Ֆիլիպե դոս Ռեիս Պերեյրա Վիզեու դո Կարմո (պորտ.՝ Felipe dos Reis Pereira Vizeu do Carmo ավելի հայտնի է Ֆիլիպե Վիզեու անունով, պորտ.՝ Felipe Vizeu, մարտի 12, 1997(1997-03-12)[1], Տրես Ռիուս, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, Ֆլամենգո ակումբի հարձակվող։
|
---|
|
Անձնական տվյալներ |
---|
Ազգությունը |
Բրազիլացի |
---|
Քաղաքացիությունը |
Բրազիլիա |
---|
Ծննդյան ամսաթիվ |
մարտի 12, 1997(1997-03-12)[1] (27 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Տրես Ռիուս, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
---|
Հասակ |
173 սմ |
---|
Քաշ |
71 կգ |
---|
Դիրք |
հարձակվող |
---|
Ակումբային տեղեկություններ |
---|
Ներկա ակումբ |
Ֆլամենգո |
---|
Համար |
47 |
---|
Պատանեկան կարիերա |
---|
2011—2012
|
Ամերիկա Մինեյրո
|
2013—2016
|
Ֆլամենգո
|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
2016—մ.հ.
|
Ֆլամենգո
|
24 (8)
|
|
Ազգային հավաքական |
---|
|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Վիզեուն Ամերիկա Մինեյրո և Ֆլամենգո ակումբի սան է։ 2016 թվականի փետրվարի 11-ին Կարիոկայի Լիգայի շրջանակներում, նա կատարել է իր առաջնաելույթը վերոհիշյալ ակումբի կազմում, Պորտուգեզ ակումբի դեմ խաղի ժամանակ[2]։ Մայիսի 26-ին Շապեկոենսե ակումբի դեմ խաղում նա առաջնախաղով հանդես է եկել բրազիլական Սերիա Ա առաջնությունում[3]։ Այս խաղում նա խփել է իր առաջին գոլը՝ Ֆլամենգո ակումբի կազմում։
2017 թվականին Վիզեուն, լինելով Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում, հանդես է եկել Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությունում, որը կայացել է Էկվադորում։ Մրցաշրջանում նա խաղացել է ընդդեմ Չիլիի[4], Պարագվայի[5], Կոլումբիայի[6], Արգենտինայի[7], Վենեսուելայի[8], Ուրուգվայի[9] և երկու անգամ էլ Էկվադորի հավաքականների[10][11]։ Էկվադորի, Արգենտինայի, Վենեսուելայի և Պարագվայի հավաքականների հետ բոլոր խաղերի ժամանակ Վիզեուն դարձել է գոլերի հեղինակ։