Ֆյոդոր III Ալեքսեևիչ
Ֆյոդոր III Ալեքսեևիչ (հունիսի 9, 1661[1][2][3][…], Մոսկվա, Ռուսական թագավորություն - մայիսի 7, 1682[1][2][3][…], Մոսկվա, Ռուսական թագավորություն), ռուսական ցար 1676 թվականից, Ռոմանովների տոհմից, ցար Ալեքսեյ Միխայլովիչի և Մարիա Իլինիչնայի (Միլոսլավսկիների տոհմից) որդին, Իվան V և Պետրոս I ցարերի ավագ եղբայրը:
Ֆյոդոր III Ալեքսեևիչ | |
![]() | |
Մասնագիտություն՝ | միապետ |
---|---|
Դավանանք | Ուղղափառություն |
Ծննդյան օր | հունիսի 9, 1661[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական թագավորություն |
Վախճանի օր | մայիսի 7, 1682[1][2][3][…] (20 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսական թագավորություն |
Գերեզման | Արխանգելսկի վանական համալիր |
Թաղված | Արխանգելսկի վանական համալիր |
Դինաստիա | Ռոմանովներ |
Քաղաքացիություն | Ռուսական թագավորություն |
Հայր | Ալեքսեյ Միխայլովիչ |
Մայր | Մարիա Միլոսլավսկայա |
Ամուսին | Ագաֆյա Գրուշեցկայա և Մարթա Ապրաքսինա |
Զավակներ | Իլյա Ֆյոդորովիչ[4] |
ԿենսագրությունԽմբագրել
Ավագ եղբոր՝ Ալեքսեյի մահից հետո գահի ժառանգորդ հռչակված Ֆյոդոր Ալեքսեևիչը շատ թույլ էր և հիվանդ, ինչպես Ալեքսեյ Միխայլովիչի և Մարիա Միլոսլավսկայայի մյուս բոլոր որդիները: Հետազոտողները պնդում են, որ Ֆյոդորը հիվանդ էր լնդախտով: Այս հիվանդության ախտանիշն էր ոտքերի այտուցը, որով տառապում էր ցարը[5][6]:
1669 թվականին նա մասնակցել է Ռեչ Պոսպոլիտայի արքայական ընտրություններին, սակայն չի կարողացել հաղթել[7]:
Հոր և պապի պես Ֆյոդոր Ալեքսեևիչը գահ է բարձրացել երիտասարդ տարիքում` 15 տարեկան հասակում:
Նրա ուսուցիչներից մեկը կրթված վանական Սիմեոն Պոլոցկին էր՝ Ռեչ Պոսպոլիտայից, որը նրա մեջ լեհական կողմնորոշում էր սերմանել: Ցարը սահուն խոսում էր լեհերեն: Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ նա գիտեր նաև լատիներեն: Ֆյոդոր Ալեքսեևիչը հետաքրքրված էր եվրոպական քաղաքականությամբ: Բոյարական դումայի հանդիպումների ժամանակ նրա և մյուս բոյարների համար ընթերցում էին դեսպանատան կարգադրությամբ կազմված արևմտյան մամուլի ակնարկներ[8]: Նա սիրում էր երաժշտություն ու երգեցողություն: Ֆյոդոր Ալեքսեևիչի և Ագաֆյա Գրուշեցկայայի հարսանիքի առթիվ Սիմեոն Պոլոցկին և նրա նոր աշակերտ, պալատական պոետ և վանական Սիլվեստր Մեդվեդևը մեծախոստում ձոներ են հորինել «ողջ ռուսական երկրի մեծ ու ուրախ տոնի» համար:
Գահակալելու առաջին ամիսներին Ֆյոդոր Ալեքսեևիչը ծանր հիվանդ էր, և պետության փաստացի ղեկավարներն էին Ա. Մատվեևը, պատրիարք Իոակիմը և Ի. Միլոսլավսկին: Այնուամենայնիվ, 1676 թվականի կեսերին ցարը իշխանությունը վերցրել է իր ձեռքը, որից հետո Մատվեևը աքսորվել է:
Ֆյոդոր Ալեքսեևիչի կարճատև գահակալությունը նշանավորվել է որոշ կարևոր իրադարձություններով և բարեփոխումներով: 1678 թվականին իրականացվել է ընդհանուր մարդահամար, 1679 թվականին մտցվել է ծխահարկ, որն էլ մեծացրել է հարկային բեռը: 1682 թվականին վերացվել է բանակում հրամանատարությանը ջլատող պաշտոնակարգությունը, ինչի կապակցությամբ այրվել են գերատեսչական գրքերը: Այսպիսով, վերջ է դրվել բոյարների և պալատականների վտանգավոր սովորույթին՝ պաշտոն զբաղեցնել ի հաշիվ իրենց նախնիների արժանիքների: Առաջխաղացման հիմնական չափանիշներն են դարձել անձնական ունակությունները և երկարամյա ծառայությունը: Նախնիների հիշատակը պահպանելու համար ներդրվել են ծագումնաբանական գրքեր: Պետական կառավարումը կենտրոնացնելու համար մի շարք հարակից վարչություններ համատեղվել են մեկ անձի ղեկավարության ներքո: Նոր զարգացում են ստացել վարձկան զորագնդերը[9]:
1676-1681 թվականներին Օսմանյան կայսրության և նրան դաշնակից Ղրիմի խանության դեմ պատերազմ է սկսվել Ուկրաինայի նավահանգիստների համար: Ըստ Բախչիսարայի խաղաղության պայմանագրի Թուրքիան ճանաչել է Ռուսաստանի իշխանությունը Արևմտյան Ուկրաինայում և Կիևում:
Ցարական ֆավորիտների՝ անկողնապետ Իվան Մաքսիմովիչ Յազիկովի և պալատական սեղանապետ Ալեքսեյ Տիմոֆեևիչ Լիխաչովի ազդեցության տակ պալատական կյանքը զգալիորեն փոխվել է. երիտասարդ բոյարները սկսել են սափրել իրենց մորուքները, պալատում արգելվել է հայտնվել ռուսական երկար ու լայն պատմուճանով ու թիկնոցով[10]:
Արևմտամետ ձգտումները բերեցին լեհասիրության. պալատականները սկսեցին տիրապետել լեհական սովորույթներին, կրել կունտուշ (լեհական վերնազգեստ), մազերը կտրել լեհական ոճով և սովորել լեհերեն[11]:
Լինելով կրթված անձնավորություն՝ 1681 թվականի մարտին ցար Ֆյոդոր Ալեքսեևիչը դարձել է Զայիկոնոսպասի վանքի տպագրական դպրոցի հիմնադիրներից մեկը՝ Սլավոնա-հունա-լատինական ակադեմիայի նախահայրը:
Շարունակվում էին հնադավանների նկատմամբ բռնաճնշումները, մասնավորապես, ավագերեց Ավակում Պետրովիչը, ով, ըստ լեգենդի, կանխատեսել էր թագավորի մոտալուտ մահը, այրվել է իր մտերիմների հետ:
Գահաժառանգությունն ու ցարի մահըԽմբագրել
Իր ֆավորիտների՝ Յազիկովի և Լիխաչովի խորհրդով, ցարը 1680 թվականի հուլիսի 18-ին ամուսնացել է Սմոլենսկի ազնվական Ագաֆյա Գրուշեցկայայի հետ: Ցարի միակ որդին՝ գահաժառանգ Իլյա Ֆյոդորովիչը, ծնվել է 1681 թվականի հուլիսի 11-ին (21) և մահացել կյանքի տասներորդ օրը: Ագաֆյան մահացել է ծննդաբերությունից հետո երրորդ օրը՝ 1681 թվականի հուլիսի 14-ին (24):
Երկրորդ ամուսնությունը կնքվել է 1682 թվականի փետրվարի 15-ին Պետրոս I-ի ապագա գործընկեր, ծովակալ Ֆյոդոր Մատվեևիչ Ապրաքսինի քրոջ՝ Մարթա Մատվեևնա Ապրաքսինայի հետ: Ցարն այս ամուսնությունից, որը տևել է ընդամենը երկու ամիս, երեխաներ չի ունեցել:
Ֆյոդոր Ալեքսեևիչը մահացել է 1682 թվականի ապրիլի 27-ին (մայիսի 7)՝ 20 տարեկան հասակում, առանց գահաժառանգ նշանակելու: Մահվան պատճառը, հավանաբար, եղել է լնդախտը[12]: Թաղվել է Մոսկվայի Միքայել Հրեշտակապետ եկեղեցում: Գահաժառանգության հարցը հուզումներ է առաջացրել, որը լուծվել է միաժամանակ երկու ցարերի՝ Ֆյոդորի երիտասարդ եղբայրներ Իվանի ու Պետրոսի գահակալմամբ և իրենց ավագ քրոջ՝ Սոֆյա Ալեքսեևնայի ռեգենտությամբ:
ՖիլմագրությունԽմբագրել
- Եգոր Լուչիշկին (երեխա), Իվան Սոլովյով (մեծ)՝ «Раскол» ֆիլմում (2011)
- Կոնստանտին Շելյագին՝ «Ռոմանովներ. Երկրորդ ֆիլմ»-ում (2013)
ԳրականությունԽմբագրել
- «Феодор Алексеевич»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Богданов А. П. В тени Великого Петра. — М., 1998.
- Богданов А. П. Фёдор Алексеевич // Романовы. Исторические портреты: Книга первая. Михаил Фёдорович — Петр III / Сост. А. Н. Сахаров. —М.: АРМАДА, 1997.
- Богданов А. П. Царь-реформатор Фёдор Алексеевич Романов (1676—1682). Старший брат Петра. — М., 2005. — 696 с.
- Замысловский Е. Е. Царствование Фёдора Алексеевича. Часть 1. Введение. Обзор источников. — М., 1871.
- Замысловский Е. Е. Сношения России с Польшей в царствование Фёдора Алексеевича. — М., 1888.
- Седов П. В. Закат Московского царства, царский двор конца XVII века. — СПб.: Петербургский институт истории, изд-во «Дмитрий Буланин», 2006. — 604 с.
- Соловьев С. М. История России с древнейших времен. Том 13, Глава 2
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ Богданов А. П. Несостоявшийся император Федор Алексеевич. — М.: Вече, 2009. — С. 13, 55—56, 281.
- ↑ Новохатко О. В. Как закатывают царства // Очерки феодальной России. — М.-СПб.: Альянс-Архео, 2009. — Вып. 13. — С. 398—399.
- ↑ Анатоль Грыцкевіч. Міхал Карыбут Вішнявецкі // Старонкі нашай мінуўшчыны. — Мн.: Кнігазбор, 2009.
- ↑ Шамин С. М. Политико-географический кругозор членов правительства царя Фёдора Алексеевича // Древняя Русь. Вопросы медиевистики. — 2004. — № 1 (15). — С. 16—31.
- ↑ Богданов А. П. В тени Великого Петра. — М., 1998.
- ↑ Шамин С. М. Мода в России последней четверти XVII столетия // Древняя Русь. Вопросы медиевистики. № 1. 2005. С. 23—38.
- ↑ Н. И. Костомаров. Русская история в жизнеописаниях её главнейших деятелей. Т. 3. Терра, 1997. С. 176.
- ↑ Богданов А. П. Несостоявшийся император Федор Алексеевич. — М.: Вече, 2009. — С. 281.
Արտաքին հղումներԽմբագրել
Ֆյոդոր III Ալեքսեևիչ Վիքիպահեստում |