«Ֆորդն ընդդեմ Ֆերարիի» (անգլ.՝ Ford vs Ferrari, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և մի շարք այլ երկրներում՝ Le Mans '66), Ջեյմս Մենգոլդի գեղարվեստական ֆիլմը (դրամա)[4][5][6]։ Նկարահանվել է ամերիկացի դրող և լրագրող Է. Ջ. Բեյմի «Սլացեք ամբողջ ուժով։ Ֆորդը, Ֆերարին և նրանց պայքարը հանուն արագության ու փառքի Լե Մանում» (անգլ.՝ Go Like Hell: Ford, Ferrari, and Their Battle for Speed and Glory at Le Mans)։ Ֆիլմի գլխավոր դերերը կատարել են Քրիստիան Բեյլն ու Մեթ Դեյմոնը, երկրորդ պլանի դերերում նկարահանվել են Կատրիոնա Բալֆը, Ջոն Բերնթալը և Նոա Ջյուպը[7]։

Ֆորդն ընդդեմ Ֆերրարիի
անգլ.՝ Ford v. Ferrari
Երկիր ԱՄՆ
 Ֆրանսիա[1]
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա և մարտաֆիլմ
ՀիմքGo Like Hell?
Թվականհունիսի 28, 2019, նոյեմբերի 15, 2019, նոյեմբերի 14, 2019[2] և նոյեմբերի 13, 2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյմս Մենգոլդ[1]
ՊրոդյուսերՓիթեր Չերնին, Ալեքս Յանգ, Լուկաս Ֆոստեր, Քևին Հալորան և Ջեյմս Մենգոլդ
Սցենարի հեղինակՋեզ Բաթերուորթ[1], Ջոն-Հենրի Բաթերուորթ[1], Ջեյմս Մենգոլդ և Ջեյսոն Քելլեր[1]
ԴերակատարներՄեթ Դեյմոն[1], Քրիստիան Բեյլ[1], Ջոն Բերնթալ[1], Կատրինա Բալֆ[1], Նոա Ջուփ, Ջոշ Լուկաս[1], Թրեյսի Լեթս[1], Ռեմո Ջիրոնե[1], Ռեյ ՄակՔինոն[1], Ջեյ Ջեյ Ֆիլդ[1], Ուոլես Լենգհեմ[1], Իան Հարդինգ[1], Jonathan LaPaglia?[1], Stefania Spampinato?[1], Ռուդոլֆ Մարտին[1], Ուարդ Հորթոն[1], Corrado Invernizzi?[1], Ջայլս Մեթի[1], Evan Arnold?[1], Բրեդ Բեյեր[1] և Tanner Foust?[1]
ՕպերատորՖիդոն Պապամիխայիլ
ԵրաժշտությունՄարկո Բելտրամի
ՄոնտաժՄայքլ ՄակՔասկեր
Պատմվածքի վայրՖրանսիա
Նկարահանման վայրԿալիֆոռնիա
ԿինոընկերությունChernin Entertainment, 20th Century Studios և Walt Disney Studios Motion Pictures
Տևողություն152 րոպե
Բյուջե$100 մլն[3]
Շահույթ172 535 062 $
Պաշտոնական կայքէջ
 Ford V Ferrari Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ֆիլմը ներկայացնում է իրական պատմություն Լե Մանի 24 ժամ մրցավազքում հաղթելու համար Ford և Ferrari թիմերի պայքարի մասին։

Սյուժեն պտտվում է էքսցենտրիկ ու վճռական ամերիկացի ինժներների ու կոնստրուկտորների թիմի շուրջ, որոնց գլխավորում են ավտոմոբիլային կանխատեսող Քերոլ Շելբին ու բրիտանացի մրցարշավորդ Քեն Մայլզը, որոնց Հենրի Ֆորդ II-ն ու Լի Յակոկան ուղարկել են զրոյից ստեղծելու բոլորովին նոր ավտոմեքենա, որը կարող է օգնել վերջապես առաջ անցնել մշտապես հաղթող Էնցո Ֆերրարիի թիմից։

Դերերում[8] խմբագրել

  • Մեթ Դեյմոն – Քերոլլ Շելբի
  • Քրիստիան Բեյլ – Քեն Մայլզ, Փիթերի հայրն ու Մոլլիի ամուսինը
  • Կատրինա Բալֆ – Մոլլի Մայլզ, Փիթերի մայրն ու Քենի կինը
  • Թրեյսի Լետս – Հենրի Ֆորդ II
  • Ռեմո Ժիրոնե – Էնցո Ֆերրարի
  • Ջոն Բերնթալ – Լի Յակոկկա, Ford ընկերության մենեջեր
  • Ջեյ Ջեյ Ֆիլդ – Ռոյ Լանն
  • Նոա Ջյուպ – Փիթեր Մայլզ, Քենի ու Մոլլիի որդին
  • Ջոշ Լուկաս – Լեո Բիբի, Ford ընկերության փոխնախագահ
  • [Ջեք Մաքմալլեն – Չառլի Ագիպաու, Մայլզի բրիտանացի գլխավոր մեխանիկներից մեկը
  • Ջո Ուիլյամսոն – Դոն Ֆրեյ
  • Ռեյ Մաքիննոն – Ֆիլ Ռեմինգտոն
  • Ռուդոլֆ Մարտին – Դիտեր Վոսս
  • Բրայդի Լատոնա – Կլաուդիա Կարդինալե
  • Ուորդ Հորթոն – Բյորտ
  • Քրիստոֆեր Դարգա – Ջոն Հոլման
  • Շոն Քերրիգան – Ուոլթ Հենսգեն
  • Ջուլիան Միլլեր – Էրիկ Բրոուդլի
  • Էվան Առնոլդ – Sports Car Club of America ներկայացուցիչ / Բիլլ
  • Էմիլ Բեհեշտի – աերոնավտիկայի գլխավոր ինժեներ
  • Դերին Կուպեր – Սեմ
  • Մարկ Քրենիկ – մեխանիկ Շելբիի թիմից
  • Դալլաս Չենդլեր – հյուր մրցարշավում
  • Քորադո Ինվերնիցի – Ֆրանկո Գոցցի
  • Ջոն Ֆրանկո Տորդի – Ջաննի Անելլիի թիկնապահ
  • Դեյնա Լի Բրենդ – հյուր մրցարշավում
  • Շոն Լոու – Գաս Սկասսել
  • Քելսի Դերոիան – հանդիսատես
  • Թիմ Բեննինգ – թղթակից
  • Գվիդո Կոկոմելլո – Լուդո Սկարֆիոտտի
  • Փիթեր Արպեսելլա – «Ֆերրարիի» բրիգադիր
  • Մայքլ Լանահան – Brumos աշխատակից
  • Դերիլ Ռեյնո – հոթ-դոգ վաճառող

Արտադրություն խմբագրել

Ֆիլմը, որ հիմնված է «Լե Մանի 24 ժամը» մրցարշավում հաղթելու համար Ֆորդի ու Ֆերրարիի պայքարի վրա, մշակվել է 20th Century Fox ընկերությունում։ Սկզբում նախատեսվել գլխավոր դերերը տալ Թոմ Քրուզին և Բրեդ Փիթին, բայց նախագիծը տապալվել է այն բանից հետո, երբ Ջեզ Բատերոութն ու Ջոն Հենրի Բաթերոութը գրել են սցենարի սևագիրը[9]։ 2018 թվականի փետրվարի 5-ին հայտարարվել է, որ Ջեյմս Մենգոլդը հրավիրվել է դառնալու Ֆորդի ու Ֆերրարիի մրցակցության մասին պատմող ֆիլմի ռեժիսոր[10]։ Ավելի ուշ Կատրինա Բալֆը, Ջոն Բերնթալնն ու Նոա Ջյուպը միացել են դերասանական կազմին՝ կատարելու երկրորդական դերեր[7][11]։ 2018 թվականի հուլիսին Ջեք Մաքմալլենը մասնակցել է քասթինգի բրիտանացի գլխավոր մեխանիկ Մայլզի դերի համար, իսկ Թրեյսի Լետսը՝ միացել է դերասանական կազմին, որպեսզի մարմնավորի Հենրի Ֆորդ II-ին։ Ֆիլմի դերասանական կազմին է միացել նաև Ջո Ուիլյամսոնը[12][13][14]։ 2018 թվականի օգոստոսին Ջեյ Ջեյ Ֆիլդը մասնակցել է քասթինգի ավտոմոբիլային ինժեներ Ռոյ Լաննի՝ Անգլիայում Ford Advanced vehicles ընկերության ղեկավարի և Հենրի Ֆորդ II-ի աջ ձեռքի դերը կատարելու համար[15]։

Նկարահանումներ խմբագրել

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2018 թվականի հուլիսի 30-ին տարբեր վայրերում՝ Կալիֆոռնիայում, Նոր Օռլեանում, Ատլանտայում և Սթեյթսբորոյում[16]։

Թողարկում խմբագրել

Սկզբում 20th Century Fox ընկերությունը ֆիլմի թողարկումը նախատեսել է 2019 թվականի հունիսի 28-ին[17]։ Ավելի ուշ թողարկումը տեղափոխվել է 2019 թվականի սեպտեմբեր՝ Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. Film and Television Tax Credit Program Program 2.0 (Report). Variety. էջ 9. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
  4. «Вышел первый трейлер фильма «Дерзкий вызов» c Мэттом Деймоном и Кристианом Бейлом». Афиша. 3 июня 2019. Վերցված է 2 августа 2019-ին.
  5. Олег Усков (3 июня 2019). «Вышел первый трейлер фильма "Форд против Феррари" с Бэйлом и Дэймоном». Российская газета. Վերցված է 6 октября 2019-ին.
  6. Егор Максимов (3 июня 2019). ««Форд» против «Феррари» в трейлере «Дерзкий вызов». На русском». Maxim. Վերցված է 6 октября 2019-ին.
  7. 7,0 7,1 «'Outlander' Star Caitriona Balfe, 'Quiet Place' Breakout Noah Jupe Join Ford vs. Ferrari Movie». hollywoodreporter.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  8. Ford v. Ferrari (2019) – Full Cast & Crew – IMDb(անգլ.)
  9. «Brad Pitt Courted to Join Tom Cruise in 'Go Like Hell' (Exclusive)». hollywoodreporter.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 18-ին.
  10. «James Mangold to Direct Ford vs. Ferrari Film as 'Logan' Follow-Up». variety.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  11. «Jon Bernthal In Talks To Play Lee Iacocca In 'Ford V Ferrari'». variety.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  12. Wiseman, Andreas (2018 թ․ հուլիսի 20). «'Brotherhood' & 'The Souvenir' Actor Jack McMullen Joins James Mangold's Ford Vs Ferrari Pic». Deadline. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  13. Wiseman, Andreas (2018 թ․ հուլիսի 23). «Tracy Letts To Play Henry Ford II In James Mangold's Ford Vs. Ferrari Pic». Deadline. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  14. Wiseman, Andreas (2018 թ․ հուլիսի 25). «'Here And Now' Actor Joe Williamson Joins Fox's Ford Vs. Ferrari Pic, Signs With Abrams Artists Agency». Deadline. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  15. N'Duka, Amanda (2018 թ․ օգոստոսի 2). «James Mangold's Untitled Ford/Ferrari Pic Adds JJ Feild; Elizabeth Mitchell Joins 'Welcome to Pine Grove!'». Deadline. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  16. Karthik Prasad, R.A (2018 թ․ հուլիսի 9). «Untitled Ford vs. Ferrari Movie Working Title, Filming Start Date, Location Revealed». pursuenews.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  17. Haring, Bruce (2018 թ․ հունիսի 23). «20th Century Fox Sets Dates For Untitled James Mangold Ferrari Project, Kenneth Branagh's 'Death On The Nile'». Deadline (անգլերեն). Վերցված է 8 августа 2019-ին.
  18. Lang, Brent (23 июля 2019). «Toronto Film Festival: 'Joker,' 'Ford v Ferrari,' 'Hustlers' Among Big Premieres». Variety (անգլերեն). Վերցված է 8 августа 2019-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորդն ընդդեմ Ֆերրարիի» հոդվածին։