Ֆրանչեսկո Բոնամի (իտալ.՝ Francesco Bonami, հոկտեմբերի 25, 1955(1955-10-25)[1], Ֆլորենցիա, Իտալիա), իտալացի արվեստի համադրող, գրող։ Թուրինի Fondazione Sandretto Re Rebaudengo պատվավոր ղեկավար։ Բնակվում է Միլանում և Մանհեթենում[2]։

Ֆրանչեսկո Բոնամի
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 25, 1955(1955-10-25)[1] (68 տարեկան)
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա և  ԱՄՆ
Մասնագիտությունարվեստի քննադատ, համադրող և արվեստագետ
 Francesco Bonami Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Բոնամին ծնվել է Ֆլորենցիայում։ 1991 թվականին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ նշանակվել է Flash Art ամսագրի խմբագիր։ 1999-2008 թվականներին եղել է Չիկագոյի ժամանակակից արվեստի թանգարանի ավագ համադրող և Ֆլորենցիայի Fondazione Pitti Discovery գեղարվեստական տնօրեն[3]։ 1997 թվականին ղեկավարել է SITE Santa Fe-ի 2-րդ հրատարակությունը, 2003 թվականին՝ Վենետիկի բիենալեի 50-րդ հրատարակությունը[4], ինչպես նաև եղել է Manifesta 3 (2000) և 2010 Ուիթնի բիենալեի համադրողներից մեկը[2]։

Բոնամին ցուցահանդեսներ է կազմակերպել նաև Լոնդոնի Ուայթչափել արվեստի պատկերասրահում, Լոնդոնի Հեյվորդ պատկերասրահում, Վենետիկի Պինոլտ հիմնադրամում, Մինեապոլիսի Walker Art կենտրոնում, Փարիզի Ժամանակակից արվեստի թանգարանում, Տոկիոյի Հարա ժամանակակից արվեստի թանգարանում, Դոհայի Qatar Museums Authority-ում։

2013 թվականին Թուրինում տպագրվող իտալական «La Stampa» օրաթերթում Բոնամին գրում է, որ Վենետիկի քաղաքային խորհրդի որոշմամբ Չարլզ Ռեյի «Տղայի և գորտի քանդակի» հեռացումը Punta della dogana-ից «վարչական վախկոտություն» է, իսկ քանդակին փոխարինող լապտերասյունը՝ «մշակութային խավարի ակնթարթ»[5]։

Հրապարակումներ

խմբագրել

Բոնամին հեղինակել է մի շարք մենագրություներ Դուգ Էյտկենի, Վանեսա Բիկրոֆտի, Մաուրիցիո Կատելանի, Թոմաս Դեմանդի, Դեմյան Հերստի, Ջեֆ Կունսի, Գաբրիել Օրոսկոյի, Ջեֆ Ուոլի աշխատանքների հիման վրա։

Աճուրդային գործունեություն

խմբագրել

2014 թվականի հոկտեմբերին Լոնդոնի Ֆիլիպս աճուրդի կենտրոնում կազմակերպել է ժամանակակից քանդակի վաճառքի շոու։ Հաջորդ տարի Նյու Յորքի Ֆիլիպս աճուրդի կենտրոնում կազմակերպել է իտալական արվեստի 50 աշխատանքների աճուրդ[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 Rachel Wolff (February 14, 2010), 112 Minutes With Francesco Bonami New York Magazine.
  3. «Frieze Foundation | Biography | Francesco Bonami». friezefoundation.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
  4. Universes in Universe - Pat Binder, Gerhard Haupt. «50th Venice Biennial, 2003». universes-in-universe.de. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
  5. «AFP: Venice removes controversial Boy with Frog statue». web.archive.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
  6. Anny Shaw (January 12, 2015), New York’s first Italian sale to look beyond Arte Povera Արխիվացված 2015-01-13 Wayback Machine The Art Newspaper.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Բոնամի» հոդվածին։