Ֆիզուլի (բանաստեղծ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆիզուլի (այլ կիրառումներ)
Ֆիզուլի, Ֆուզուլի Մուհամմեդ Սուլեյման օղլի ( արաբ․՝ فضولی, մոտ 1494, Ակ-Կոյունլուներ - 1556[1], Օսմանյան կայսրություն), բանաստեղծ, որը գրում էր թուրքերեն, պարսկերեն և արաբերեն[2]։ Կյանքի մեծ մասը անց է կացրել Բաղդադում։
Ծնվել է | մոտ 1494 |
---|---|
Ծննդավայր | Ակ-Կոյունլուներ |
Վախճանվել է | 1556[1] |
Վախճանի վայր | Օսմանյան կայսրություն |
Գրական անուն | فضولي |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | ադրբեջաներեն, արաբերեն, պարսկերեն և թուրքերեն |
Քաղաքացիություն | Ակ-Կոյունլուներ, Սեֆյան Պարսկաստան և Օսմանյան կայսրություն |
Ուշագրավ աշխատանքներ | Leyli and Majnun? |
Զավակներ | Fazli? |
Fuzuli Վիքիպահեստում |
Ստեղծագործություններ
խմբագրելՖիզուլու բանաստեղծական ժառանգության մեջ մեծ տեղ է գրավում քնարերգությունը, հատկապես՝ գազելն ու քասիդը։ Հաստատելով մարդու երկրային սիրո իրավունքն՝ բանաստեղծն ընդդիմանում է իսլամի արգելքներին ու կանոններին։ Ֆիզուլու պոեզիան հումանիստական է, արտահայտում է ատելություն ամեն մի բռնության նկատմամբ, տիրակալներին կոչ է անում լինել արդարամիտ և հոգատար՝ հպատակների հանդեպ։ Նրա փիլիսոփայական քնարերգության ամենաբարձր նմուշներից մեկը «Սրտի բարեկամ» քասիդն է։ «Բողոք» երկը յուրատեսակ քաղաքական երգիծանք է, որտեղ խարազանել է թուրքական արքունիքում տիրող կամայականությունն ու կաշառակերությունը։ Ֆիզուլու ստեղծագործության բարձրակետը «Լեյլի և Մեջնուն» (1536-37) քնարաէպիկական պոեմն է, որի հերոսը՝ բանաստեղծ Մեջնունը (Կեյսը), իր կյանքի իմաստն ու երջանկությունը փնտրում է ռոմանտիկական սիրո մեջ։
Ֆիզուլու ռոմանտիկ, և միաժամանակ կենսականորեն ճշմարիտ պոեզիան մի ամբողջ դարաշրջան է ադրբեջանական գրականության ու լեզվի զարգացման մեջ։ Նրա ստեղծագործությունն ազդեցություն է գործել ոչ միայն ադրբեջանական ու թուրքական գրականության, այլև Մերձավոր Արևելքի այլ ժողովուրդների գրականության զարգացման վրա։ 1958-ին նշվել է Ֆիզուլու ծննդյան 400-ամյակը և Բաքվում կանգնեցվել նրա հուշարձանը։
Ու․ Հաջիբեկովը գրել է «Լեյլի և Մեջնուն» մուղամային օպերան (1907)։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.britannica.com/EBchecked/topic/222964/Mehmed-bin-Suleyman-Fuzuli
Երկեր
խմբագրել- Эсэрлэри, ч․ 1—4, Бакы, 1958—61;
- Избранное, Баку, 1958; Газели, М․, 1959․
Գրականություն
խմբագրել- Араслы Г․, Великий азербайджанский поэт Физули, Баку, 1958;
- Бертельс Е․ Э․, Избранные труды, [т․ 2], Низами и Фузули, М., 1962․
- Крымский А., История Турции и её литературы, т. 1, М., 1910
- Араслы Г., Великий азербайджанский поэт Физули, Баку, 1958
- Араслы H., Böjyk Азəрбајчан шаири Фузули, Бакы, 1958
- Гулузадэ М., Фузулинин лирикасы, Бакы, 1965
- Gibb Е., A history of Ottoman poetry, v. 3, L., 1904
- Karaban Abdülkadir, Fuzuli. Muhiti hayati ve şahsiyeti, Ist., 1949
- Cunbu.-Müjgan, Fuzulî hakkinda bir bibliografya denemesi, Ist., 1956
- Bicari H., Fuzulir nin allegorik eserleri, в кн.։ Studia turcica, ed. L. Ligeti, Bdpst, 1971.
- Гюльшен Алиева. Проблемы исследования наследия Физули.
- Թէրզիպաշեան, Գ։ Գ։ (1928)։ Նմոյշ արեւելեան միստիկ բանաստեղծութեան կամ Ֆիւզուլի մեկնաբանուած ։ Ներածություն ։ Մասն առաջին ։ Գիրք առաջին (Հատոր Ա.) : Ֆիւզուլիի պատմականը, Կ. Պոլիս. Յ. Ասատուրեան
- Թէրզիպաշեան, Գ։ Գ։ (1929)։ Նմոյշ արեւելեան միստիկ բանաստեղծութեան կամ Ֆիւզուլի մեկնաբանուած ։ Մասն առաջին ։ Ներածութիւն ։ Գիրք երկրորդ (Հատոր Բ) ։ Ֆիւզուլիի անդրազանցականը, Կ. Պոլիս. Յ. Ասատուրեան
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆիզուլիի ստեղծագործությունների ժողովածու Արխիվացված 2008-04-21 Wayback Machine(ռուս.)
- «Լեյլի և Մեջնուն» օպերա Արխիվացված 2008-03-05 Wayback Machine(ռուս.)
- կենսագրություն և քաղվածքներ «Լեյլի և Մեջնուն» օպերայից Արխիվացված 2021-05-02 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիզուլի (բանաստեղծ)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |