Բենուա Շեյրու

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Բենուա Շեյրու (ֆր.՝ Benoît Cheyrou, մայիսի 3, 1981(1981-05-03)[1][2][3], Սյուրեն), ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ[4]։ Խաղացել է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ Շեյրուն հայտնի էր իր դաշտի տեսողության, գնդակի ճիշտ բաշխման և գոլային փոխանցումներ տալու կարողության համար։ Ֆրանսիացին հանդես է եկել Լիլում, Օսերում և Մարսելում, իսկ 2015 թվականին տեղափոխվել է կանադական Տորոնտո, որտեղ ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան 2017 թվականին։ Շեյրուն խաղացել է Ֆրանսիայի մինչև 19, մինչև 20 և մինչև 21 տարեկանների հավաքականներում, սակայն ազգային հավաքականից հրավեր չի ստացել։ Նրա մեծ եղբայրը՝ Բրունո Շեյրուն նույնպես ֆուտբոլիստ է և հանդես է եկել Լիվերպուլում։

Բենուա Շեյրու
Benoît Cheyrou
Շեյրուն Մարսելի կազմում 2010 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 3, 1981(1981-05-03)[1][2][3] (42 տարեկան)
Ծննդավայր Սյուրեն
Հասակ 182 սմ
Քաշ 78 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1987-1997 Ֆրանսիա Ռասինգ Փարիզ
1997-1999 Ֆրանսիա Լիլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
1999-2004 Ֆրանսիա Լիլ 100 (2)
2004-2007 Ֆրանսիա Օսեր 98 (6)
2007-2014 Ֆրանսիա Մարսել 219 (21)
2015-2017 Կանադա Տորոնտո 55 (2)
1999-2017 Ընդհանուր 472 (31)
Ազգային հավաքական
1999-2000 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 4 (0)
2000 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 3 (0)
2002-2004 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 15 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Լիլ խմբագրել

Շեյրուն իր կարիերան սկսել է Ռասինգ Փարիզում։ 1997 թվականին նա միացավ Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Լիլին։

Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 1999 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Թուլուզի դեմ խաղում[5]։ Նա դարձավ ակումբի հիմնական կազմի խաղացող, սակայն ստացավ վնասվածք և դուրս մնաց կազմից։ Նա թիմ վերադարձավ 2000-01 մրցաշրջանում, երբ Լիլը արդեն հանդես էր գալիս Լիգա 1-ում, սակայն այդ մրցաշրջանում անցկացրեց ընդամենը 8 հանդիպում։ Հաջորդ մրցաշրջանում նա անցկացրեց 23 հանդիպում առաջնությունում և 4 հանդիպում՝ ՈՒԵՖԱ Գավաթում։ Բրունո Շեյրուի՝ Լիվերպուլ տեղափոխությունից հետո, Բենուան դարձավ ավելի կարևոր ֆուտբոլիստ իր թիմի համար։ 2002 թվականի հոկտեմբերի 5-ին Շեյրուն խփեց իր առաջին պրոֆեսիոնալ գոլը՝ Մարսելի դեմ խաղում[6]։ Այս մրցաշրջանում նա անցկացրեց 38 հանդիպում՝ օգնելով իր թիմին զբաղեցնել 5-րդ հորիզոնականը առաջնությունում և որակավորվել ՈՒԵՖԱ Ինտերտոտո գավաթին։ Լիլի կազմում իր վերջին մրցաշրջանում Շեյրուն անցկացրեց 27 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Օսեր խմբագրել

2004 թվականին Շեյրուն տեղափոխվեց Օսեր։ Օսերի կազմում իր առաջին մրցաշրջանում ֆրանսիացին անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ, իսկ Օսերը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը առաջնությունում։ ՈՒԵՖԱ Գավաթում նա անցկացրեց 8 խաղ, իսկ Օսերը հասավ գավաթի քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց ԲԿՄԱ Մոսկվային[7][8]։ 2005 թվականի փետրվարի 24-ին՝ ՈՒԵՖԱ Գավաթի 1/8 եզրափակչի Այաքսի դեմ խաղում Շեյրուն խփեց իր առաջին գոլը եվրոգավաթներում[9]։ 2005 թվականի հունիսի 4-ին Շեյրուն նվաճեց իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին գավաթը՝ հաղթելով 2005 թվականի Ֆրանսիայի գավաթը[10]։

2005-06 մրցաշրջանում Օսեր տեղափոխվեց հոլանդացի Թոմաս Կալենբերգը[11], ում հետ Շեյրուն տպավորիչ համագործակցություն կազմեց։ Այս մրցաշրջանում ֆրանսիացին անցկացրեց 35 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ 2006-07 մրցաշրջանում Շեյրուն դարձավ Օսերի ավագը։ Օսերը իր 3-րդ անընդմեջ մրցաշրջանում հասավ ՈՒԵՖԱ Գավաթ, սակայն զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը խմբային փուլում։ Ակումբը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը առաջնությունում՝ դուրս մնալով եվրոպական առաջնությունների գոտուց։

 
Շեյրուն Մարսելի կազմում 2013 թվականին

Մարսել խմբագրել

2007 թվականի հունիսի 21-ին Շեյրուն 4 տարվա պայմանագիր կնքեց Մարսելի հետ։ Ակումբը նրա համար վճարեց 5 միլիոն եվրո[12]։ Շեյրուն ներկայացվեց Գաել Ժիվեի և Լորան Բոնարի հետ միասին և ստացավ 7 համարի մարզաշապիկը[13]։ Իր դեբյուտը ակումբում նշեց 2007 թվականի օգոստոսի 4-ին՝ Ստրասբուրգի դեմ խաղում[14]։ Շեյրուն 3-կողմանի համագործակցություն կազմեց Սամիր Նասրիի և ալբանացի Լորիկ Ցանայի հետ։ Շեյրուն դարձավ 2 գոլի հեղինակ՝ գրավելով Բորդոյի[15] և Լանսի[16] դարպասը։ Մարսելը գրավեց 3-րդ հորիզոնականը առաջնությունում՝ զիջելով Լիոնին և Բորդոյին։ Շեյրուն ընդգրկվեց Լիգա 1-ի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում, ինչպես նաև՝ մասնակցեց իր կարիերայի առաջին Չեմպիոնների Լիգային, սակայն Մարսելը զբաղեցրեց 3-րդ տեղը խմբային փուլում և մրցաշրջանի մնացած մասը անցկացրեց ՈՒԵՖԱ Գավաթում։ Այստեղ Մարսելը հասավ 1/8 եզրափակիչ, որտեղ պարտվեց Զենիտին[17][18]։ Շեյրուն խփեց իր միակ գոլը առաջնությունում Մոսկվայի Սպարտակի դեմ խաղում[19]։

2008-09 մրցաշրջանը Շեյրուի կարիերայի լավագույն մրցաշրջաններից մեկն էր։ Նա մասնակցեց 34 հանդիպման առաջնությունում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Այնուամենայնիվ, Մարսելը զբաղեցրեց 2-րդ տեղը՝ 3 միավորով զիջելով Բորդոյին։ Շեյրուն խփեց իր առաջին 2 գոլերը Սենտ Էտիենի[20] և Գրենոբլի[21] դեմ խաղերում։ 2009 թվականի ապրիլի 26-ին գոլի հեղինակ դարձավ Լիլի դեմ՝ 2-1 հաշվով ավարտված խաղում[22]։ Հաջորդ խաղում ֆրանսիացին տվեց 2 գոլային փոխանցում, իսկ Մարսելը 4-0 հաշվով հաղթեց Ռենին[23]։ Շեյրուն 2-րդ տարին անընդմեջ ընդգրկվեց մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։ Եվրոպայում, Մարսելը կրկին զբաղեցրեց 3-րդ տեղը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում և տեղափոխվեց ՈՒԵՖԱ Գավաթ, որտեղ հասավ քառորդ եզրափակիչ՝ պարտվելով Շախտյորին[24][25]։

2009-10 մրցաշրջանում Շեյրուն անցկացրեց 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Մարսելը հաղթեց Լիգա 1-ը և Ֆրանսիայի լիգայի գավաթը՝ եզրափակչում պարտության մատնելով Բորդոյին[26]։ Շեյրուն 3-րդ տարին անընդմեջ ընդգրկվեց մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։ Շեյրուն Մարսելի հետ հաղթեց լիգայի գավաթը նաև 2011[27] և 2012[28] թվականներին։

Շեյրուն Մարսելի կազմում անցկացրած 7 մրցաշրջաններում մասնակցեց 305 խաղի՝ դառնալով 28 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ։

Տորոնտո խմբագրել

2015 թվականի հունվարի 29-ին Շեյրուն տեղափոխվեց ՄԼՍ-ում հանդես եկող Տորոնտո[29]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց մարտի 8-ին՝ Վանկուվեր Ուայթքեփսի դեմ խաղում[30]։ 2016 թվականի նոյեմբերի 30-ին Շեյրուն դարձավ հաղթական գոլի հեղինակը Մոնրեալ Իմպակտի դեմ խաղում՝ օգնելով Տորոնտոյին դուրս գալ ՄԼՍ Գավաթի եզրափակիչ, որտեղ Տորոնտոն պարտվեց Սիեթլ Սաունդերսին հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում։

2017 թվականի դեկտեմբերի 9-ին Շեյրուն փոխարինեց Մարկո Դելգադոյին 2017 թվականի ՄԼՍ Գավաթի եզրափակչում՝ Սիեթլ Սաունդերսի դեմ խաղում։ Տորոնտոն հաղթեց 2-0 հաշվով՝ այդ մրցաշրջանում ձևակերպելով տրեբլ՝ հաղթելով Կանադայի առաջնությունը, ՄԼՍ-ը և ՄԼՍ-ի գավաթը։

2017 թվականի դեկտեմբերի 21-ին Շեյրուն հայտարարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին[31][32]։ Նա հայտարարեց, որ կմնա Տորոնտոյում և կաշխատի որպես Տորոնտոյի ակադեմիայի մարզիչ[33][34]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լիլ 1999–2000 11 0 2 0 0 0 13 0
2000–01 8 0 0 0 0 0 8 0
2001–02 23 0 3 0 4 0 30 0
2002–03 31 1 7 1 0 0 38 2
2003–04 27 1 1 0 0 0 28 1
Ընդհանուր 100 2 13 1 4 0 117 3
Օսեր 2004–05 29 1 7 0 8 1 44 2
2005–06 35 2 7 0 1 0 43 2
2006–07 34 3 3 0 7 1 44 4
Ընդհանուր 98 6 17 0 16 2 131 8
Մարսել 2007–08 35 2 4 0 8 1 47 3
2008–09 34 3 2 0 14 2 50 5
2009–10 32 5 4 2 9 1 45 8
2010–11 34 3 5 0 7 0 46 3
2011–12 33 4 7 1 9 0 49 5
2012–13 25 2 3 0 7 0 35 2
2013–14 26 2 3 0 4 0 33 2
Ընդհանուր 219 21 28 3 58 4 305 28
Տորոնտո 2015 28 1 2 1 1 0 31 2
2016 14 0 4 0 3 1 21 1
2017 13 1 2 1 1 0 16 2
Ընդհանուր 55 2 8 2 5 1 68 5
Կարիերայի ընդհանուր 472 31 66 6 83 7 621 44

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Միջազգային խմբագրել

  • Ֆրանսիա Մ19
    • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն․ 2000

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «France - B. Cheyrou - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  5. «FC Toulouse - LOSC Lille, Sep 3, 1999 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  6. «LOSC Lille - Olympique Marseille, Oct 5, 2002 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  7. UEFA.com. «Auxerre - CSKA Moscow». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  8. UEFA.com. «CSKA Moscow - Auxerre». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  9. uefa.com. «UEFA Europa League 2004/05 - History - Auxerre-Ajax – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  10. s.r.o., LiveSport. «Auxerre - Sedan (Soccer, Coupe de France 2004/2005)». www.sportstats.com (չեխերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  11. «Auxerre sign Dane Kahlenberg». The World Game (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  12. «Benoît Cheyrou signe à l'OM sur Transfert Mercato». foot.transfert-mercato.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  13. «Definitive agreement reach with Monaco to bring Gaël Givet to OM». OM.net (բրիտանական անգլերեն). 2007 թ․ հունիսի 21. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.(չաշխատող հղում)
  14. «Strasbourg vs. Marseille - Football Match Report - August 4, 2007 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  15. «FC Girondins Bordeaux - Olympique Marseille, Dec 16, 2007 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  16. «RC Lens - Olympique Marseille, Mar 16, 2008 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  17. uefa.com (2008 թ․ մարտի 6). «UEFA Europa League 2007/08 - History - Marseille-Zenit – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  18. uefa.com (2008 թ․ մարտի 13). «UEFA Europa League 2007/08 - History - Zenit-Marseille – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  19. uefa.com (2008 թ․ փետրվարի 13). «UEFA Europa League 2007/08 - History - Marseille-Spartak Moskva – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  20. «Marseille 3-1 Saint Etienne en 2008/2009 - Fiche du match (Championnat - 12ème journée) - OhaiMe-Passion.com». www.ohaime-passion.com (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  21. «Grenoble 0-3 Marseille en 2008/2009 - Fiche du match (Championnat - 13ème journée) - OhaiMe-Passion.com». www.ohaime-passion.com (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  22. «Lille vs. Marseille - Football Match Report - April 26, 2009 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  23. «Marseille 4-0 Rennes en 2008/2009 - Fiche du match (Championnat - 38ème journée) - OhaiMe-Passion.com». www.ohaime-passion.com (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  24. uefa.com (2009 թ․ ապրիլի 9). «UEFA Europa League 2008/09 - History - Shakhtar Donetsk-Marseille – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  25. uefa.com (2009 թ․ ապրիլի 16). «UEFA Europa League 2008/09 - History - Marseille-Shakhtar Donetsk – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  26. «Marseille 3-1 Bordeaux en 2009/2010 - Fiche du match (Coupe de la Ligue - Finale) - OhaiMe-Passion.com». www.ohaime-passion.com (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  27. «Marseille 1-0 Montpellier en 2010/2011 - Fiche du match (Coupe de la Ligue - Finale) - OhaiMe-Passion.com». www.ohaime-passion.com (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  28. «LFP.fr - Ligue de Football Professionnel - Coupe de la Ligue - Saison 2011/2012 - Finale - Olympique Lyonnais / Olympique de Marseille». www.lfp.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  29. «Toronto FC sign Benoit Cheyrou».
  30. «Vancouver Whitecaps - Toronto FC, Mar 8, 2015 - Major League Soccer - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  31. Davidson, Neil (2017 թ․ դեկտեմբերի 21). «Toronto FC midfielder Benoit Cheyrou retires after 19 seasons; will coach with TFC Academy». The Toronto Star (կանադական անգլերեն). ISSN 0319-0781. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  32. «Toronto FC's Benoit Cheyrou retires after 19 seasons | CBC Sports». CBC (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  33. «Benoit Cheyrou retires, joins Toronto FC academy coaching staff».
  34. «Benoît Cheyrou Announces Retirement».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենուա Շեյրու» հոդվածին։