փայտի առաստաղին նկարել է չորս նկար, որոնք, սակայն, մինչ օրս չեն պահպանվել։

Նկարչի կենսագրությունը ներկայացվել է Ջորջո Վազարիի «Առավել հայտնի նկարիչների, քանդակագործների և ճարտարապետների կյանքի նկարագրություններ» գրքում։

Նրա որդիները՝ Պիեռ Պաոլոն և Սեբաստիանոն, նույնպես նկարիչներ էին։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Freedberg Sydney J. (1993)։ «Painting in Italy, 1500-1600»։ Pelican History of Art։ Penguin Books Ltd։ էջ 265 
  • Farquhar Maria (1855)։ Ralph Nicholson Wornum, ed.։ Biographical catalogue of the principal Italian painters։ Woodfall & Kinder, Angel Court, Skinner Street, London; Digitized by Googlebooks from Oxford University copy on Jun 27, 2006։ էջ 105 
  • Francesco Menzocchi: Forlì 1502—1574, Edisai 2003.