Ֆլորենս Հոլբրուկ
Ֆլորենս Հոլբրուք (անգլ.՝ Florence Holbrook, 1860[1][2], Պերու, ԼաՍելլ շրջան, Իլինոյս, ԱՄՆ - 1932[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի գրող, մանկավարժ, սուֆրաժիստ և խաղաղության համար ակտիվիստ։ Ավելի քան հիսուն տարի դասավանդել է Չիկագոյի դպրոցներում և 1915 թվականին Հաագայում և 1919 թվականին Ցյուրիխում Կանանց միջազգային կոնգրեսում եղել է ԱՄՆ պատվիրակ։ Նա Ռոզիկա Շվիմմերի հետ եղել է Խաղաղության նավի վրա։ Նաև եղել է Ջոն Դյուիի հանձնաժողովի անդամ՝ 1929 թվականին խորհրդային կրթությունն ուսումնասիրելու համար։
Ֆլորենս Հոլբրուկ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1860[1][2] |
Ծննդավայր | Պերու, ԼաՍելլ շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | 1932[1][2] |
Մահվան վայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Գերեզման | Օուկ Վուդս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ուսուցչուհի և մանկագիր |
![]() |
Վաղ տարիներ և կրթություն Խմբագրել
Հոլբրուքը ծնվել է Պերուում, Իլինոյս, մեծացել է Ջոլիետում, եղել է Էդմունդ Ս. Հոլբրուքի և Էնն Քեյս Հոլբրուքի դուստրը։ Հայրը եղել է դատավոր և աբոլիցիոնիստ[3]։ Ֆլորենսը բակալավրի աստիճան է ստացել 1879 թվականին, իսկ 1885 թվականին՝ Չիկագոյի համալսարանում մագիստրոսի աստիճան[4]։
Գործունեություն Խմբագրել
Կրթական Խմբագրել
Հոլբրուքն ավելի քան հիսուն տարի աշխատել է Չիկագոյի հանրակրթական դպրոցներում՝ որպես ավագ դպրոցի հունարենի և լատիներենի ուսուցիչ, ավելի ուշ՝ դպրոցի տնօրեն[5][6]։ Նա հայտնի էր դպրոցներում արվեստը խթանելու և Չիկագոյի արվեստի ինստիտուտ ուսանողական ուղևորությունների համար[7]։ Նա Իլինոյս նահանգի ուսուցիչների ասոցիացիայի Չիկագոյի մասնաճյուղի նախագահն էր[4]։ 1908 թվականին ճանապարհորդել է Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում՝ ուսումնասիրելով դպրոցները, հատկապես ուսանողների ստեղծած երաժշտությունը և ձեռագործը[3]։ Նրա աշխատանքը հատկապես ազգային ուշադրության է արժանացել, երբ նրա տարրական տարիքի աշակերտները ելույթ են ունեցել Ջոն Միլթոնի դիմակահանդես Comus-ի բեմադրության մեջ, որը անսովոր և դժվարին տեքստ էր դպրոցականների համար[8]։ 1929 թվականին նա ուղեկցել է Ջոն Դյուիին՝ ուսումնասիրելու կրթությունը Խորհրդային Միությունում։ 1929 թվականին նա հեռացել է ուսուցչությունից[9]։
Խաղաղություն Խմբագրել
«Ֆլորենս Հոլբրուքը կին է, որը միայնակ չի հետաքրքրվում կրթական աշխատանքով»,-գրվել է 1895 թվականի լրագրի հոդվածում,-«նա բավականաչափ ուժեղ է, որպեսզի հետաքրքրվի այն ամենով, ինչ ազդում է մարդկության վրա»[10]։ 1915 թվականին Հաագայում Կանանց միջազգային կոնգրեսի ամերիկյան պատվիրակության անդամ է եղել, իսկ 1916 թվականին միացել է Ռոզիկա Շվիմմերի գլխավորած Խաղաղության նավի արշավախմբին և ղեկավարել է Շվիմմերի ամերիկյան դասախոսական շրջագայությունը[4]։ 1919 թվականին նա կրկին եղել է Կանանց միջազգային կոնգրեսի պատվիրակ, երբ այն հավաքվել է Ցյուրիխում[9]։
Հրապարակումներ Խմբագրել
Հոլբրուքը գրել է դասարանում կիրառելու համար գրքեր, հաճախ դիցաբանության և բանահյուսական երևույթների վերաբերյալ[4]։ «Հոլբրուքն ուներ տեսակետ, որ եթե երեխաներն իրենց կրթության ամենասկզբում լսում են լավագույն գրականությունը, նրանք երբևէ այլ բան չեն էլ ցանկանում»,-մեկնաբանում է 1895 թվականի թերթը[10]։
- Կլոր տարին առասպելների և երգերի մեջ (1897)[11]
- Հայավաթա գիրք (1898)[12]
- Շատ երկրներից։ Երրորդ ընթերցող (1901, Մերի Ֆրենսիս Հոլլի հետ)[13]
- Տարրական աշխարհագրություն (1901)[14]
- Բնության առասպելների գիրք (1902)[15]
- Հյուսիսի հերոսների (1909)[16]
- Հայավաթա այբուբեն (1910, նկարազարդել է Հ. Դ. Փոլ)[17]
- Անձավի, բլրի և լճի բնակիչները (1911)[18]
- Դրամատիկական ընթերցանություն ցածր դասարանների համար (1911)[19]
- Ամբողջ աշխարհի ուսուցիչներին (1915, Քեյթ Բլեյքի և Գրեյս դե Գրաֆի հետ)[20]
- Ամենօրյա ուղղագրիչ (1917, Մ. Վ. Օ՛Շիայի և Ուիլյամ Ադալբերտ Քուքի հետ)[21]
- «Ուսուցիչը» (1924)[22]
Անձնական կյանք Խմբագրել
Հոլբրուքը մահացել է 1932 թվականին՝ 72 տարեկանում[9]։ Շվիմմեր-Լլոյդի հավաքածուում կան Հոլբրուքի լուսանկարները, ինչպես նաև Հոլբրուկի գրանցամատյանների տուփը Նյու Յորքի հանրային գրադարանում[4][23]։ Նրա բոլոր գրքերը, որոնք բոլորն այժմ հանրային սեփականություն են, մինչ այժմ վերահրատարակվում են և վաճառվում։ 1983 թվականին սյունակագիր Ջեյմս Ջ. Քիլփաթրիքը գիրք է գրել որպես տնօրեն Հոլբրուքի աշխատանքի մասին[24]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 (not translated to mul) Գուտենբերգ նախագիծ(բազմ․) — Project Gutenberg Literary Archive Foundation, 1971.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Faceted Application of Subject Terminology
- ↑ 3,0 3,1 «Tells of Old World Schools; One-Time Joliet Girl Interviewed»։ Herald News։ 1908-11-13։ էջ 1։ Վերցված է 2023-01-16 – via Newspapers.com
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Florence Holbrook scrapbooks»։ New York Public Library Archives and Manuscripts։ Վերցված է 2023-01-16
- ↑ «Florence Holbrook (1860-1932)»։ Jane Addams Digital Edition։ Վերցված է January 16, 2023
- ↑ «Honors for Miss Florence Holbrook»։ Chicago Tribune։ 1914-06-22։ էջ 10։ Վերցված է 2023-01-16 – via Newspapers.com
- ↑ Clark Grace R. (1925)։ «Florence Holbrook»։ The Journal of Education 101 (22 (2532)): 616–616։ ISSN 0022-0574
- ↑ «In Literature and Language»։ The Journal of Education 68 (1 (1686)): 16–24։ 1908։ ISSN 0022-0574
- ↑ 9,0 9,1 9,2 «Woman Educator and Pacifist Dead; Miss Florence Holbrook, 72, Internationally Known»։ St. Louis Globe-Democrat։ 1932-09-30։ էջ 2։ Վերցված է 2023-01-16 – via Newspapers.com
- ↑ 10,0 10,1 «Over a Thousand Pupils; Rapid Growth of the Forestville School in Recent Years»։ The Chicago Chronicle։ 1895-12-01։ էջ 15։ Վերցված է 2023-01-16 – via Newspapers.com
- ↑ Holbrook Florence (1897)։ «'Round the Year in Myth and Song»։ Project Gutenberg։ Վերցված է 2023-01-16
- ↑ Holbrook Florence, Longfellow Henry Wadsworth (1898)։ The Hiawatha primer։ University of California Libraries։ Boston : Houghton, Mifflin and Company
- ↑ Florence Holbrook Mary Frances Hall (1901)։ From Many Lands: A Third Reader (English)։ Harvard University։ Globe School Book Co.
- ↑ Holbrook Florence (1901)։ Elementary geography։ Rand-McNally elementary geography։ Chicago ; New York: Rand, McNally & Co.
- ↑ Holbrook Florence (1902)։ «The Book Of Nature Myths»։ Project Gutenberg։ Վերցված է 2023-01-16
- ↑ Holbrook Florence (1909)։ «Northland Heroes»։ Project Gutenberg։ Վերցված է 2023-01-16
- ↑ Holbrook Florence, Pohl H. D. (1910)։ Hiawatha alphabet։ Chicago: Rand McNally
- ↑ Holbrook Florence (1911)։ Cave, mound, and lake dwellers, and other primitive people։ Boston, New York etc.: D. C. Heath & company
- ↑ Holbrook Florence (1911)։ «Dramatic Reader For Lower Grades»։ Project Gutenberg։ Վերցված է 2023-01-16
- ↑ Williams J. S.։ «Florence Holbrook»։ Women In Peace (en-US)։ Վերցված է 2023-01-16
- ↑ O'Shea M. V., Cook William Adelbert, Holbrook Florence (1917)։ Every-day speller. First-[fourth] book։ Every day speller.։ Indianapolis: Bobbs-Merrill Co.
- ↑ Holbrook Florence (July 1924)։ «The Teacher»։ Journal of Education (անգլերեն) 100 (2): 44։ ISSN 0022-0574։ doi:10.1177/002205742410000212
- ↑ «Schwimmer-Lloyd collection»։ NYPL Digital Collections։ Վերցված է 2023-01-16
- ↑ Kilpatrick James J. (1983-07-05)։ «Florence Holbrook, Prin.; Feared and Loved»։ The Baltimore Sun։ էջ 9։ Վերցված է 2023-01-16 – via Newspapers.com