Սթեյթսբորո
Սթեյթսբորոն (անգլ.՝ Statesboro), ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի քաղաք, Բուլոք շրջանի վարչական կենտրոն։
Բնակավայր | ||
---|---|---|
Սթեյթսբորո | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Բուլոք շրջան | |
Հիմնադրված է | 1803 թ. | |
Մակերես | 39,359414 կմ², 35,89662 կմ² | |
ԲԾՄ | 77 մետր | |
Բնակչություն | ▲33 438 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Հեռախոսային կոդ | 912 | |
Փոստային դասիչ | 30458–30461, 30458 և 30461 | |
Պաշտոնական կայք | sboro.net(անգլ.) | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելՔաղաքը գտնվում է Ջորջիա նահանգի արևելյան մասում, Ատլանտյան լեռնաշխարհի սահմաններում, ծովի մակարդակից 77 մ բարձրության վրա։ Ըստ Բյուրոյի տվյալների քաղաքի տարածքը կազմում է 35,9 կմ²,որից 0,9 կմ² (2,6%) զբաղեցնում են բաց ջրային տարածքները։
Բնակչությունը
խմբագրել2013 թվականի տվյալների համաձայն, քաղաքի բնակչությունը կազմում է 29 937 մարդ[2]։
Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների, բնակչության թիվը կազմում էր 28 422 մարդ[3] ։ Բնակչության խտությունը կազմում է մոտ 790 մարդ / կմ²։ Ռասայական կազմը` սպիտակամորդները կազմում են 53.0%, աֆրոամերիկացիները՝ 39,4%, բնիկ ամերիկացիներ՝ 0,1%, ասիացիները՝ 2,8% , այլ ռասաների ներկայացուցիչներ՝ 1.6% և երկու և ավելի ռասաների ներկայացուցիչներ՝ 3.0%: Բոլոր ռասաների լատինամերիկացիները կազմում են բնակչության 2.2% -ը։
18 տարեկանից փոքրները կազմում են քաղաքի բնակչության 14,3%-ը, 48,7%՝ 18-ից 24 տարեկանները, 16,6%՝ 25-ից 44 տարեկանները, 11,3%՝ 45-ից 64 տարեկանները և 9,2%-ը՝ 65 և ավելի բարձր տարիք ունեցողները։ Ամեն 100 կնոջը բաժին է ընկնում 88,6 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 87,3 տղամարդ։
Տնտեսվարության միջին եկամուտը կազմում է 19 016 դոլար, ընտանիքի միջին եկամուտը կազմում է 35 391 դոլար։ Բնակչության մեկ շնչի հաշվով միջին եկամուտը կազմում է 12,585 դոլար։ Ընտանիքների մոտ 20,5%-ը և բնակչության 42.6% -ը ապրում են աղքատության մեջ։
Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների․[4]
1940 | 1950 | 1960 | 1970 | 1980 | 1990 | 2000 | 2010 |
---|---|---|---|---|---|---|---|
5028 | 6097 | 8356 | 14 616 | 14 866 | 15 854 | 22 698 | 28 422 |
Կրթություն
խմբագրելՍթեյթսբորոյում տեղակայված է Հարավային Ջորջիայի համալսարանը (անգլերեն՝ Georgia Southern University)
Հայտնի բնիկները
խմբագրել- Սատտօն Ֆոստեր - ամերիկացի դերասան, երգչոուհի և պարող
- Դեննի Մակբրաիդ - ամերիկացի դերասան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «Population Estimates». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Geographic Identifiers: 2010 Demographic Profile Data (G001): Statesboro city, Georgia». U.S. Census Bureau, American Factfinder. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ United States Census Bureau. «Census of Population and Housing». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Քաղաքի պաշտոնական կայք (անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթեյթսբորո» հոդվածին։ |