Ֆիլիպինների տնտեսություն

Ֆիլիպիններ՝ զարգացող, ագրարային-արդյունաբերական երկիր[1]։ ՀՆԱ-ն (ընթացիկ փոխարժեքով, մլն դոլար)՝ 166 909, համաշխարհային ՀՆԱ-ի մասնաբաժինը 0,3% է, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն՝ 3900 ԱՄՆ դոլար։ Արտահանման մեջ մշակող արդյունաբերության արտադրանքի մասնաբաժինը 51% է։ Բարձրտեխնոլոգիական արտադրանքի մասնաբաժինը մշակող արդյունաբերության արտադրանքի արտահանման մեջ 54% է։ Մեկ շնչի հաշվով ապրանքների արտահանումը՝ 544,72 դոլար է[2]։ Հիմնական արտահանման մշակաբույսերն են՝ կոկոսի արմավենիները, քնջութը և ագավան (աշխարհի առաջին վայրերից մեկը, որն արտադրում և արտահանում է կոփրա և Մանիլայի կանեփ

Տնտեսության պատմություն խմբագրել

Մինչև անկախություն ստանալը, Ֆիլիպինների տնտեսությունը հիմնականում հիմնված է եղել գյուղատնտեսության և անտառային տնտեսության վրա։ Այնուհետև սկսվել է տնտեսության արդիականացումը, սկսել են զարգանալ տեղեկատվական տեխնոլոգիաները։

Շուկան պահպանել է իր արտահանման կախվածությունը։ Անկախությունից ի վեր գյուղատնտեսության և անտառային տնտեսության, ինչպես նաև ձկնորսության մասնաբաժինը նվազել է, իսկ արդյունաբերության և ծառայությունների ոլորտի մասնաբաժինը աճել է։ 1990 թվականին գյուղատնտեսական արտադրանքի մասնաբաժինը երկրի արտահանման մեջ հասել է 20 տոկոսի, 2001 թվականին՝ 6 տոկոսի։

1997 թվականին երկրում կրկին խիստ ճգնաժամ է եղել։

Արդյունաբերություն խմբագրել

Երկիրը համեմատաբար հարուստ է օգտակար հանածոներով։ Արդյունահանվում են պղինձ, ոսկի, քրոմ, նիկել։ 1979 թվականից սկսվել է նավթի լայնածավալ արդյունահանումը, որը հայտնաբերվել է Պալավան կղզու ափին։

Զարգացած է մշակող արդյունաբերությունը, Ֆիլիպինների արտահանման մասնաբաժինը հասնում է 75%-ի ։ Արտադրվում է հագուստ, էլեկտրոնիկա, կենցաղային ապրանքներ և սննդի արդյունաբերության արտադրանք։

Գյուղատնտեսություն խմբագրել

Ֆիլիպիններում վերամշակված հողերի տարածքը կազմում է շուրջ 8 միլիոն հեկտար։ Ֆիլիպիններում գյուղատնտեսական գլխավոր մշակույթը բրինձն է (2002 թվականին հավաքվել է 13,3 միլիոն տոննա)։ Աճեցվում է եգիպտացորեն, որը զբաղեցնում է ցանքսատարածությունների մեկ երրորդ մասը։ 2002 թվականին հավաքվել է 4,3 միլիոն տոննա եգիպտացորեն։ Ֆիլիպինները հանդիսանում են արքայանարնջի և բանանի խոշոր արտադրող և նաև շաքարի՝ արտադրված շաքարեղեգից (25,8 միլիոն տոննա֊2002 թվականին)։ Գլխավոր դեր ունի սուրճը (132 000 տոննա՝ համաշխարհային արտադրության 1,8%) և բնական կաուչուկը (73,3 հազ. տոննա՝ աշխարհում 12 տեղը)։ 2002 թվականին ձկան որսը կազմում է 2,2 միլիոն տոննա։

Էներգետիկա խմբագրել

Երկրի էլեկտրաէներգիայի կեսից ավելին արտադրվում է ջերմային էլեկտրակայաններում։ Զարգանում է երկրաջերմային Էներգետիկան։ Մեկ շնչի հաշվով էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմում է 389 Կիլովատտ-ժամ։

Տրանսպորտ խմբագրել

Ավտոմոբիլային ճանապարհներ խմբագրել

  • Ընդամենը՝ 200 037 կմ
  • Ծածկույթով՝ 19 804 կմ
  • Առանց ծածկույթի՝ 180 233 կմ

Երկաթուղիներ խմբագրել

  • Ավելի քան 1000 կմ

Օդանավակայաններ խմբագրել

  • Ընդամենը՝ 256

Առևտրի նավատորմ խմբագրել

Արտաքին առևտուր խմբագրել

2017 թվականի տվյալներոր՝ Ֆիլիպինների արտահանումը կազմել է 99 մլրդ դոլար։ ԱՄՆ-ն ներմուծոել է 105 մլրդ դոլար, արտաքին առևտրի բացասական սալդոն՝ 5,9 մլրդ դոլար[3]։

Արտահանման հիմնական նյութեր

  • Ինտեգրալ սխեմաներ (32,2 մլրդ ԱՄՆ դոլար)
  • Գրասենյակային մեքենաներ և մասեր (10 մլրդ ԱՄՆ դոլար)
  • Համակարգիչներ (5,19 մլրդ դոլար, ԱՄՆ)
  • Կիսահաղորդչային սարքեր (3,34 մլրդ դոլար, ԱՄՆ)
  • Մեկուսացված լարերը (2,42 մլրդ ԱՄՆ դոլար)

Այսպիսով, արտահանման մոտ 69 %-ը բաժին է ընկնում մեքենաներին, էլեկտրոնիկային և սարքավորումներին։ Գյուղատնտեսական ապրանքների առավել կարևոր են՝ բանանը (1,6%) և այլ մրգեր, կոկոսի յուղ (1,5%)․

Ներմուծման հիմնական նյութեր

  • Ինտեգրալ սխեմաներ (12,1 մլրդ դոլար, ԱՄՆ)
  • Նավթամթերք (5,64 մլրդ դոլար, ԱՄՆ)
  • Ավտոմեքենաներ (4,77 մլրդ ԱՄՆ դոլար)
  • Հում նավթ (3,15 մլրդ դոլար, ԱՄՆ)

Հիմնական արտաքին առևտրային գործընկերներն են Չինաստանը (20% արտահանման և 21% ներմուծման), Ճապոնիան (12% արտահանման և 11% ներմուծման), ԱՄՆ-ը (13% արտահանման և 7,9% ներմուծման), ինչպես նաև Հոնկոնգը, Գերմանիան, Ինդոնեզիան և Հարավային Կորեան։

Բնակչության եկամուտները խմբագրել

Ֆիլիպիններում միասնական նվազագույն աշխատավարձ չկա, այն առանձին սահմանվում է ըստ մարզերի և տնտեսական գործունեության տեսակների։ 2019 թվականի դրությամբ նվազագույն աշխատավարձը տատանվում է 270 պեսո (5,18 դոլար) մեկ օրվա համար, Իլոկոսի շրջանի գյուղատնտեսական հատվածում մինչև 537 պեսո (10,30 դոլար)[4][5][6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Country and Lending Groups | Data
  2. [1] Արխիվացված 2011-02-11 Wayback Machine далее Selected Development Indicators);(адрес статистического приложения [2])[3]; [4] Արխիվացված 2011-01-07 Wayback Machine;[5] Արխիվացված 2011-02-19 Wayback Machine (табл.1,2,6,7)
  3. «Филиппины на справочнике внешней торговли https://oec.world/». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  4. Summary of Current Regional Daily Minimum Wage Rates by Region, Non-Agriculture and Agriculture | National Wages Productivity Commission
  5. https://www.rappler.com/nation/215947-new-metro-manila-minimum-wage-500-to-537-pesos
  6. Philippines Daily Minimum Wages | 1989-2019 Data | 2020-2022 Forecast | Historical
  7. Minimum wage - Philippines - WageIndicator.org
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպինների տնտեսություն» հոդվածին։