Ֆիզիկական մեծությունների ցանկ
Չափագիտության մեջ տարբերում են ֆիզիկական մեծության չափայնություն և ֆիզիկական մեծության չափման միավոր հասկացությունները։ Չափայնությունը որոշվում է օգտագործվող ֆիզիկական միավորների համակարգով, որն իրենից ներկայացնում է ֆիզիկական մեծությունների համախումբ։ Նրանք կապված են իրար հետ և մի քանիսը նրանցից ընտրված են որպես հիմնական միավոր։ ֆիզիկական մեծության միավորը այն ֆիզիկական մեխությունն է, որը՝ ըստ համաձայնության, որոշված է ընդունել հավասար մեկի[1]։ Ֆիզիկական մեծությունների միավորների համակարգ կոչվում է հիմնական և ածանցյալ միավորների համախումբը, որը հիմնված է որոշակի համակարգի վրա[2]։ Բերված աղյուսակում ներկայացվում է ֆիզիկական մեծությունները և իրենց միավորները։ Այդ միավորներն ընդունված են Միավորների միջազգային համակարգում, որը հիմնված է Մեծությունների միջազգային համակարգի վրա[3][4]։
Հիմնական մեծությունները | Չափայնությունը | Նշանը | Նկարագրությունը | Միավորը ՄՀ | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|
Երկարություն | l | Օբյեկտի ձգվածությունը մի ուղղությամբ։ | մետր (մ) | ||
Զանգված | m | Իներտության քանակական բնութագիրը։ | կիլոգրամ(կգ) | էքստենսիվ մեծություն | |
Ժամանակ | t | Երևույթի տևողությունը։ | վայրկյան (վ) | ||
Հոսանքի ուժ | I | Միավոր ժամանակում անցած լիցքի քանակը։ | ամպեր (Ա) | ||
Ջերմաստիճան | T | Օբյեկտի մասնիկների միջին կինետիկ էներգիան։. | կելվին(Կ) | Ինտենսիվ մեծություն | |
Նյութի քանակ | n | Միատեսակ կառուցվածքային միավորների քանակ, որից կազմված է նյութը։ | մոլ (մոլ) | Էքստենսիվ մեծություն | |
Լույսի ուժը | Iv | Լուսային էներգիայի քանակ, որը ճառագայթվում է տրված ուղղությամբ, միավոր ժամանակում։ | կանդելա (կդ) | Լուսային էքստենսիվ մեծություն։ |
Ածանցյալ մեծություններ | Նշանը | Նկարագրությունը | ՄՀ միավորը | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
Մակերես | S | Օբյեկտի ձգվածությունը երկչափ համակարգում։ | մ2 | |
Ծավալ | V | Օբյեկտր ձգվածությունը եռաչափ համակարգում։ | մ3 | էքստենսիվ մեծություն |
Արագություն | v | Մարմնի կոորդինատի փոփոխությունը միավոր ժամանակում։ | մ/վ | վեկտոր |
Արագացում | a | Արագության փոփոխության արագությունը։ | մ/վ² | վեկտոր |
Իմպուլս | p | Մարմնի արագության և զանգվածի արտադրյալը։ | կգ·մ/վ | պահպանվող մեծություն |
Ուժ | F | Մարմնի արագացման արտաքին պատճառը։ | կգ·մ/վ2 (նյուտոն, Ն) | վեկտոր |
Մեխանիկական աշխատանք | A | Ուժի և տեղափոխության սկալյար արտադրյալը։ | կգ·մ2/վ2 (ջոուլ, Ջ) | սկալյար |
Էներգիա | E | Մարմնի աշխատանք կատարելու ունակությունը։ | կգ·մ2/վ2 (ջոուլ, Ջ) | էքստենսիվ, պահպանվող մեծություն, սկալյար |
Հզորություն | N | Աշխատանք կատարելու արագությունը։ | կգ·մ2/վ3 (վատտ,Վտ) | |
Ճնշում | p | Միավոր մակերեսի վրա ազդող ուժը։ | կգ/(մ·վ2) (պասկալ, Պա) | ինտենսիվ մեծություն |
Խտություն | ρ | Միավոր ծավալով զանգվածը։ | կգ/մ3 | ինտենսիվ մեծություն |
Մակերևույթային խտություն | ρA | Միավոր մակերեսվ ծավալը։ | կգ/մ2 | |
Գծային խտություն | ρl | Միավոր երկարությամբ զանգվածը։ | կգ/մ | |
Ջերմաքանակ | Q | Մի մարմնից մյուսին ոչ մեխանիկական եղանակով էներգիայի փոխանցում։ | կգ·մ2/վ2 (ջոուլ, Ջ) | սկալյար |
Էլեկտրական լիցք | q | Մարմինների էլեկտրամագնիսական փոխազդեցության մեջ մտնելու ունակությունը։ | Ա·վ (կուլոն, Կլ) | էքստենսիվ, պահպանվող մեծություն |
Լարում | U | Միավոր լիցքի վրա կատարված աշխատանք։ | մ 2·կգ/(վ3·Ա) (վոլտ, Վ) | սկալյար |
Էլեկտրական դիմադրություն | R | Օբյեկտի էլեկտրական հոսանքին խոչընդոտելու ունակությունը։ | մ 2·կգ/(վ3·Ա2) (օմ, Օմ) | սկալյար |
Մագնիսական հոսք | Φ | Մագնիսական ինդուկցիան միավոր մակերեսում։ | կգ·մ 2/(վ2·Ա) (վեբեր, Վբ) | |
Հաճախություն | ν | Միավոր ժամանակում իրադարցության կատարման թիվը։ | վ −1 (հերց, Հց) | |
Անկյուն | α | Ուղղության փոփոխության չափը։ | ռադիան (ռադ) | |
Անկյունային արագություն | ω | Անկյան փոփխության արագությունը։ | վ −1 (ռադիան վայրկյան) | |
Անկյունային արագացում | ε | Անկյունային արագության փոփոխության արագությունը։ | վ −2 (ռադիան վայրկյան քառակուսի) | |
Իներցիայի մոմենտ | I | Պտտվող մարմնի իներտության չափը։ | կգ·մ2 | թենզոր մեծություն |
Իմպուլսի մոմենտ | L | Մարմնի պտտման չափը։ | կգ·մ2/վ | պահպանվող մեծություն |
Ուժի մոմենտ | M | Ուժի բազուկի և ուժի արտադրյալը։ | կգ·մ2/վ2 | վեկտոր |
Մարմնային անկյուն | Ω | Տարածության մասը, որ զբաղեցնում են մի կետից դուրս եկող միավորված ճառագայթները։ | ստեռադիան (սռ) |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Единицы физических величин имеют наименования и обозначения, присвоенные им по соглашению.
- ↑ Чертов А. Г. Единицы физических величин. — М.: Высшая школа, 1977. — С. 7-16. — 287 с.
- ↑ The International System of Units (SI) and the corresponding system of quantities(անգլ.) — Брошюра СИ, раздел 1.2 на сайте Международного бюро мер и весов.
- ↑ Международный словарь по метрологии: основные и общие понятия и соответствующие термины / Пер. с англ. и фр.. — 2-е изд., испр. — СПб.: НПО «Профессионал», 2010. — С. 20. — 82 с. — ISBN 978-5-91259-057-3