Ստիվ Մանդանդա

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ստիվ Մանդանդա (ֆր.՝ Steve Mandanda, մարտի 28, 1985(1985-03-28)[2][3], Կինշասա, Կինշասա, ԿԴՀ), ֆրանսիացի դարպասապահ, ով հանդես է գալիս ֆրանսիական «Օլիմպիկում» և Ֆրանսիայի ազգային հավաքականում։ 2007 թվականից Ստիվը դարձել է «Օլիմպիկի» հիմնական դարպասապահը, իսկ 2010 թվականից թիմի ավագը։ «Հավր» ակումբի նախկին խաղացող է։ Հանդես է գալիս Ֆրանսիայի ազգային հավաքականում, մասնակցել է՝ 2010 թվականի Աշխարհի առաջնությանը և 2008 թվականի Եվրոպայի առաջնությանը։ 2010 թվականի Ֆրանսիայի չեմպիոն, Ֆրանսիայի եռակի գավաթակիր, և եռակի սուպերգավաթակիր։ 2008 և 2011 թվականների Ֆրանսիայի առաջնությունների լավագույն դարպասապահ[5]։

Ստիվ Մանդանդա
ֆր.՝ Steve Mandanda
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա
Մականուն Ֆենոմեն (ֆր․՝ fenomeno)[1]
Ծննդյան ամսաթիվ մարտի 28, 1985(1985-03-28)[2][3] (39 տարեկան)
Ծննդավայր Կինշասա, Կինշասա, ԿԴՀ
Հասակ 185 սմ
Քաշ 82 կգ
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Օլիմպիկ
Համար 30
Պատանեկան կարիերա
2000-2004 Ֆրանսիա Հավր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2008
2007-2008
2008-ներկա
Ֆրանսիա Հավր
  Ֆրանսիա Օլիմպիկ
Ֆրանսիա Օլիմպիկ
70 (-71)
34 (41)
266 (265)
Ազգային հավաքական
2008-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 16 (-18)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 16, 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 5, 2013

Ակումբային կարեիրա խմբագրել

«Հավր» խմբագրել

15 տարեկանից սկսած Ստիվը հանդես է եկել «Հավր» ֆուտբոլային ակումբում։ «Հավրում» Ստիվը ընկերացել է՝ Դիդիե Դրոգբայի, Ֆլորան Սինամա Պոնգոլի, Անտոնի Լե Տալեկի և Լասանա Դիարայի հետ։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը թիմի կազմում Ստիվը նշել է 2005 թվականի օգոստոսի 25-ին՝ «Վալենսիեն» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում։ Այդ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 30 հանդիպման, բաց թողնելով 28 հանդիպում։ 2006 թվականի մարտի 24-ին Մանդանդան ստացել է իր կարիերայի առաջին կարմիր քարտը[6]:Հաջորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 27 հանդիպման, բաց թողնելով 28 հանդիպում։ Այդ մրցաշրջանից հետո, ֆուտբոլիստով սկսեցին հետաքրքրվել՝ «Ասսոն Վիլլան», «ՊՍԺ»-ն, և «Օլիմպիկը»[7]։ Ֆուտբոլիստի համար մղվող պայքարում հաղթեց մարսելյան ակումբը։

«Օլիմպիկ» խմբագրել

 
Ստիվ Մանդանդան Ֆրանսիայի լիգայի եզրափակչի ժամանակ

2007 թվականի հուլիսի 23-ին Ստիվը վարձավճարով տեղափոխվել է «Օլիմպիկ»[8]։ Եվ հաջորդ օրվանից սկսած, նա սկսեց մարզվել է թիմի կազմում[9]։ Թիմի կազմում նա ստացավ 30 համարը։ Թիմի կազմում իր դեբյուտը Ստիվը նշել է Ֆրանսիայի գավաթի շրջանակներում կայացած «Կանի» դեմ խաղում, որտեղ «Օլիմպիկը» հաղթել է 2:1 հաշվով[10][11]։ Այդ մրցաշրջանում դարպասապահը մասնակցել է 34 հանդիպման և բաց է թողել 41 գնդակ։ Եվրոգավաթներում դարպասապահը իր դեբյուտը նշել Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած՝ «Բեշիկթաշի» դեմ խաղում։ Այդ մրցաշրջանում ֆուտբոլիստը առաջին անգամ սկսեց հանդես գալ Եվրոգավաթներում։ Հաջորդ եվրոգավաթային խաղում «Օլիմպիկը» մրցակցի հարի տակ ռեվանշի հասավ «Լիվերպուլի» նկատմամբ՝ 1:0 հաշվով[12][13]։ Հաջորդ մրցաշրջանում Մանդանդան հաստատվել է որպես թիմի հիմնական դարպասապահ։ Առաջնությունում Ստիվը մասնակցել է 38 հանդիպման և բաց է թողել 35 գնդակ։ Ստիվը այդ ժամանակ պայմանագիրը երկարաձգեց թիմի հետ 4 տարով[14]։

  Նա խաղում է այնպես, կարծես 25 տարի այդ դարպասների մոտ է
- Էրիկ Գերետս[15]
 

Այդ մրցաշրջանում «Օլիմպիկը» դարձավ մրցաշրջանի փոխչեմպիոն, զիչելով «Բորդոյին» միավորով։ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Օլիմպիկը» գրավեց երրորդ տեղը և անցավ հաջորդ փուլ։ Մարսելցիները ինչպես մեկ տարի առաջ հաղթեցին հոլանդական «Տվենտեին» և «Այաքսին» անցան ՈՒԵՖԱ Գավաթի խաղարկություն։ 2009/2010 մրցաշրջանում Մանդանդան նվաճել է իրառաջին մրցանակը։ 2010 թվականի մարտի 10-ին Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Օլիմպիկը» 3:1 հաշվով հաղթել է «Բորդոյին»։ Այս մրցանակը եղել է առաջինը Մանդանդայի կարիերայում։ 2011 թվականի հուլիսի 27-ին Օլիմիկը Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղարկությունում 5։4 հաշվով հաղթեց Լիլին և դարձավ Ֆրանսիայի Սուպերգավաթակիր[16]։

Ազգային հավաքական խմբագրել

Ազգային հավաքականի կազմում Ստիվը իր դեբյուտը նշել է 2008 թվականի մայիսի 27-ին Էկվադորի դեմ ընկերական խաղում։ Մանդանդան ընդմիջման ժամանակ փոխարինեց Սեբաստիան Ֆրեին, իսկ այդ խաղում Ֆրանսիայի հավաքականը հաղթեց 2։0 հաշվով[17][18]։ Դրանից հետո Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկը նրան ընդգրկեց Եվրոպայի առաջնությանը մասնակցող ֆուտբոլիստների ցանկում[19]։ Եվրոպայի առաջնությունից հետո Ստիվը Ֆրանսիայի ազգայի ն հավաքականի հիմանական դարպասապահն էր 2010 թվականի Աշխարհի առաջնության խմբային փուլի ժամանակ։ Հավաքականի նոր գլխավոր մարզիչ Լորան Բլանը զանգահարեց և հրավիրեց հավաքականю[20][21][22][23], բայց նա շատ ժամանակ մնում էր պահեստայինների նստարանին։ 2014 թվականի մայիսի 17-ին Ստիվը վնասվածք ստացավ «Գենգամայի» դեմ խաղում, և ստիպված բաց թողեց Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունը[24]։

Անձնական կյանք խմբագրել

Ստիվի երեք փոքր եղբայրները ևս դարպասապահներ են[25]։ 21-ամյա Պարֆեն, ով հանդիսանում է «Բորդոյի» ակադեմիայի սան, նախկինում հանդես է եկել թուրքական «Ալտայում» ինչպես նաև բելգիական «Լարլերուա»-ում։ Ի տարբերություն Ստիվի Պարֆեն ծնվել է Ֆրանսիայում և պաշտպանել է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի դարպասը, բայց հասուն տարիքում որոշել է հանդես գալ Կոնգոյի ազգային հավաքականում։ Իր դեբյուտը Կոնգոյի ազգային հավաքականում նշել է 2008 թվականի փետրվարի 5-ին՝ Ֆրանսիայի Երկրորդ հավաքականի դեմ խաղում, որի դարպասը պաշտպանում էր հենց Ստիվը։ 19-ամյա Րիֆֆին հանդես է գալիս Ֆրանսիայի մանկապատանեկան հավաքականում, ինչպես նաև «Տարբ Պիրենե» ակումբում։ 12-ամյա Էվերն էլ հանդես է գալիս «Փարիզ» ակումբում։ Ստիվի սիրելի ֆուտբոլիստները Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահներ Բերնարա Լաման և Ֆաբիենա Բարտեզան են[26]։ Նրան շատ հաճախ համեմատում են Բերնարայի հետ[27]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Օլիմպիկ խմբագրել

  • Ֆրանսիայի չեմպիոն - 2010
  • Ֆրանսիայի առաջնության փոխչեմպիոն - 2009, 2011
  • Ֆրանսիայի առաջնության բրոնզե մեդալակիր - 2008
  • Ֆրանսիայի գավաթակիր - 2010, 2011, 2012
  • Ֆրանսիայի սուպերգավաթակիր - 2010, 2011

Անձնական խմբագրել

  • Ֆրանսիայի առաջնության լավագույն դարպասապահ - 2008, 2011
  • Ֆրանսիայի տարվա լավագույն երիտասարդ խաղացող - 2007
  • «Օլիմպիկի» լավագույն ֆուտբոլիստ - 2008
  • Ֆրանսիայի սուպերգավաթի լավագույն խաղացող - 2010
  • Ֆրանսիայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ - 2008 օգոստոս

Ակումբային վիճակագրություն խմբագրել

Ըստ 2013 թվականի դեկտեմբերի 22-ի

Միջազգային վիճակագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mon gardien, ce héros(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. https://www.legifrance.gouv.fr/affichTexte.do;jsessionid=7E5E0824F1DEA1C5A37FC670DB62692E.tplgfr23s_2?cidTexte=JORFTEXT000037909703&dateTexte=&oldAction=rechJO&categorieLien=id&idJO=JORFCONT000037909686
  5. «Meilleur gardien de Ligue 1» (ֆրանսերեն). sportpalmares.eu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 31-ին.
  6. «Havre AC 0 0 FC Lorient» (անգլերեն). ligue1.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 31-ին.
  7. «Манданда решил трудоустроиться в элите». Чемпионат.com. 11 мая 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 31-ին.
  8. «Accord trouvé pour Steve Mandanda» (ֆրանսերեն). OM.net. 23 июля 2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 31-ին.
  9. «Steve Mandanda: «A really, really high level»» (անգլերեն). OM.net. 24 июля 2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 31-ին.
  10. «Caen 1-2 OM» (ֆրանսերեն). om-passion.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 31-ին.
  11. Дмитрий Нечипоренко (26 августа 2007). «Дебют Стива Манданды принёс первую победу «Марселю»». Чемпионат.com. Վերցված է 2011 թ․ հուլիսի 31-ին.(չաշխատող հղում)
  12. «Геретс начал с сенсации». UEFA. 3 октября 2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 31-ին.
  13. «Liverpool 0-1 OM» (ֆրանսերեն). om-passion.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 31-ին.
  14. ««Марсель» выкупил права на Стива Манданда». Спорт Экспресс. 3 марта 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 31-ին.
  15. Steve Mandanda étonne(չաշխատող հղում)
  16. «LOSC Lille Métropole 4 5 Olympique de Marseille» (անգլերեն). ligue1.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 31-ին.
  17. «Гомис хочет на ЕВРО». UEFA. 28 мая 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 31-ին.
  18. «France 2-0 (0-0) Equateur» (ֆրանսերեն). fff.fr. Վերցված է 2011 թ․ հուլիսի 31-ին.
  19. Все имена известны
  20. «Блан готов к испытанию». UEFA. 31 августа 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 31-ին.
  21. «Опасные гастроли французов». UEFA. 5 сентября 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 31-ին.
  22. «Забивной Пайе попал в сборную». UEFA. 30 сентября 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 31-ին.
  23. «Возвращение Эвра и Рибери». UEFA. 21 марта 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 31-ին.
  24. Место Манданда в заявке сборной Франции на ЧМ-2014 займет Руффье
  25. «Star billing for sibling trios» (անգլերեն). FIFA. 21 апреля 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 31-ին.
  26. «« Coup de pouce du destin »». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
  27. «Steve Mandanda, as seen by Nicolas Dehon (HAC goalkeeping coach)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստիվ Մանդանդա» հոդվածին։