Ռոտումա, հրաբխային ծագում ունեցող կղզի Խաղաղ օվկիանոսում, որը մտնում է Ֆիջի պետության կազմի մեջ։ Պետական լեզուն անգլերենն է և ռոտումա լեզուն։ Դրամական միավորը ֆիջիական դոլարն է։

Ռոտումա
Տեսակdependency of Fiji?
Երկիր Ֆիջի[1]
Վարչատարածքային միավորՖիջի[1]
Մակերես46 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն

խմբագրել

Ռոտումա կղզին գտնվում է Օվկիանիայում։ Տարածքը 46 կմ² է (փոքր կղզյակների հետ միասին)[2]։ Այստեղ աճում են արմավենիներ և այլ խիտ բուսականություն։

Պատմություն

խմբագրել

Ռոտուման հայտնաբերվել է 1791 թվականին բրիտանական նավի կողմից, 1881 թվականին բռնանվաճվել է Մեծ Բրիտանիայի կողմից։ 1970 թվականին օգոստոսի 10-ին կղզին անկախություն է ձեռք բերել, որպես Ֆիջիի մի մաս։

Բնակչություն

խմբագրել

Ռոտումա կղզու բնակչությունը 2007 թվականի դրությամբ կազմում էր 2002 մարդ։ Կղզու վարչական կենտրոնը Ահաու քաղաքն է, իսկ խոշորագույն քաղաքն ու նավահանգիստը Մոտուսան է։

 
Ռոտումա կղզու անջատողականների դրոշը

Քաղաքականություն

խմբագրել

Ֆիջիի խորհրդարանում Ռոտուման երկու պալատներում ունի մեկական տեղ, իսկ կղզու ղեկավարմամբ զբաղվում է Ռոտումայի գործերի նախարարությունը։

Տնտեսություն

խմբագրել

Գյուղատնտեսական հիմնական արտադրանքը կոպրան է։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոտումա» հոդվածին։