Ֆյոդոր Բուխհոլց

լեհ-ռուս նկարիչ

Ֆյոդոր Ֆյոդորովիչ Բուխհոլց (Russian: Фёдор Фёдорович Бухгольц), ծնյալ՝ Թեոդոր Բուխհոլց (հունիսի 9, 1857(1857-06-09)[1], Վլոցլավեկ, Վլոցլավսկյան նեղուց, Վարշավայի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - մայիսի 7, 1942(1942-05-07)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), լեհական ծագմամբ ռուս նկարիչ, գրաֆիկական նկարիչ և կերպարվեստի ուսուցիչ, որն ուներ նաև գերմանացի նախնիներ։ Մասնագիտացել էր կենցաղային ժանրում և պատմական տեսարանների պատկերման մեջ։ Որոշ գործեր դարձել են հանրաճանաչ բացիկներ։

Ֆյոդոր Բուխհոլց
լեհ.՝ Theodore Alexander Ferdinand Buchholz
Ծնվել էհունիսի 9, 1857(1857-06-09)[1]
ԾննդավայրՎլոցլավեկ, Վլոցլավսկյան նեղուց, Վարշավայի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 7, 1942(1942-05-07)[1] (84 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Լեհաստան և  Ռուսական կայսրություն
Մասնագիտություննկարիչ և ուսուցիչ
Ոճմոդեռն
Ժանրդիմապատկեր
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
 Fyodor Buchholz Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Թեոդոր Ալեքսանդր Ֆերդինանդ Բուխհոլցը ծնվել է Վոլոցլավեկ քաղաքում՝ Էլիանորա (օրիորդական ազգանուն) Ֆոթկեի և Թեոդոր Գուստավ Բուխհոլցի ընտանիքում, որը տպագրահաստոց ուներ։ Իր հայրենի քաղաքում գիմնազիան ավարտելուց հետո ընդունվել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որտեղ 1878-1886 թվականներին սովորել է Պավել Չիստյակովի և Վալերի Յակոբիի մոտ[2][3]։ Հետագայում, երկար ժամանակ Թեոդորը ինքն էլ դասավադել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում[4]։ 1880-1882 թվականներին արժանացել է երեք արծաթե մեդալի։ 1885 թվականին արժանացել է ոսկե մեդալի և «Արտիստ» տիտղոսի իր «Դեդալոս» և «Իկարոս» նկարների համար։ 1888 թվականից հետո մասնակցել է ակադեմիայի ցուցահանդեսներին, ինչպես նաև «Ռուս ջրանկարիչների ընկերության» ցուցահանդեսներին։

Դեռևս ուսանողական տարիներից սկսել է աշխատել է որպես գրաֆիկաական նկարիչ՝ նկարազարդումներ կատարելով« Նիվա», «Սևեր» (գրական ամսագիր) և «Հայրենիք» (գիտական/պատմական լրագիր) ամսագրերի համար։ 1891 թվականին միացել է «Ռուսաստանի նկարիչների ասոցացիային»։ 1893-1919 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Արվեստների խրախուսման կայսերական միությունում։ 1902 թվականին նա հաղթել է Սանկտ Պետերբուրգի երկուհարյուրամյակին նվիրված մեդալ նախագծելու մրցույթը[2]։ Հիմնականում նկարել է ճակատամարտեր, բնատեսարաններ և կենցաղային ժանրի նկարներ՝ մոդեռն ոճով։ Նկարների մեծ մասը ցուցադրել է Սանկտ Պետերբուրգում, միաժամանակ ցուցադրություն ունեցել Վարշավայի «Զաչատա» արվեստի ազգային պատկերասրահում[5][6]։

Ռուսական հեղափոխությունց հետո ներգրավվել է ագիթպրոպի ստեղծման գործում և օգնել է հեղափոխական տոնակատարությունների ծրագրերի կազմակերպմանը։ 1918 թվականին ստեղծել է էսքիզներ Պետրոգրադում (Սանկտ Պետերբուրգ) մեկամյակի տոնակատարությունների համար, որոնցից է՝ Վասիլևսկի կղզու հաղթանակի կամարը։ 1924 թվականին դարձել է Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցացիայի անդամ և 1932 թվականից՝ Ռուս նկարիչների միության անդամ։ 1919-1932 թվականնրի ընթացքում դասավանդել է տարբեր միջնակարգ դպրոցներում և մշակույթի տներում[2]։ Նրա կինը Ռուսաստանի առաջին կին քանդակագործ Մարիա Դիլլոնն էր։ Մահացել է Լենինգրադի շրջափակման ժամանակ և հուղարկավորվել Սմոլենսկի լյութերական գերեզմանատանը։

Աշխատանքների ընտրանի խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://amburger.ios-regensburg.de/index.php?id=%2012318
  2. 2,0 2,1 2,2 Brief biography Արխիվացված 2019-05-03 Wayback Machine @ RusArtNet.
  3. «Репин Илья Ефимович ("Репин за работой", Ф.Ф. Бухгольц, 1900) | Репин Илья Ефимович | Русская портретная галерея». www.onoranze.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  4. Kijas, Artur (2000). Polacy w Rosji od XVII wieku do 1917 roku : słownik biograficzny. Warszawa: Inst. Wydawn. Pax. ISBN 83-211-1340-0.
  5. «Teodor Buchholz (1857 – 1942)». Polish Art Corner. 2016 թ․ մայիսի 4. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  6. «АртРу.инфо - Художники - Бухгольц Фёдор (Теодор Александр Фердинанд) Фёдорович (Густавович)». artru.info (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.