Մարիա Դիլլոն

խորհրդային լիտվացի քանդակագործ

Մարիա Դիլլոն (ռուս.՝ Мари́я (Ми́на) Льво́вна Диллон, հոկտեմբերի 27, 1858(1858-10-27), Պանևեժիս, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն և Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 14, 1932(1932-10-14), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), առաջին պրոֆեսիոնալ կին քանդակագործը Ռուսաստանում։

Մարիա Դիլլոն
ռուս.՝ Мари́я Диллон
Ծնվել էհոկտեմբերի 27, 1858(1858-10-27)
ԾննդավայրՊանևեժիս, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն կամ Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 14, 1932(1932-10-14) (73 տարեկան)
Վախճանի վայրըԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունքանդակագործ և նկարչուհի
 Maria Lvovna Dillon Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարիա Դիլլոնը ծնվել է Կովնոյի նահանգում, հրեա վարձակալի ընտանիքում։ Վաղ տարիքում նա տեղափոխվել է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ Մարկ Անտոկոլսկու առաջին հաջողությունների տպավորության ներքո հարազատներն ուշադրություն են դարձրել Մարիայի քանդակելու ձիրքին։

1879 թվականին Դիլլոնն ընդունվել է Գեղարվեստի ակադեմիա, որը 1888 թվականին ավարտել է դասական նկարչի կոչումով[1]։ Այդ ժամանակից ի վեր նա առանց ընդհատումների մասնակցել է Սանկտ Պետերբուրգի ամենամյա ակադեմիական ցուցահանդեսներին, երբեմն հանդես եկել նաև արտերկրում։ Մարիա Դիլլոնի ակադեմիական աշխատանքներից առանձնանում են «Մարաթոնյան հաղթանակի ավետաբերը» փոքրիկ ֆիգուրը և «Անդրոմեդայի» արձանիկը։ Ունենալով զարգացած տեխնիկան և ծանրակշիռ անատոմիա՝ Դիլլոնը մասնագիտացել է հիմնականում մերկ կանանց ֆիգուրներ ստեղծելու («Ստրկուհին», «Հաճույք», «Կակաչ», «Լուսնոտ» և այլն), մասամբ գեղեցիկ կանանց և երեխաների գլուխների քանդակման գործում։ Նրա ստեղծագործությունների գագաթնակետը 1899 թվականին Պետերբուրգում Կելխի տան քանդակային դեկորացիան էր՝ բաղկացած աստիճանների վրա տեղադրված երեք մարմարե ֆիգուրներից և հյուրասենյակում գտնվող մոնումենտալ դեկորատիվ բուխարուց («Գարնան զարթոնք»)։ Նրան մեծ հռչակ է բերել նաև «Լիլիա» աշխատանքը։ Լավագույն գործերից են «Տատյանա», «Օֆելյա», «Էստերալդա», «Քմահաճը», «Ընթերցանություն» և այլն։ Առավել հայտնի գործերից են Նիկոլայ Լոբաչևսկու հուշարձանը Կազանում, Ալեքսանդր II կայսեր հուշարձանը Չերնիգովում, Հեռահաղորդակցության նախարար Գյուբբենտի, պրոֆեսոր Պրեմացցիի, պրոֆեսոր դե լա Ֆոսսի, գրող Դանիլևսկու և կոմպոզիտոր Արենսկու տապանաքար-հուշարձանները։

Մրցանակներ խմբագրել

Դիլլոնը «Հեռավոր Արևելքում» գտնվող հուշարձանի համար, որտեղ քանդակված է, թե ինչպես է բուժքույրը վիրավոր զինվորի համար հայրենիքից ստացված նամակը կարդում, 1905 թվականին արժանացել է Առաջին հոբելյանական՝ Արվեստի խրախուսման համար կայսերական ընկերության մրցույթի 2000 ռուբլի մրցանակին։ Դիլլոնը ևս մեկ մրցանակի է արժանացել Պետերբուրգի 200-ամյա հիշատակի երկու մեդալների մոդելները պատրաստելու համար։

Ընտանիք խմբագրել

Ամուսին՝ Ֆեոդոր Ֆեոդորովիչ Բուխհոլց (1857-1942), նկարիչ

Մահ խմբագրել

Մահացել է 1932 թվականին Լենինգրադում։ Թաղված է Սմոլենսկոե լյութերական գերեզմանոցում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Դիլլոն» հոդվածին։