Ժամանակակից արվեստի թանգարան (Չիկագո)
Ժամանակակից արվեստի թանգարան (Չիկագո) (անգլ.՝ Museum of Contemporary Art; կրճատ՝ MCA), թանգարան, որտեղ ներկայացված է ժամանակակից արվեստը։ Թանգարանը գտնվում է Ջրմուղ աշտարակ կոչվող վայրում՝ Չիկագո քաղաքի կենտրոնում՝ Կուկ շրջանում, Իլինոյս նահանգում։ Հիմնադրվել է 1967 թվականին և աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկն է, որը ներառում է ժամանակակից արվեստի հավաքածուներ։ Թանգարանի հավաքածուում ներկայացված են հետպատերազմյան կերպարվեստի հազարից ավելի նմուշներ։
Ժամանակակից արվեստի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ և ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Չիկագո |
Ղեկավարության նստավայր | Չիկագո |
Հիմնադրվել է | 1967[2] |
Այցելուներ | 338 647 մարդ (2014)[3][4], 232 637 մարդ (2012)[5], 224 957 մարդ (2013)[5] և 238 131 մարդ (2015)[6] |
Տնօրեն | Madeleine Grynsztejn? |
Կայք | mcachicago.org(անգլ.) |
![]() | |
![]() |
Թանգարանի հավաքածուում ներկայացված են Ջեֆ Կունսի, Ջասպեր Ջոնսի, Էնդի Ուորհոլի, Սինդի Շերմանի, Կարա Ուոքերի և Ալեքսանդար Քոլդերի աշխատանքները, կան նաև 1970, 1940-ական թվականների սյուրռեալիզմի, Փոփ արտի մինիմալիզմի և Կոնցեպտուալ արվեստի նմուշներ։ Թանգարանում ներկայացված են նաև ժամանակակից գեղանկարչության, քանդակագործության, լուսանկարչության, տեսահոլովակների, պարերի, թատերական արվեստի, երաժշտության նմուշներ։
Ներկայումս թանգարանը գտնվում է 220 East Chicago Avenue հասցեում[7]։ Թանգարանի ներկայիս շենքը կառուցվել է ճարտարապետ Ջոզեֆ Պոլ Քլեյխուեսի նախագծով, որն ընտրվել էր ավելի քան 200 նախագծերից։ Ներկայիս վայրում սկսել է գործել 1996 թվականի հուլիսի 21-22-ից։ Ի սկզբանե գտնվել է 237 East Chicago Avenue հասցեում․ շենքում, որը նախագծված էր որպես հացի փուռ։
Պատկերասրահ
խմբագրել-
Չիկագոյի ժամանակակից արվեստի թանգարանի ներքին ինտերիերը
-
Սանդուղքներ ժամանակակից արվեստի թանգարանում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://mcachicago.org/About
- ↑ 2014 Chicago museum attendance // Chicago Tribune — Chicago: Tribune Publishing, 2015. — ISSN 2165-171X; 1085-6706
- ↑ 2014 Attendance Summary — Museums in the Park.
- ↑ 5,0 5,1 2013 Attendance Summary — Museums in the Park.
- ↑ 2015 Attendance Summary — Museums in the Park.
- ↑ AreaG2 Address- Museum of Contemporary Ar
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստի թանգարան (Չիկագո)» հոդվածին։ |