Ֆերենց Կարինտի
Ֆերենց Կարինտի (հունգարերեն՝ Ferenc Karinthy, հունիսի 2, 1921[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն - փետրվարի 29, 1992[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարիա[4]), 20-րդ դարի հունգարացի վիպասան, թատերագիր, ժուռնալիստ, խմբագիր, թարգմանիչ, ջրագնդակի առաջնության չեմպիոն։ Հեղինակել է մեկ տասնակից ավելի վեպեր, որոնցից մի քանիսը թարգմանվել են այլ լեզուներով[5]։ Նրա հայրը՝ Ֆրիդյեշ Կարինտին, անվանի գրող ու ժուռնալիստ էր, մայրը՝ հոգեբույժ Արանկա Բյոհմը, հրեուհի լինելու պատճառով 1944 թվականին սպանվել է Աուշվիցի (Օսվենցիմի) համակենտրոնացման ճամբարում։
Ֆերենց Կարինտի հունգ.՝ Karinthy Ferenc | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 2, 1921[1][2][3][…] |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն |
Վախճանվել է | փետրվարի 29, 1992[1][2][3][…] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարիա[4] |
Գերեզման | Ֆիումեի փողոցի գերեզմանոց |
Մասնագիտություն | վիպասան, դրամատուրգ, գրող, թարգմանիչ, լրագրող և գիտաֆանտաստիկ գրող |
Լեզու | հունգարերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բուդապեշտի համալսարան (1946) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Ուշագրավ աշխատանքներ | Epepe? |
Պարգևներ | |
Զավակներ | Márton Karinthy? |
![]() | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ֆերենց Կարինտին ծնվել է Բուդապեշտում։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է կաթոլիկական Պետեր Պազմանի համալսարանում, որտեղ լեզու և գրականություն է ուսումնասիրել։ Համալսարանում սովորելու ժամանակ էլ գրել է իր առաջին վեպը՝ «Դոն Ժուանի գիշերը» (Don Juan éjszakája, 1943 թ.): 1945 թվականին լեզվաբանական թեզ է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում։
1947 թվականին, արժանանալով դրամաշնորհային կրթաթոշակի, կատարելագործվել է Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իտալիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 1949—1950 թվականներին, որպես գրական խմբագիր և թատերագիր, աշխատել է Բուդապեշտի, 1965-1975 թվականներին՝ Միշկոլցի, Սեգեդի, Դեբրեցենի թատրոններում։
1957—1960 թվականներին հունգարերեն է թարգմանել հույն, անգլիացի, իտալացի, գերմանացի դասական գրողների, այդ թվում՝ Մոլիերի, Մաքիավելիի ստեղծագործություններից։
1968—1969 թվականներին, որպես հրավիրված պրոֆեսոր, դասախոսություններ է կարդացել Ամերիկայի Միացյալ Նահանգների համալսարաններում։ 1972—1976 թվականներին այցելել է մի շարք երկրներ՝ ԱՄՆ, Ավստրալիա, ԽՍՀՄ, Կուբա...
Գրական վաստակի համար արժանացել է պարգևների՝ ներառյալ Բաումգարտենի (1948 թ.), Աթիլա Յոժեֆի (1950 թ., 1954 թ., 1974 թ.), Կոշուտի (1955 թ.) մրցանակները[6]։
Ֆերենց Կարինտին միաժամանակ լրջորեն զբաղվել է սպորտով. նվաճել է ջրագնդակի Հունգարիայի աաջնության հաղթողի ոսկե մեդալը։
Մահացել է 1992 թվականին, Բուդապեշտում։ Հետմահու՝ 1994 թվականին, հրատարակվել են նրա 1969-1991 թվականների օրագրությունները։
Երկերի ընտրանիԽմբագրել
- Don Juan éjszakája (Դոն Ժուանի գիշերը) (1943)
- Szellemidézés (1947)
- Budapesti tavasz (Գարունը գալիս է Բուդապեշտ) (1953)
- Hazai tudósítások (Զեկուցագրեր տնից) (1954)
- Irodalmi történetek (Գրական պատմություններ) (1956)
- Ferencvárosi szív («Ֆերենցվարոշ»-ի երկրպագուն) (1959)
- Négykezes (Պիես չորս ձեռքի համար) (1967)
- Epepe (Մետրոպոլ) (1970)
- Harminchárom (Երեսուներեք) (1977)
- Napló (Օրագիր) (1994)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 PIM identifier
- ↑ Telegram Books - Author Profile
- ↑ «Hungarian Book Foundation»։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-26-ին։ Վերցված է 2019-05-26
Արտաքին հղումներԽմբագրել
- booksend.files.wordpress.com Archived 2014-02-21 at the Wayback Machine.
- Karinthy Ferenc Archived 2019-05-26 at the Wayback Machine.(հունգարերեն)