Ֆերդինանդ III (Կաստիլիայի թագավոր)
Ֆերդինանդ III (Իսպաներեն` Fernando III, օգոստոսի 5, 1199[1], Սամորա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա - մայիսի 30, 1252, Սևիլյա, Կաստիլիա և Լեոն), նաև անվանել են Սուրբ (el Santo), եղել է Կաստիլիայի թագավոր 1217 թվականից և Լեոնի թագավոր 1230 թվականից, ինչպես նաև Գալիսիայի թագավոր 1231 թվականից[4]: Նա Լեոնի թագավոր Ալֆոնսո IX-ի և Կաստիլիայի թագուհի Բերենգարիայի որդին էր: Իր երկրորդ ամուսնության արդյունքում նա նաև Օմալի կոմսն էր: Ֆերդինանդ III-ը Կատիլիայի ամենահաջող արքաներից մեկն էր, ով ոչ միայն միայն միավորեց Կաստիլիայի և Լեոնի թագավորությունները, այլ նաև ամենամեծ ներդրումն ունեցավ Ռեկոնկիստայում:
Ֆերդինանդ III իսպ.՝ Fernando III el Santo | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 5, 1199[1] |
Ծննդավայր | Սամորա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա |
Մահացել է | մայիսի 30, 1252 (52 տարեկան) |
Մահվան վայր | Սևիլյա, Կաստիլիա և Լեոն |
Գերեզման | Սևիլյայի տաճար |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | կառավարիչ և Քրիստոնյա զինվորը |
Ամուսին | Elisabeth of Swabia?[2] և Joan, Countess of Ponthieu?[2] |
Ծնողներ | հայր՝ Ալֆոնսո IX Լեոնացի, մայր՝ Բերենգարիա կաստիլացի |
Զբաղեցրած պաշտոններ | Monarch of Castile and Leon? և Monarch of the Kingdom of Castile? |
Երեխաներ | Ալֆոնսո X[3], Frederick of Castile?, Ferdinando di Castiglia?[3], Leonor de Castilla?[3], Berenguela de Castilla?[3], Infante Henry of Castile?[3], Philip of Castile?, Sancho of Castile?, Manuel, Senhor de Villena?, Maria de Castilla?, Էլեանոր Կաստիլիացի, Ferdinand, Count of Aumale?, Luigi di Castiglia?, Juan de Castilla? և Simon of Castille? |
![]() |
Ռազմական և դիվանագիտական գործողությունների արդյունքում Ֆերդինանդը մեծացրեց Կաստիլիայի ազդեցությունը հարավային Իսպանիայում` նվաճելով Ալ-Անդալուսի ամենամեծ և ամենաին քաղաքները, ներառյալ հին Անդալուսական մայրաքաղաքներ Կորդովան և Սևիլյան և հիմնադրելով Կաստիլիայի պետության սահմանները հաջորդ երկու հարյուրամյակի համար:
Ֆերդինանդը սրբացվեց 1671 թվականին Հռոմի պապ Կլիմենտ X-ի կողմից և իսպաներենով նա հայտնի է որպես Fernando el Santo, San Fernando կամ San Fernando Rey: Բնակավայրեր ինչպիսիք են Սան Ֆերնանդո (Պամպագանա)-ն, Սան Ֆերնանդո (Լա Յունիոն)-ը Ֆիլիպիններում և Կալիֆոռնիայի, Սան Ֆերնանդո Սիթին ու Սան Ֆերնանդո Հովիտը անվանվել են նրա պատվին:
Վաղ կյանք խմբագրել
Ֆերդինանդի ծննդյան ստույգ ամսաթիվը անհայտ է: Ենթադրվում է, որ նա ծնվել է 1199 կամ 1198 թվականին, չնայած վերջին հետազոտողները հիմնականում պնդում են, որ նա ծնվել է 1201 թվականի ամռանը[5][6][7]: Ֆերդինանդը ծնվել է Վալպարաիսոյի վանքում (Պելեաս դե Արիբա, որն այժմ Սամորա պրովիցիայում է):
Որպեսեոնի թագավոր Ալֆոնսո IX-ի և Կաստիլիայի թագուհի Բերենգարիայի որդի Ֆերդինանդը հանդիսանում էր երկու կողմերի գահի ժառանգորդ, քանի որ նրա հորական պապմն էր Լեոնի թագավոր Ֆերդինանդ II-ն էր և մորական պապը` Կաստիլիայի թագավոր Սանչո III-ը, ովքեր Ալֆոնսո VII-ի որդիներն էին և ժառանգորները: Ֆերդինանդը ուներ նաև այլ թագավորական նախնիներ իր հորական տատը Պորտուգալիայի թագուհի Ուրրակա Պորտուգալացին էր, իսկ մայրական տատը` Էլեանոր Անգլիացին, Հենրի II Պլանտագենետի դուստրը[8]:
Իր ծննդյան օրվանից մինչև 1204 թվականը նա նշանակվել էր որպես Լեոնի թագավորության ժառանգորդ հոր կողմից և Կաստիլիայի թագավորության ժառանգորդ մոր կողմից, չնայած նա Ալֆոնսո IX-ի երկրորդ որդին էր: Ալֆոնսո IX-ը արդեն ուներ որդի և երկու դուստր առաջին ամուսնությունից Թերեզա Պորտուգալացուց, սակայն այդ ժամանակ նա չէր ճանաչում իր առաջին որդուն (ում անունը նույնպես Ֆերդինանդ էր) որպես ժառանգորդ: Այնուամենայնիվ կաստիլիացիները նրա ավագ որդի Ֆերդինանդի մեջ ավել մեծ ներուժ էին տեսնում քան Բերենգարիայի որդու միջև:
Ֆերդինանդի ծնողների միջև ամուսնությունը չեղարկվեց Հռոմի պապ Իննոկենտիոս III-ի հրամանով 1204 թվականին նրանց արյունակցական կապի պատճառով: Բերենգարիան իր երեխաների հետ միասին հեռացավ իր հոր` Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո VIII-ի մոտ[9]: 1217 թվականին նրա կրտսեր եղբայր Հենրի I-ը մահացավ և Բերենգարիան ժառանգեց Կաստիլիայի գահը, իսկ Ֆերդինանդը դարձավ ժառանգորդ, սակայն շուտով Բերենգարիան գահը հանձնեց իր որդուն:
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
- ↑ 2,0 2,1 Kindred Britain
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lundy D. R. The Peerage
- ↑ Janna Bianchini (2012), The Queen's Hand: Power and Authority in the Reign of Berenguela of Castile, University of Pennsylvania Press, ISBN 9780812206265
- ↑ F. Anson (1998) Fernando III: Rey de Castilla y León Madrid. p.39
- ↑ R.K. Emmerson, editor, (2006), Key Figures in Medieval Europe Routledge. p.215
- ↑ Jaime Alvar Ezquerra, editor, (2003) Diccionario de Historia de España, Madrid, p.284
- ↑ Shadis, 2010, էջ xix
- ↑ Shadis, 2010, էջ 70