Բոգդան Սալթանով
Բոգդան Սալթանով (ի ծնե՝ Աստվածատուր Սալթանյան, մոտ. 1630[1], Նոր Ջուղա, Սպահան, Իրան - 1703[1], Մոսկվա, Ռուսական թագավորություն[1]), հայ նկարիչ։
Բոգդան Սալթանով | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Աստվածատուր Սալթանյան |
Ծնվել է | մոտ. 1630[1] |
Ծննդավայր | Նոր Ջուղա |
Վախճանվել է | 1703 |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական թագավորություն[1] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ և սրբանկարիչ |
Ժանր | Սրբանկարչություն |
Թեմաներ | Սրբապատկեր |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Bogdan Saltanov Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Նոր Ջուղայում, որտեղ և դարձել է անվանի արվեստագետ։ Ռուսաստանի ցար Ալեքսեյ Միխայլովիչի հրավերով 1666 թվականին խոջա Զաքար Սահրադյանի երաշխավորությամբ եղբոր հետ եկել է Մոսկվա։ Շուտով ձեռք է բերել շնորհալի ստեղծագործողի համբավ։ 1674 թվականին ընդունել է ուղափառություն և նրան շնորհվել է ազնվականի կոչում՝ Մոսկովյան ցուցակով։ 1685 թվականին նշանակվել է Մոսկվայի Կրեմլի Զինապալատի գեղանկարչական արվեստանոցի ղեկավար։ Ղեկավարել է Կրեմլի մի շարք շինարարական աշխատանքներ, ինչպես ռուսական իրականության մեջ առաջին հաղթական կամարի կառուցումը, ձևավորել այն Ազովը Պետրոս I-ի կողմից գրավելու առթիվ։ Ստեղծել է դիմանկարներ, թեմատիկ պատկերներ, սրբանկարներ, նկարազարդել է ձեռագրեր, ձևավորել պալատներ, վերանորոգել մի շարք եկեղեցիների և պալատների ներքին հարդարանքը։ Մատուցած ծառայությունների համար Ֆեոդոր Ալեքսեևիչ թագավորը Բոգդան Սալթանովին նվիրել է արծաթե գուշ (1682)։ Մահացել է 1703 թվականին Մոսկվայում։
ԱնունԽմբագրել
Բոգդան Սալթանովի իսկական անունը Թանրի Վերան է, որ նշանակում է աստվածատուր[2], ռուսերեն՝ Բոգդան, հոր անունը Սալթան, որից և ազգանունը՝ Սալթանով, հայերեն օգտագործվել է Աստվածատուր Սալթանյան։
Չհրապարակված տվյալներԽմբագրել
Նարիշկինյան պալատի նկարիչ, հայազգի ռուսական իշխան Իվան (Բոգդան) Սալթանովը եղել է ցար Ալեքսեյ Միխայլովիչի երկրորդ կնոջ՝ թագուհի Նատալիա Կիրիլովնայի սիրեկանը, որոնց իրական զավակն էլ հանդիսանում է՝ Ռուսիայի Մեծ ցար տիտղոսը կրող՝ Պետրոս առաջինը։
ՍտեղծագործություններԽմբագրել
ՊատկերասրահԽմբագրել
ՀղումներԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Մ. Ղազարյան, Հայ կերպարվեստը XVII-XVIII դարերում, Երևան, 1974
- Մ. Ղազարյան, Վ. Ոսկանյան, «Բոգդան Սալթանով» Երևան, 1986
- И. А. Атаджанян. Из истории армянско-русских взаимоотношений с X по XVIII века. (ռուս.)
- И. Э. Грабарь. История русского искусства. Русская живопись. (ռուս.)
Բոգդան Սալթանով Վիքիպահեստում |