Ֆրանչեսկո Ալբանի (իտալերեն՝ Francesco Albani կամ իտալերեն՝ Albano, մարտի 17, 1578(1578-03-17)[1][2][3][…] կամ օգոստոսի 17, 1578(1578-08-17)[4], Բոլոնիա, Պապական մարզ[5][6] - հոկտեմբերի 4, 1660(1660-10-04)[7][8][9][…], Բոլոնիա, Պապական մարզ[5][6]), բոլոնյան դպրոցի իտալացի նկարիչ։

Ֆրանչեսկո Ալբանի
Francesco Albani
Francesco Albani, attributed to Francesco Albani.jpg
Ծնվել էմարտի 17, 1578(1578-03-17)[1][2][3][…] կամ օգոստոսի 17, 1578(1578-08-17)[4]
ԾննդավայրԲոլոնիա, Պապական մարզ[5][6]
Վախճանվել էհոկտեմբերի 4, 1660(1660-10-04)[7][8][9][…] (82 տարեկան)
Մահվան վայրԲոլոնիա, Պապական մարզ[5][6]
Ազգությունիտալացի
ՔաղաքացիությունFlag of the Papal States (pre 1808).svg Պապական մարզ
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, գծագրող և fresco painter
Ոճբարոկկո[10]
Ժանրկրոնական նկարչություն[6], պատմական գեղանկարչություն[6] և դիցաբանական գեղանկարչություն[6]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՎեներայի զուգվելը, Կուպիդոնր ուղղորդում է Ադոնիսին դեպի Վեներա և Ապոլլոնր և Դափնի
ՈւսուցիչԿալվերտ Դենիս
ԱշակերտներԱնտոնիո Ջիարոլա և Carlo Cignani?
Commons-logo.svg Francesco Albani Վիքիպահեստում

Կյանքը և արվեստըԽմբագրել

Մետաքսավաճառի որդի է եղել։ 12 տարեկանից սկսել է սովորել Դենիս Կալվերտի դպրոցում, որտեղ ծանոթացել է Դոմենիկինո և Գվիդո Ռենիների հետ։ Այնուհետև ընդունվում է Կարաչի ընտանիքի ակադեմիա։ 1600 թվականին գնում է Հռոմ, որտեղ աշխատել է Ֆարնեզի պալցոյում, և եղել է Անիաբալե Կարաչիի օգնականներից մեկը, երբ վերջինս աշխատել է իր Սան-Ջակոմո Սպանյոլի և Մատեի դի Ժովե աշխատանքների վրա, այնուհետև Ալբանին աշխատել է Սանտա Մարիա դելա Պաչե, Սան Սեբաստյանու ֆուորի լե Մուրա և այլ եկեղեցիներում։ 1625 թվականին վերադարձել է Բոլոնյա։ Եղել է դիցաբանական առարկաների վարպետ («Քնած Վեներան», «Դիանայի լոգանքը», «Եվրոպայի առևանգումը» և այլն), զարգացնելով դրանք ավելի շատ մոտ ռոկոկո ոճին։

ԱշակերտներըԽմբագրել

 
Քրիստոսի մկրտությունը

Ֆրանչեսկո Ալբանիի աշակերտների թվում եղել են Անդրեա Սակին և Կարլո Չինյանին։

Ուշագրավ աշխատանքներԽմբագրել

  • Որմնանկարները Էնեայի դահլիճում (Բոլոնյա, Ֆավա պալացո)
  • Սան Կոլոմբանոյի որմնանկարները (Բոլոնյա)
  • Կուպիդոնները Ադոնիսին ուղեկցում են Վեներայի մոտ (1600, Լուվր)

ԱշխատանքներըԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Bolognini Amorini A. Vita del celebre pittore Francesco Albani. Bologna։ Tip. della Volpe al Sassi, 1837
  • Puglisi С. Francesco Albani. New Haven։ Yale UP, 1999

ԾանոթագրություններԽմբագրել