Իվան V Ալեքսեևիչ (ռուս.՝ Иоа́нн (Ива́н) V Алексе́евич, օգոստոսի 27 (սեպտեմբերի 6), 1666[1][2], Մոսկվա, Ռուսական թագավորություն - հունվարի 29 (փետրվարի 8), 1696[1][3][2], Մոսկվա, Ռուսական թագավորություն), ռուսական արքա, Ռոմանովների արքայատոհմ, գահակալել է 1682-1696 թվականներին։

Իվան V
ռուս.՝ Іѡа́ннъ Алеѯї́евичъ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 27 (սեպտեմբերի 6), 1666[1][2]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական թագավորություն
Մահացել էհունվարի 29 (փետրվարի 8), 1696[1][3][2] (29 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական թագավորություն
ԳերեզմանԱրխանգելսկի վանական համալիր[1][2]
ՔաղաքացիությունՌուսական թագավորություն
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունմիապետ
ԱմուսինՊրասկովյա Սալտիկովա[1][2]
Ծնողներհայր՝ Ալեքսեյ Միխայլովիչ[1][2][4], մայր՝ Մարիա Միլոսլավսկայա[1][2][4]
Զբաղեցրած պաշտոններTsar of All Russia? և Head of the House of Romanov?
ԵրեխաներԵկատերինա Յոհանովնա[1], Աննա Յոհանովնա[1][5], Պրասկովյա Իվանովնա[1][4], Maria Ivanovna?[1][4] և Theodosia Ivanovna?[1][4]
 Ivan V of Russia Վիքիպահեստում

Արքա Ալեքսեյ Միխայլովիչի և թագուհի Մարիի Միլոսլովսկիի որդին։ Պետրոս I -ի արյունակից և իշխանակից եղբայրը։ Ռուսական կայսրուհի Աննա Յոհանովնայի հայրը։

Կենսագրություն խմբագրել

Երբ 1682 թվականին նրա ավագ եղբայր, արքա Ֆյոդոր Ալեքսեևիչը մահացավ`չթողնելով ժառանգ, 15-ամյա Իվան Ալեքսեևիչը, ավագության կարգով պետք է ժառանգեր գահը։ Իվան Ալեքսեևիչը մանկուց հիվանդ էր և չէր կարող ղեկավարել երկիրը։ Դրա համար պահանջվում էր հեռացնել նրան և հաջորդ արքա ընտրել նրա արյունակից եղբայր 10-ամյա Պետրոսին`Ալեքսեյ Միխայլովիչի կրտսեր որդուն։

Իվան Ալեքսեևիչի մասին ասում էին, թե իբր նա թուլամիտ էր, որը հնարավոր է նրա էպիլեպսիայով հիվանդանալու, լնդախտով նեղվելու և Մարի Միլոսլովսկայի երեխաների ժառանգական հիվանդության հետևանքն էր, Նարիշկինների չարախոսությունը, որը նրանք տարածում էին Միլոսլավսկիների հետ, իշխանության համար ծանր պայքարի ժամանակաշրջանում։

Ստույգ հայտնի է, որ, գտնվելով այդ պայքարի գլխավոր կենտրոնում, Իվան Ալեքսեևիչը ոչ մի անգամ չի փորձել այնտեղ ակտիվ մասնակցություն ունենալ և քաղաքական գործունեությամբ զբաղվելու հետաքրքրություն չի ցուցաբերել։ Իվանի երբեմնի կրտսեր ժամանակակից և Պերրոս I-ի սխրակիցներից մեկը`Վասիլի Նիկիտիչ Տատիշչևը նրա մասին գրել է.« մի մարդու մասին, որը բավարարված է»։

Անցում իշխանության խմբագրել

 
Իվան V-ի և Պետրոս I-ի թագադրությունը.25 հունիսի 1682 թվական

Երկու եղբայրները, մեկը առողջության պատճառով, մյուսը`տարիքի չկարողացան մասնակցել իշխանության համար ընթացող պայքարին։ Նրանց փոխարեն պայքարում էին ազգականները։ Իվանի փոխարեն քույրը`արքայադուստր Սոֆյան և իր մոր ազգականներ Միլասլովսկիները, իսկ Պետրոսի համար Ալեքսեյ Միխայլովիչի երկրորդ կնոջ ազգականներ` Նարիշկինները։ Գործը չանցավ առանց արյունոտ խռովարարության։ Արդյունքում Իոահիմ պատրիարքը առաջարկեց միաժամանակ երկուսին էլ հռչակել արքա`Իվանին մեծ արքա, իսկ Պետրոսին կրտսեր և նրանց խնամակալ նշանակել արքայադուստր Սոֆյա Ալեքսեևնային։ 1682 թվականի հունիսի 25-ին Իվան Ալեքսեևիչ V-ը և Պետրոս Ալեքսեևիչ I-ը թագադրվեցին Մոսկովյան Կրեմլի Վերափոխման տաճարում, ընդ որում «ավագ» արքան թագադրվեց իսկական Մոնոմախի գդակով և մեծ հանդերձանքով, իսկ «կրտսերի» համար պատրաստված էր կրկնօրինակը։ Նրանց համար հատուկ երկու տեղանոց գահ է կառուցվել, որն այժմ գտնվում է զինապալատում։ Մինչև 1689 թվականը Իվանի և Պետրոսի թագավորումը միայն անվանապես էր, իսկ փաստացի ղեկավարումը իրականացնում էր Սոֆյա Ալեքսեևնան` հենվելով Միրոսլավսկիների և իր հովանավորյալներ`Վ.Վ. Գոլցինի և Ֆ.Լ. Շակլովիտի վրա։

1689 թվականին հանգուցալուծվում է Սոֆյաի և Պետրոսի հակադրությունը, որի արդյունքում Սոֆյան հեռացվում է իշխանությունից։ Այդ ժամանակ Պետրոսը ուղերձ է ուղարկում Իվանին, որում գրում է.

Իսկ այժմ, արքա եղբայր, ժամանակն է աստծո օրհնությամբ ղեկավարենք թագավորությունը ինքներս, քանզի եկել է մեր ճիշտ հասակը, իսկ երրորդ ամոթալի դեմքին`մեր քրոջը, մեր երկու տղամարդկային տիտղոսների և գործերի մեջ մենք չենք գոհացնում և նաև քո` իմ արքա եղբոր կամքը թուլացել է ,որովհետև նա սովորել է գործի մեջ մտնել և կոչումներ վերագրել իրեն առանց մեր թույլտվության և նույնիսկ ցանկացել է թագադրվել։ Խայտառակություն է արքա, որ մեր այս չափահաս տարիքում, այդ ամոթալի անձնավորությունը ղեկավարի պետությունը առանց մեր իմացության։ Ձեզ, արքա եղբայր, հայտարարում և խնդրում եմ թույլ տուր քո հայրական կամեցողությամբ, մեր լավագույն օգտի և ազգի հանգստության համար առանց քեզ` արքային դիմելու, գործել ճիշտ օրինականությամբ, իսկ անպարկեշտությունները փոփոխել որպեսզի դրանով մեր պետությունը հանգիստ պահենք։ Երբ միասին լինեն ամեն ինչ կնկնի իր տեղը, իսկ քեզ արքա եղբայր ինչպես հայր, պատրաստ եմ հարգել[6]։ Այդ պահին Պետրոսի համար կարևոր էր ստանալ եղբոր աջակցությունը կամ ծայրահեղ դեպքում չմիջամտելը։

 
Ոսկե դրամ. Իվան V և Պետրոս I հակադարձ երեսին կայսրուհի Սոֆյան է. 1689թ.

Մասնակցություն պետական գործերին խմբագրել

Թեև Իվանը համարվում էր «ավագ արքա» սակայն նա երբեք անմիջական մասնակցություն չի ունեցել պետական գործերին բացի արքայի մասնակցությունը պահանջող ծիսական արարողություններից և իրեն լիովին նվիրել էր ընտանիքին։

1682 թվականից մինչև 1689 թվականը ղեկավարել է Սոֆյան, իսկ 1689 թվականին փաստացի ղեկավարումը անցել է Նարիշկինների տոհմին`թագուհի Նատալյա Կիրիլովնայի գլխավորությամբ, որի մահից հետո 1694 թվականին իշխանությունը կենտրոնանում է Պետրոսի ձեռքում։

Մարի Իլինիչնայի արու զավակներից ամենաերկարը ապրել է Իվան Ալեքսեևիչը բայց նա 27 տարեկանում արդեն լիովին ցնցված էր`լավ չէր տեսնում և անդամալույծ էր։

30 տարեկանում Մոսկվայում հանկարծամահ է լինում և թաղված է Մոսկովյան Կրեմլի Արխանգելսկյան տաճարում։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Павлов-Сильванский, Николай Павлович (1890–1907). «Иоанн V Алексеевич». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Описание бунта бывшего в 1682 году. С рукописи. // Собрание разных записок и сочинений, служащих к доставлению полного сведения о жизни и деяниях государя императора Петра Великого. Изданное трудами и иждивением Федора Туманского. — Ч. 1. Արխիվացված 2017-11-17 Wayback Machine — СПб.: Шнор, 1787. — С. 111—229.
  • Томсинов, Владимир Алексеевич Восшествие на царский престол Петра Алексеевича и Иоанна Алексеевича // Законодательство царя Федора Алексеевича: 1676—1682 годы. Законодательство царей Иоанна Алексеевича и Петра Алексеевича: 1682—1696 годы / Составитель и автор вступительных статей В. А. Томсинов. — М.: Зерцало, 2012.

Արտաքին հղումներ խմբագրել