Վալերի Յակոբի

ռուս նկարիչ

Վալերի Իվանովիչ Յակոբի (ռուս.՝ Вале́рий Ива́нович Яко́би (Яко́бий)[2], 3 (15) մայիսի, 1834, Կուդրյակովո, Լաիշևի գավառ, Կազանի նահանգ, Ռուսական կայսրություն13 (26) մայիսի, 1902, Նիցցա, Ֆրանսիա), ռուս գեղանկարիչ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիական խորհրդի անդամ, պրոֆեսոր, ակադեմիկոս, եղել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության հիմնադիրներից մեկը[3], սակայն ցուցահանդեսներին չի մասնակցել և հեռացվել է ընկերությունից 1872 թվականին[4][5]։

Վալերի Յակոբի
ռուս.՝ Валерий Якоби
Ծնվել էմայիսի 15 (27), 1834
ԾննդավայրԿազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 26 (հունիսի 8), 1902 (68 տարեկան)
Մահվան վայրՆիս, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԳեղարվեստի կայսերական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և նկարչության ուսուցիչ
Թեմաներգեղանկարչություն[1]
ԱմուսինԱլեքսանդրա Յակոբի
 Valery Jacobi Վիքիպահեստում

Վալերի Յակոբիի եղբայրն է հեղափոխական, իսկ հետագայում հոգեբույժ և ազգագրագետ Պավել Յակոբին[6]։

Կենսագրություն խմբագրել

 
«Կալանավորների հանգիստ» (1861), Տրետյակովյան պատկերասրահ
 
«Դաշույնով աղջիկը» (1881), Տրետյակովյան պատկերասրահ
 
«Սառցե տուն» (1878), Ռուսական պետական թանգարան

Վալերի Յակոբին ծնվել է 1834 թվականի մայիսի 3-ին (նոր տոմարով՝ մայիսի 15-ին) Ռուսաստանի Կազանի նահանգի Լաիշևի գավառի Կուդրյակովո գյուղում։ Կազանի գիմնազիայում ընդհանուր կրթություն ստանալուց հետո ընդունվել է Կազանի համալսարան, սակայն չի ավարտել այն։ Երբ Կազանի նահանգում աշխարհազոր է հավաքվել Ղրիմի պատերազմին մասնակցելու համար, Վալերի Յակոբին գրվել է աշխարհազորային և մեկնել մասնակցելու պատերազմին, սակայն ճանապարհին իմացել է, որ պատերազմն ավարտվել է։

Որոշելով դառնալ նկարիչ՝ Վալերի Յակոբին 1856 թվականին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ սկսել է հաճախել Գեղարվեստի կայսերական ակադեմիա։ Աշակերտելով պրոֆեսոր Ալեքսեյ Մարկովին՝ նա շատ արագ ավարտել է դասընթացն ու արժանացել բոլոր պարգևներին, որ սահմանված էին այն ամբողջությամբ ավարտելու համար. մասնավորապես 1858 թվականին նա ստացել է փոքր արծաթե մեդալ «Մրգեր վաճառողը» (ռուս.՝ «Разносчик фруктов», պահվում է Մոսկվայում՝ Տրետյակովյան պատկերասրահում) նկարի համար, 1859 թվականին՝ մեծ արծաթե մեդալ «Թաթարը՝ խալաթների վաճառականը» (ռուս.՝ «Татарин, продавец халатов») նկարի համար, 1861 թվականին՝ փոքր ոսկե մեդալ «Աղքատի լուսավոր կիրակին» (ռուս.՝ «Светлое Воскресенье нищего») նկարի համար, իսկ 1862 թվականին՝ մեծ ոսկե մեդալ «Կալանավորների հանգիստ» (ռուս.՝ «Привал арестантов», Տրետյակովյան պատկերասրահ) նկարի համար, որ մեծ տպավորություն է թողել հասարակության վրա[7]։

Ոսկե մեդալի արժանանալուց հետո Վալերի Յակոբին՝ որպես Գեղարվեստի կայսերական ակադեմիայի կրթաթոշակառու, մեկնել է արտասահման, եղել Գերմանիայում, ապա՝ Շվեյցարիայում, որտեղ մի որոշ ժամանակ աշխատել է Ցյուրիխում պրոֆեսոր Ռուդոլֆ Կոլլերի ղեկավարությամբ։ Հետագայում նա ապրել է Փարիզում, Նեապոլում ու Հռոմում։ Այդ ընթացքում ժանրային ոչ մեծ նկարներից բացի նա ստեղծել է երկու պատմանկարներ՝ «Террористы и умеренные первой французской революции» (Մոսկվայի հանրային թանգարան) և «Կարդինալ Գիզը, որ ստացել է Բարդուղիմեոսյան գիշերն սպանված ադմիրալ Կոլինիի գլուխը» (ռուս.՝ «Кардинал Гиз, получивший голову адмирала Колиньи, убитого в Варфоломеевскую ночь»). վերջին նկարը ներկայացվել է 1864 թվականի ակադեմիական ցուցահանդեսում, և դրա համար Վալերի Յակոբին արժանացել է ակադեմիկոսի կոչման։

1869 թվականին Վալերի Յակոբին վերադարձել է Սանկտ Պետերբուրգ և մեկ տարի անց «Հերցոգ Բիրոնի ձերբակալությունը» (ռուս.՝ «Арест герцога Бирона») նկարի համար ստացել է պրոֆեսորի կոչում, իսկ 1870 թվականին դարձել ակադեմիական խորհրդի անդամ։

1878 թվականին Վալերի Յակոբին վեց ամիս անցկացրել է Փարիզում որպես Համաշխարհային ցուցահանդեսի ռուսական գեղարվեստական բաժնի կոմիսար և միջազգային ժյուրիի անդամ Ռուսաստանի կողմից։ 1883 թվականին, մնալով ակադեմիայի խորհրդի անդամ, նշանակվել է պրոֆեսոր-մանկավարժ։ Այդ երկու պաշտոններից հեռացվել է 1891 թվականին, երբ արմատական փոփոխություններ են տեղի ոնեցել ակադեմիայում։ Իր կյանքի վերջին տարիները նա անցկացրել է մասամբ Սակտ Պետերբուրգում, իսկ առավելապես Ալժիրում և Ֆրանսիայի հարավում։

Վալերի Յակոբին ամուսնացած է եղել Ալեքսանդրա Նիկոլաևնա Յակոբիի հետ, ով հետագայում դարձել է հայտնի գրող՝ Ալեքսանդրա Նիկոլաևնա Պեշկովա-Տոլիվերովա։

Վալերի Յակոբին մահացել է 1902 թվականի մայիսի 13-ին (նոր տոմարով՝ մայիսի 26) Ֆրանսիայի Նիցցա քաղաքում։

Վալերի Յակոբին եղել է խելացի ու շնորհալի մարդ, սակայն նկարելիս մեծ ուշադրություն է հատկացրել մանրամասներին, դժվար է պատկերել հեռանկարը, նկարել է բավական չոր ու անվստահ, սակայն այդ բոլոր թերությունները փորձել է թաքցնել սյուժեի գրավչությամբ, կոմպոզիցիայի էֆեկտիվ դասավորվածությամբ, կերպարների գեղեցիկ հագուստներով ու այլ աքսեսուարներով։ Վերը նշվածներից բացի նրա նշանակալի աշխատանքներից են՝ «Փարիզցի քրջահավաքը պանդոկի դռան առաջ» (ռուս.՝ «Парижский тряпичник перед дверью таверны», 1865, գտնվում է Ա. Սոմովի ժառանգների մոտ), «Քաղաքականություն նախաճաշից հետո» (ռուս.՝ «Политика после завтрака», 1869, Մոսկվայի հանրային թանգարան), «Վոլինսկին նախարարների կաբինետի նիստում» (ռուս.՝ «Волынский в заседании кабинета министров», 1876, մեծ իշխան Նիկոլան Կոնստանտինովիչի մոտ), «Զգեստավորված առավոտ կայսրուհի Աննա Յոհանովնայի ապարանքում» (ռուս.՝ «Костюмированное утро при дворе императрицы Анны Иоанновны»), «Հարսանիք Սառցե տանը» (ռուս.՝ «Свадьба в Ледяном доме», 1881, Ալեքսանդր III կայսեր թանգարան, Սանկտ Պետերբուրգ) և «Գեղարվեստի ակադեմիայի առաջին հանդիսավոր ժողովը» (ռուս.՝ «Первое торжественное собрание академии художеств», 1889, նույն տեղում), ինչպես նաև Ն. Կիրեևի դիմանկարն ու տիկին Ռուձինսկու դիմանկարը դստեր հետ[8]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Кондаков С. Н. Живописцы // Список русских художников к юбилейному справочнику Императорской Академии Художеств = Списокъ русскихъ художниковъ къ юбилейному справочнику Императорской Академіи Художествъ. — Санкт-Петербург: Императорская Академия художеств, 1914. — Т. II. — С. 234. — 453 с.
  3. Рогинская Ф. С. Список членов Товарищества передвижных художественных выставок // Товарищество передвижных художественных выставок. — М: Искусство, 1989. — 429 с. — 30 000 экз. — ISBN 5-87685-054-3
  4. Якоби Валерий Иванович
  5. Список членов Товарищества передвижных художественных выставок
  6. Якоби Валерий Иванович // Экслибрис — Яя. — М. : Советская энциклопедия, 1978. — С. 480. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 30).
  7. Сомов А. И. Якобiй // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах = Энциклопедическій словарь / под редакцией К. К. Арсеньева и Ф. Ф. Петрушевского. — СПб.: Ф. А. Брокгауз (Лейпциг), И. А. Ефрон (Санкт-Петербург), 1904. — Т. XLIA (82) «Яйцепровод – V». — С. 600. — 954 с.
  8. Сомов А. И. Якобiй // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах = Энциклопедическій словарь / под редакцией К. К. Арсеньева и Ф. Ф. Петрушевского. — СПб.: Ф. А. Брокгауз (Лейпциг), И. А. Ефрон (Санкт-Петербург), 1904. — Т. XLIA (82) «Яйцепровод – V». — С. 601. — 954 с.

Գրականություն խմբագրել

  • Сомов А. И. Якобий // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона ։ в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Якоби Валерий Иванович / Гл. ред. А. М. Прохоров. — Большая советская энциклопедия (В 30 томах). Изд. 3-е. — М.: «Советская Энциклопедия», 1978. — Т. 30: «Экслибрис — Яя». — С. 480. — 632 с. — 632 тыс. экз.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Якоби Валерий Иванович на сайте Art-каталог» (ռուսերեն).
  • Ревзин, Григорий. Тлетворное влияние Родины(ռուս.) // Журнал «Коммерсантъ-Власть». — М: Издательский дом «Комерсантъ», 2005. — № 2 (605) от 17 января.
  • Руденко, Елена. Юбилей в картинках. Академия художеств отмечает 250-летие.(ռուս.) // Журнал «Коммерсантъ-Weekend». — М: Издательский дом «Комерсантъ», 2007. — № 42 (18) от 15 июня.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերի Յակոբի» հոդվածին։