Քարբալա
Քարբալա, քաղաք Իրաքում, Եփրատի հովտում, Քարբալայի մարզի վարչական կենտրոնն է։ Առևտրատրանսպորտային խոշոր կետ է։ Կա պահածոների գործարան (կառուցվել է ԽՍՀՄ աջակցությամբ), տեքստիլ արտադրություն, արհեստագործություն։ Հիմնադրվել է 7-րդ դարում։ Իսլամադավան–շիաների ուխտավայրն է։ Պահպանվել են միջնադարյան ճարտարապետական հուշարձաններ։
Քաղաք | ||
---|---|---|
Քարբալա | ||
արաբ․՝ كربلاء | ||
Երկիր | Իրաք | |
Համայնք | Karbala Governorate? | |
ԲԾՄ | 28 մետր | |
Խոսվող լեզուներ | Արաբերեն | |
Բնակչություն | 572.300 մարդ (2003) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային դասիչ | 56001 | |
| ||
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարբալա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |