Ջիրոլամո Ջենգա (իտալ.՝ Gerolamo Genga, 1476[1], Ուրբինո, Kingdom of Italy, Սրբազան Հռոմեական կայսրություն - հուլիսի 11, 1551, Ուրբինո, Duchy of Urbino, Kingdom of Italy, Սրբազան Հռոմեական կայսրություն), իտալացի նկարիչ և ճարտարապետ: Պատկանում է Բարձր Վերածննդի և վաղ մաներիզմի նկարիչների թվին:

Ջիրոլամո Ջենգա
140 le vite, girolamo genga.jpg
Ծնվել է1476[1]
ԾննդավայրՈւրբինո, Kingdom of Italy, Սրբազան Հռոմեական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 11, 1551
Մահվան վայրՈւրբինո, Duchy of Urbino, Kingdom of Italy, Սրբազան Հռոմեական կայսրություն
Մասնագիտություննկարիչ, ճարտարապետ և քանդակագործ
ՈճԲարձր վերածնունդ
Ուշագրավ աշխատանքներMartyrdom of Saint Sebastian?
ՈւսուցիչՊերուջինո և Լուկա Սինյորելլի
ԱշակերտներԱնյոլո Բրոնզինո
Girolamo Genga Վիքիպահեստում

Կյանք և կարիերաԽմբագրել

Ջենգան ծնվել է Ուրբինոյից ոչ հեռու: Ջորջո Վազարիի կենսագրության համաձայն՝ տասներեք տարեկան հասակում Ջենգան ուղարկվել է Լուկա Սինորելլիի մոտ որպես աշակերտ: Դրանից հետո նա երեք տարի աշխատել է Պետրո Պերուջինոյի հետ՝ Ռաֆայելի հետ միասին: Հետո նա աշխատել է Ֆլորենցիայում և Սիենայում (որտեղ նա զարդարել է Պետրուչիի պալատը մոտ 1508 թվականին) Տիմոտեո Վիտիի հետ միասին, Սիենայում նա նկարել է տարբեր ստեղծագործություններ տեղի պետական ​​գործիչ Պանդոլֆո Պետրուչիի համար:

Վերադառնալով Ուրբինո՝ նա վարձվում է դուքս Գվիդոբալդո դա Մոնտեֆելտրոյի կողմից իր պալատը զարդարելու համար, ցուցադրել անսովոր հակում դեպի զարդարվեստը, այնուհետև 1508 թվականին գրանցվել է որպես դուքսի հուղարկավորության զարդերի հեղինակներից մեկը: Ուրբինոյից նա մեկնել է Հռոմ, որտեղ Սանտա Կատերինա դա Սիենայի եկեղեցու համար նկարել է իր գլուխգործոցներից մեկը՝ «Հարություն»:

Ուրբինոյի դուքս Ֆրանչեսկո Մարիա I դելլա Ռովերը հրավիրել է Ջենգային և հանձնարարել նրան կատարել 1522 թվականին Էլեոնորա Գոնզագայի հետ իր ամուսնության հետ կապված աշխատանքները: Սակայն շուտով այս դուքսն աքսորվեց Լևոն X Հռոմի պապի կողմից, և Ջենգան հետևել է նրան մինչ Մանտովա:

Երբ Դելլա Ռովերը տեղափոխվել է Պեզարո, նա Ջենգային հանձնարարել է նախկին ամրոցը վերակառուցել արվարձանային վիլլայի ձևով, որը հայտնի է Վիլլա Իմպերիալե անունով[2], աշխատանքն ավարտվել է 1530 թվականին: Ներքին որմնանկարների համար Ջենգան աշխատանքի է վերցրել մի քանի խոշոր մաներիստ նկարիչների, այդ թվում` Ֆրանչեսկո Մենզոկիին, Անյոլո Բրոնձինոյին, Դոսսո Դոսսիին և Ռաֆայելե Քոլեին: Ուրբինոյի դուքսը, ի վերջո, վերականգնվել է իր տիրապետություններում: Նա իր հետ տարել է Ջենգային և նրան նշանակել դքսաց ճարտարապետ և դեկորատոր:

Ուրբինոյում ստեղծված նրա ստեղծագործությունների թվում էին, օրինակ, Բալդասսար Կաստիլոնեի պիեսների [[Բեմանկարչություն|բեմանկարները], ինչպես նաև Բերնարդո Դովիցի Բիբբիենայի «La Calandria» ներկայացման բեմանկարները, որը տեղի է ոնեցել Ուրբինոյում 1513 թվականի փետրվարի 6-ին: Նա նաև զարդարել է Սան Մարտինոյի մատուռը:

Ջենգան եղել է քանդակագործ և երաժիշտ: Նրա աշակերտների թվում էր իր որդին՝ Բարտոլոմեոն (1518–1558), որը դարձել է հարգված ճարտարապետ:

Գոյություն ունեն Ջենգայի մի քանի նկարներ: Նրա առաջատար աշխատանքներից մեկը Չեզենայի Սանտ Ագոստինո եկեղեցում գտնվող յուղաներկով եռապատկերն է, որը ներկայացնում է Ավետումը, Հայր Աստծուն, Աստվածամորը Նորածնի հետ:

Նրա ճարտարապետական ​​աշխատանքներից են Պեզարոյի Սան Ջովանի Բատիստա եկեղեցին, Սենիգալիայի եպիսկոպոսական պալատը, Մանտովայի տաճարի ճակատը և Պեզարոյի մոտակայքում գտնվող ամրությունները:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 AA.VV. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1960.
  2. Andrew Hopkins, 2002. Italian Architecture from Michelangelo to Borromini, p.23f.

Արտաքին հղումներԽմբագրել