Ֆիլիպ Հալսման (լատիշ․՝ Filips Halsmans,անգլ.՝ Philippe Halsman,մայիսի 2, 1906(1906-05-02)[1][2][3][…], Ռիգա, Ռուսական կայսրություն[4] - հունիսի 25, 1979(1979-06-25)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5][4]), 20-րդ դարի երկրորդ կեսի ականավոր լուսանկարիչ, լուսանկարչության մեջ սյուրռեալիզմի հիմնադիրը[8]։ Հալսմանի «Ցատկ» լուսանկարների շարքը դասական լուսանկարչության դրսևորումներից է[9]։ Այս շարքն ընդգրկում է 200 հանրահայտ մարդկանց դիմանկարներ ցատկելու պահին[10]։

Ֆիլիպ Հալսման
լատիշ․՝ Filips Halsmans
Դիմանկար
Ծնվել էմայիսի 2, 1906(1906-05-02)[1][2][3][…]
ԾննդավայրՌիգա, Ռուսական կայսրություն[4]
Մահացել էհունիսի 25, 1979(1979-06-25)[1][2][3][…] (73 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5][4]
Քաղաքացիություն ԱՄՆ[6] և  Ռուսական կայսրություն
ԿրթությունԴրեզդենի տեխնիկական համալսարան
Ազդվել էՍալվադոր Դալի
Մասնագիտությունլուսանկարիչ և fashion photographer
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունMagnum Photos[7]
 Philippe Halsman Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆիլիպ Հալսմանը ծնվել է Ռիգայում` հրեական ընտանիքում։ Հայրը` Մորդուխ Հալսմանը, եղել է ատամնաբույժ, մայրը` Իտա Գրինտուխը` ուսուցչուհի։ 15 տարեկանում Հալսմանը կատարում է առաջին լուսանկարները։ Կրթություն է ստացել Դրեզդենի համալսարանում, որտեղ սովորել է էլեկտրատեխնիկա։ 1928 թվականի սեպտեմբերին ողբերգական պատահար է տեղի ունենում. ավստրիական Ալպերում Ֆիլիպի հետ զբոսնելիս հայրը ընկնում է մեծ բարձրությունից և մահանում։ Վկաների բացակայության արդյունքում Ֆիլիպը մեղադրվում է հայրասպանության մեջ և դատապարտվում 10 տարի ազատազրկման։ Դեպքը համաշխարհային արձագանք է ստանում. Ֆիլիպի պաշտպանության օգտին իրենց ձայնն են բարձրացնում նշանավոր շատ մարդիկ, այդ թվում` Ալբերտ Այնշտայնը և Թոմաս Մանը։

Արդյուքում բանտում անցկացրած երկու տարիներից հետո Ֆիլիպը ազատվում է պայմանով, որ ընդմիշտ լքելու է Ավստրիան[11]։ Այսպիսով նա հայտնվում է Փարիզում, որտեղ շուտով մեծ համբավ է ձեռք բերում որպես լուսանկարիչ` հրատարալելով իր աշխատանքները «Vogue», «Vu» և «Voilà» ամսագրերում։ Այս շրջանում է նա լուսանկարել Անդրե Մալրոյին, Պոլ Վալերիին, Մարկ Շագալին, Անդրե Ժիդին, Ժան Ժիրոդուին, Լե Կորբյուզիեին։

 
«Dali Atomicus»

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին, զգուշանալով ազգայնամոլներից, 1940 թվականի աշնանը Ֆիլիպ Հալսմանը տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ 1941 թվականին ծանոթանում է Սալվադոր Դալիին, ում հետ պահպանում է ստեղծագործական և բարակամական կապերը մոտ 30 տարի[12]։ Հենց այս շրջանին է վերաբերում Դալիին պատկերող նշանավոր «Դալի ատոմիկուս» («Dali Atomicus») լուսանկարը, որը պատկերում է թռչող երեք կատու, օդում` Սալվադոր Դալին և մի դույլ ջուր։

1945 թվականին թվականին Ֆիլիպ Հալսմանը ընտրվում է ֆոտոլրագրողների ամերիկյան նորաստեղծ ընկերության նախագահ։ Կյանքի ամերիկյան շրջանում, երբ Հալսմանը լուսանկարիչ էր «Life» ամսագրում, ստեղծվել են Ալբերտ Այնշտայնի, Սալվադոր Դալիի, Ֆեռնանդելի, Բրիժիտ Բարդոյի, Անրի Մատիսի, Աննա Մանյանիի, Սոֆի Լորենի, Մերիլին Մոնրոյի, Ուինսթոն Չերչիլի և Ջոն Քենեդու լուսանկարները[13]։

Փաստեր խմբագրել

  • 2011 թվականի մայիսի 2-ին Ռիգայի Սկարնյու փողոցում Դեկորատիվ արվեստի և դիզայնի թանգարանի հարևանությամբ տեղադրվել է Ֆիլիպ Հալսմանի արձանը (քանդակագործ Գրիգորի Պոտոցկի), որը մինչ այդ մի քանի տարի գտնվում էր Ռիգայի քաղաքապետարանի միջանցքում[14]։
  • Jump ֆիլմը ներկայացված է Internet Movie Database կայքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Philippe Halsman (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Luminous-Lint — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Artists + Artworks
  5. 5,0 5,1 5,2 Union List of Artist Names — 2018.
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. http://www.magnumphotos.com/C.aspx?VP3=CMS3&VF=MAGO31_9_VForm&ERID=24KL535KMJ
  8. «Филипп Халсман (1906—1979)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 3-ին.
  9. 1979 թվականի հունիսի 25-ին մահացել է ամերիկացի տաղանդավոր լուսանկարիչ Ֆիլիպ Հալսմանը(չաշխատող հղում)
  10. «Ֆիլիպ Հալսմանը և ցատկող Մերիլին Մոնրոն». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 3-ին.
  11. Alfred Hitchcock, Philippe Halsman (1963) Jonathan Jones Saturday June 9, 2001 The Guardian (անգլ.)
  12. Սերգեյ Նիկոլաև Հոգեբանը լուսանկարչական ապարատով(չաշխատող հղում) газета «ЧАС» 05.05.2006
  13. «Ռիգայում տեսարժան նոր վայր է բացվել». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել