Ֆոռլի
Ֆոռլի (իտալերեն՝ Forlì), կոմունա Իտալիայում, Էմիլիա Ռոմանիա մարզի Ֆորլի Չեզանա գավառում[1], Ադրիատիկ ծովի, Չերվիա կոմունաից 19 կմ. հեռավորության վրա։ Ֆորլի Չեզանայի վարչական կենտրոնն է և մայրաքաղաքը։
Քաղաք | |||
---|---|---|---|
Ֆոռլի | |||
Forlì | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Երկրամաս | Էմիլիա Ռոմանիա | ||
Քաղաքապետ | Մարկո Դորիա | ||
Հիմնադրված է | մ. թ. ա. 187 թ. | ||
Մակերես | 243.60 կմ² | ||
ԲԾՄ | 34 մ | ||
Պաշտոնական լեզու | Իտալերեն | ||
Բնակչություն | 110 209 մարդ | ||
Խտություն | 471,98 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Իտալացիներ | ||
Կրոնական կազմ | Կաթոլիկություն | ||
Տեղաբնականուն | forlivesi | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | +39 0543 | ||
Փոստային ինդեքս | 47100 | ||
Փոստային ինդեքսներ | 47121–47122 | ||
Ավտոմոբիլային կոդ | FC | ||
ISTAT | 010025 | ||
Պաշտոնական կայք | comune.forli.fo.it (իտալ.) | ||
| |||
ՊատմությունԽմբագրել
Այս տարածքը բնակեցված էր դեռևս հին քարի դարի ժամանակաշրջանից։ Ըստ լեգենդի՝ Forum Livii անվանումով քաղաքը հիմնադրվել էր Գայ Լիվիյ Սալինատորի կողմից, մ.թ.ա. 188 թվականին։ Դարերի ընթացքում անվանումը կրճատվեց և դարձավ «Ֆորլի»։
Համարվում է պատմական առաջին քաղաք-պետություն, որը ստեղծել է կոմունիստական շարժում և ստացել ինքնավարություն (889 թվականին)։ Միջնադարում այս պետությունը մասնակցեց գլիբելլների և գվելֆամների դեմ ուղված պայքարում, հանդես եկավ Գոգենշտաուֆենի հետ, ինչի մասին վկայում է քաղաքի զինանշանի վրա պատկերված առծիվը:Ֆորլիի բնակիչները մեծ օգնություն ցուցաբերեցին Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենին Ֆաենցի գրավման ժամանակ և դժվար պահին ապաստան տվեցին իշխանական առաջնորդ Գվիդո I դա Մոնթեֆելտրոին։
XIII դարի վերջին, Ֆորլին անցավ շատ ձեռքերի միջով մինչև 1302 թվականը, երբ այն իրենց ձեռքը վերցրեցին Օրդելաֆֆիները։ Նրանց տարաձայնությունները հռոմեական պապերի հետ ավարտվեցին նրանով, որ Սիքսթ IV-ը Ֆորլին փոխանցեց իր եղբորորդի Դժիրոլամո Ռիարիօին, ով քաղաքացիների ապստամբությոան ժամանակ դատապարտվում է մահվան։ Ռիարիօի մասին հայտնի է նաև, որ տեղի նկարիչ Մոլոցո դա Ֆորլին աշխատում էր նրա մոտ։
Միքանի տասնամյակներ անց, քաղաքը տիրեցին՝ Վիսքոնթիները (1488-99), Չազարե Բորդժիկիան (1499-ից) և կրկին Օրդելաֆֆիները (1503-04)։ Ֆորլին երեք ու կես տարով մտավ Պապական մարզի կազմի մեջ և կորցրեց քաղաքական նշանակությունը։
ԺողովրդագրությունԽմբագրել
Բնակչության աճը

Տեսարժան վայրերԽմբագրել
Ֆորլիի կենտրոնական հրապարակը կրում է Աուրելիո Սաֆֆի անունը, ով հայտնի Ռիսորզիմենտոի գործիչ էր։ Հրապարակի կենտրոնում դրված է նրան նվիրված հուշարձան։ Հիշարժան է նաև Սան-Մեռկուրիալեն, որը միջնադարյան լոմբարդական ոճի մեջ էր, բարձրությունը հասնում էր 75 մետրի (Համարվում էր Իտալիաի ամենաբարձր շինություններից մեկը)։ Այնտեղ է գտնվում նաև Պալացցո Կոմունալլեն։ Միջնադարում դոմինիկական եկեղեցում տեղավորվում էր թանգարանը։ Օրդելաֆֆիների ժամանակաշրջանի մասին հիշեցնում է Ռավալդինո Ցիտադելը։
Հայտնի մարդիկԽմբագրել
- Մերկուրիալի Ֆորլիից — սուրբ ֆորլիական եպիսկոպոս
- Դժովաննի Մորգանի — ախտաբանական անատոմիայի հիմնադիր
- ԴժովաննիբԲաթթիստա Չիրրլի — կոմպոզիտոր և թավջութակահար, XVIII դարի հայտնի երաժիշտ է, ծնվել և մահացել է Ֆորլիյում
- Անտոնիո Ֆրատտի — իտալացի քաղաքական գործիչ և հեղափոխական սպա, կամավոր մասնակցել է հունա-թուրքական պատերազմին 1897 թվականին և սպանվել է։
- Իրլարիո Բանդինի — ավտոմեքենա արտադրող (Bandini Automobili)
- Ֆորլիին մոտ Պրեդապիո փոքրիկ քաղաքում 1883 թվականին, ծնվել է Բենիտո Մուսոլինի (հենց այնտեղ էլ թաղվել է)։
Դաշնակից քաղաքներԽմբագրել
Ֆորլին բարեկամական կապերի մեջ է հետևյալ քաղաքների հետ՝
Քաղաք | Երկիր | Թվական | Հղում |
---|---|---|---|
Ավեյրու | Պորտուգալիա | 1990 | |
Կալինինգրադ | Ռուսաստան | ||
Բուրժ | Ֆրանսիա | ||
Պիտերբորո | Մեծ Բրիտանիա |
Զանգվածային մշակույթումԽմբագրել
- Assassin's Creed II համակարգչային խաղում գործողությունները տեղի են ունենում Ֆորլիում (XV դարում)<ref>Форли на ru.assassinscreed.wikia.com</ref: Խաղում Ֆորլին ներկայացված է որպես բավականին մռայլ վայր։ Խաղացողը կարող է այցելել քաղաքի տեսարժան վայրերը։ Այդ տեսարժան վայրերից են`Սան-Մեռկուրիալեն (բարձրանալով այդ տաճարի ամենաբարձր հարկը կարելի է տեսնել Ֆորլիի շրջապատը), նաև Կատերինա Սֆորցի ամրոցը։ Խաղի առաջադրանքներից մեկի ժամանակ կա հնարավորություն տեսնել անառիկ ամրոցի ներսը։
- Բորջիա հեռուստասերիալում Ֆորլին հանդիսանում է Միքելեթթոի հայրենիքը։
ՀղումներԽմբագրել
- Ֆորլին cult-turist.ru
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Forlì-Cesena)»։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-11-ին։ Վերցված է 2017 հուլիսի 25