Ֆուտբոլի Ֆրանսիայի Սուպերգավաթ 2011
Ֆուտբոլի Ֆրանսիայի Սուպերգավաթ 2011 (ֆր.՝ 2011 Trophée des champions) - Ֆրանսիայի Սուպերգավաթի 16-րդ խաղարկումն է, որն անցկացվել է 2011 թ. հուլիսի 27-ին Տանժեր քաղաքում։ 2010 թ․ Սուպերգավաթը ևս անցկացվել էր Ֆրանսիայի սահմաններից դուրս։
Սուպերգավաթի հանդիպումներում միմյանց դեմ մրցում են Ֆրանսիայի առաջնության հաղթողը և Ֆրանսիայի գավաթակիրը։ Սակայն 2010/11 մրցաշրջանում առաջնության հաղթող և նաև գավաթակիր է դարձել Լիլը, այդ պատճառով էլ Լիլի մրցակիցը դարձավ առաջնությունում երկրորդ տեղը զբաղեցրած Մարսելը։
Ֆրանսիայի սուպերգավաթը նվաճեց Մարսելը 5։4 հաշվով առավելության հասնելով Լիլի նկատմամբ։ Հանդիպումը հեռարձակվում էր աշխարհի 77 երկրներում։
Խաղ
խմբագրելՀուլիսի 27, 2011 |
Լիլ | 4։5 | Մարսել | Stade Ibn-Batouta, Տանժեր Հանդիսական՝ 33 900 Մրցավար՝ Բուչաբ Էլ Ահրակ |
---|---|---|---|---|
Բալմոն 9' Ազար 57' Սով 72' Բաշա 90+2' |
Այու 71', 90' (11 մ․), 90+5' (11 մ․) Մորել 85' Ռեմի 87' |
|
|
Գլխավոր մրցավարի օգնականներ․
|
Խաղի կանոնակարգ՝
|